ամն

«Կարիբյան ծովի ծովահենների» ռեբութի համար սցենարիստ են գտել

Անցյալ ամիս «Դեդփուլի» սցենարիստներ Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը հրաժարվել էին աշխատել «Կարիբյան ծովի ծովահենների» վերագործարկման ուղղությամբ, այդ պատճառով այժմ Disney-ը դուետի փոխարինող է փնտրում:

Ինչպես հաղորդում է Discussing Film պորտալը, այժմ ստուդիան որոշել է ֆրանշիզայի ռեբութը հանձնարարել Թերի Ռոսիոյին, որն ավելի վաղ սցենարներ էր գրել «Կարիբյան ծովի ծովահենների» առաջին չորս մասերի համար:

Ենթադրվում է, որ կապիտան Ջեք Ճնճղուկը Ջոնի Դեփի կատարմամբ չի վերադառնա նոր ֆիլմում: Պրոդյուսերները պատրաստվում են ծովահենուհի Ռեդին դարձնել ֆիլմի գլխավոր հերոս: Նա ծանոթ է Դիսնեյլենդի ատրակցիոնի այցելուներին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Սթիվեն Քինգի «Թալիսման» վեպի էկրանավորումն ունի ռեժիսոր

«Հարրի Փոթերի» Խագրիդը հայտնվել է հաշմանդամի աթոռին