ամն ,

Կիանու Ռիվզը կարող է միանալ Marvel-ի «Հավերժներին»

Օրերս լուրեր էին տարածվել, որ Կիանու Ռիվզը բանակցություններ է սկսել Marvel ստուդիայի հետ «Հավերժները» սուպերհերոսական նախագծին մասնակցելու շուրջ: Դերասանը դեռ չի ստորագրել պայմանագիրը, սակայն պայմանների քննարկումն արդեն ընթանում է: Թե ինչ դեր են առաջարկել Ռիվզին, դեռ պարզ չէ:

Ավելի վաղ դերասանական կազմին միացել էին Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը եւ Կումեյլ Նանջիանին: Ռեժիսորն է Քլոե Ճաոն, իսկ նկարահանումները նախնական տվյալներով կմեկնարկեն այս աշնանը:

Նկարը կպատմի Հավերժների գերցեղի մասին, որոնք ի հայտ են եկել որպես էվոլյուցիայի առանձին ճյուղ: Նրանք ունեն հսկայական գերունակություններ եւ պաշտպանում են մարդկությանը չար Դեվիանտներից: Սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ֆիլմում զարգանալու է Իկարիսի եւ Սերսիի սիրային գիծը:

Պրեմիերան նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 6-ին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Նոր «Բոնդի» նկարահանումների ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել

Քրիստոֆ Վալցը, Լուի Գարելը եւ Ջինա Գերշոնը կնկարահանվեն Վուդի Ալենի նոր ֆիլմում