Connect with us

Կինոարտադրություն

Բեյրութում մեծ շուքով կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» փակ դիտումը

Հրապարակվել է

Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական պրոմո-ֆիլմերի փակ դիտումը: Ցուցադրությանը եւ քննարկմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ եւ ԶԼՄ-ներ:

Գաղափար — նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ:

Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել եւ սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ» -ն այս անգամ անդրադարձ է կատարում կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական փառահեղ էջերից մեկը՝ Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի սերունդների մեջ վառ պահել երբեմնի հզոր եւ հպարտ թագավորության ժառանգները լինելու գաղափարը: Կիլիկիայի պատմությունը ներկայացնող ժապավենը մեծ արձագանք կգտնի հատկապես լիբանանահայերի ու աշխարհասփյուռ հայերի շրջանում, քանի որ նրանց մեծամասնությունն իր արմատներով հենց այնտեղից է սերում: Կիլիկիո դրոշները, որոնք բազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգների ժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվելու են էկրանից այն կողմ՝ պատմական հերոսների ձեռքերում»,- ասաց Հարութ Խաչատուրյանը:

«Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմը պատմում է Հայաստանի և համաշխարհային պատմության կարևոր շրջանի մասին՝ Կիլիկիան միջազգային կենտրոն էր և զգալի դերակատարություն ուներ տարածաշրջանի զարգացման գործում: Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ, հանդիսատեսին հաղորդակից են դարձնում Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների երեք հարյուր ամյա պատմությանը:

Ֆիլմը բաղկացած է երեք 5 րոպեանոց մասերից, որից յուրաքանչյուրը ներկայացնում է Կիլիկիայի հայոց թագավորության պատմության 100 տարին՝ Կիլիկիայի հիմնադրումից մինչև վերածումը իշխանությունից թագավորության և անկումը:

Հարկ է նշել, որ ֆիլմ — ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Հագեցած լինելով պատմական ժանրին բնորոշ ֆիլմարտադրական նորարար լուծումներով՝ այս նախագիծը իր բնույթով առաջիններից է հայկական շուկայում:

«Ֆիլմ-ակնարկների արտադրական ընթացքը թե՛ ժամանակացույցի , եւ թե՛ ծավալի տեսանկյունից համապատասխանում է լիամետրաժ ֆիլմ ստեղծելու գործընթացին: Մեր նպատակն էր ստեղծել բարձր որակային չափանիշներին համապատասխանող կինոժապավեն, որը կհավակնի իր խոսքն ասել ժամանակակից պատմական համաշխարհային ֆիլմարտադրության ասպարեզում եւ Հայաստանը ճանաչելի կդարձնի՝ որպես այս ոլորտում զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր: Բոլոր նկարահանումները կատարվել են Հայաստանում, սկսած մասշտաբային մարտի տեսարաններից մինչեւ ծովամարտ, որի նկարահանումները իրականացրել ենք հենց «Կիլիկիա» նավի վրա։ Ժապավենը հագեցած է հարուստ վիզուալ լուծումներով եւ համակարգչային գրաֆիկայով»,- ասաց ֆիլմ — ակնարկների ռեժիսոր Աշոտ Առաքելյանը:

Ֆիլմ-ակնարկներում առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն թեմայի մատուցման գեղարվեստական եւ դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ մոտեցմամբ: Դերասանական կազմն ընտրելիս առաջնային պայման է եղել ոչ թե հայտնի դերասանների մասնակցությունը, այլ պրոֆեսիոնալ եւ խարիզմատիկ կերպարների ներգրավումը։ Ֆիլմ–ակնարկները նկարահանելիս, ստեղծագործական թիմը օգտվել է արխիվներում եղած պատմական նյութերից, համագործակցել պատմաբանի հետ: Ստեղծագործական թիմը ձգտել է հնարավորինս ճշգրիտ պահպանել եւ հանդիսականին փոխանցել տվյալ ժամանակաշրջանի շունչը: Ֆիլմ-ակնարկներին յուրօրինակ դրամատիզմ է հաղորդում նաեւ հատուկ գրված երաժշտությունը, որը ձայնագրվել է «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ:

Ձեւավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը եւ հիմնել հզոր թագավորություն:

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչեւ ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լեւոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լեւոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի եւ Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները:

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լեւոն III-ի գահակալման տարիները, չորս կողմից կեղեքվող Կիլիկիան եւ վերջին թագավոր Լեւոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը:

Կիլիկիայի պատմությունը՝ հայ ժողովրդի սրտերում եւ պատմագրության մեջ հավերժացնելու միտված այս նախագիծն, անչափ կարեւոր է հայ մշակույթի համար: Սա Կիլիկիայի Հայոց թագավորության մասին առաջին եւ միակ խաղարկային ժապավենն է, եւ ստեղծագործական թիմը հեռահար նպատակ ունի հանել այն միջազգային կինոշուկա:

Եռապատման ռեժիսորն է Աշոտ Առաքելյանը: «Կիլիկիա. Առյուծների երկիրը» պրոմո ֆիլմը նկարահանվել է ըստ Հարութ Խաչադուրյանի գաղափարի և նրա աջակցությամբ: Մոտ ապագայում ֆիլմ-ակնարկների մեծ պրեմիերան տեղի կունենա Հայաստանում:

"Cilicia. The Land of Lions" Reportage from the First Private Screening

«Cilicia: The Land of Lions նախագիծը իրենից ներկայացնում է Կիլիկիո հպարտ պատմության մի նոր նավ, որ պետք է նավարկի կինոյի նոր օվկիանոսում»։, — Iammedia լրատվականին տված իր հարցազրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ashot Arakelyan-ը։#DominoProduction #Cilicia #CiliciaTheLandofLions #KOHAR

Опубликовано Domino Production Четверг, 18 июля 2019 г.

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մեկնարկում է կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման առաջին մրցույթի վերջնական գնահատման փուլը

2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ. ընտրվել է 39:

Հրապարակվել է

Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Համաձայն «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած (2020.1) մրցույթի Նախնական գնահատման փուլն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը:

Կինոնկարների նախագծերի պեաական ֆինանսավորման 2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ, որից. լիամետրաժ 28 (Զարգացման փուլի՝ 12, Արտադրական փուլի՝ 11, Հետարտադրակաև փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 28 (խաղարկային՝ 18, անիմացիոն՝ 8) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 54 նախագծից անցել է 39 նախագիծ, որից. լիամետրաժ 25 (Զարգացման փուլի՝ 10, Արտադրական փուլի՝ 10, Հետարտադրական փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 14 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 5) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 21 դեբյուտային նախագծից անցել է 14 նախագիծ, որից. լիամետրաժ (Զարգացման փուլի՝ 2, Արտադրական փուլի՝ 3, Հետարտադրական փուլի՝ 1, Տարածման փուլի՝ 1) նախագիծ, կարճամետրաժ (խաղարկային՝ 4, անիմացիոն՝ 3) նախագիծ։

Նախնական գնահատման փուլն անցել են ստորև ներկայացված ցանկերում ընդգրկված նախագծերը:

ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Արարատ-73Խաղ.«ԴիԷմԷյչ ստուդիո» ՍՊԸԱրմեն ՀայրապեայանՀարություն ՂուկասյանԱրշալույս Հարությունյան
Գթության ոսկե շղթաԽաղ./ վավ.«Ման փիկչըրս ստուդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանՋեյմս ՌոբինսԱրա Մնացականյան
ԾիտըԽաղ.«Բաղինյան Արտ վիդեո» ՍՊԸԿարեն ԲաղինյանԱրամ Պաչյան,
Գագիկ Ղազարէ
Գագիկ Ղազարէ
Կախարդական թևնոցԽաղ.«ՀայասաՖիլմ» ՍՊԸԱրմեն ՍիմոնյանԲենիամին ԳևորգյանԱրմեն Սիմոնյան
Հերիք է
/դեբյուտ/
Խաղ.«ԱՖՓ»ՍՊԸԱնգինե Իսանյանս, էմիլի ՄխիթարյանՀամբարձում Համբարձումյան, Անգինե ԻսանյանսԱնգինե Իսանյանս
Մթնշաղի ՍոնատԽաղ.«Արշակ Ամիրբեկյան Միքայելի» Ա/ՁԱրշակ Ամիրբեկյան, Հարութ Ակոպյան (ԱՍՆ)Արշակ ԱմիրբեկյանԱրշակ Ամիրբեկյան
Յաշան ու Լեոնիդ ԲրեժնևըԽաղ.«էդգար Բաղդասարյան պրոդակշն» ՍՊԸԿարինե ՍիմոնյանԷդզար ԲաղդասարյանԷդզար Բաղդասարյան
Պարզապես ՎանաձորԽաղ./ վավ.«Գրիգոր Գագիկի Պողոսյան» Ա/ՁԳրիգոր ՊողոսյանԳրիգոր ՊողոսյանԳրիգոր Պողոսյան
ՌեադապտացիաԽաղ.«Աննա Արմենի Բայաթյան» Ա/ՁԱննա ԲայաթյանԿարինե ՋանպջուղազյանԱննա Բայաթյան
Ցեցը
/դեբյուտ/
Խաղ.«Կինոկետ փրոդակշնս» ՍՊԸՕֆելյա Թովմասյան, Վարդան ՀակոբյանԱլեն ՄանուկյանԱլեն Մանուկյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
45 վայրկյանի գինը
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Ռակուրս» ՍՊԸՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա Մեսրոպյան
ժամանակի երեք գույներըԽաղ.«Բենիամին Գևորգյան Օնիկի» ԱՁԼուսիան ՔտրրիԲենիամին ԳևորգյանԲենիամին Գևորգյան
ՀամլետԽաղ.Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրություն ԱԿԱրսեն Ազատյան,
Նարինե Մկրտչյան,
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Հեքիաթ.ՍարյանԽաղ.«ԴՍ ստուդիա» ԱՋԲՀԴավիթ Սաֆարյան,
Գոռ Վարդանյան
Դավիթ ՍաֆարյանԴավիթ Սաֆարյան
Մայր կորցրած տղայի կախարդական փայտիկը՝ Ջիվանի դուդուկըԽաղ.«Վլադիմիր Հայրապետյան» ԱՁ («Այսօր» ստուդիայի իրավահաջորդ)Վլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր Հայրապետյան
Արամայիս Հայրապետյան
«Մի անգամ դպրոցում»
/դեբյուտ/
Խաղ.«Պերսոնա Գրատա»Տիգրան ՀամբարձումյանՆարեկ ԱվագյանՀարություն Խաlաֆյան
ՄովսեսԽաղ.«էյջ Թու Քեյ» ՍՊԸՀայկ Կբեյան,
Անդրանիկ Իսահակյան
Անդրանիկ Իսահակյան,
Արթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան, Հայկ Կբեյան
Ցույց տուր ինձ հրեշտակԽաղ.«Արմեն Պետրոսյան Սուրենի» ԱՁԱրմեն ՊետրոսյանԱրտակ ԳրիգորյանԱրմեն Պետրոսյան
Քո անունով, Մարիամ/
Մարգարտափայլ արցունքներ
Խաղ.«անէվա պրոդակշն» ՍՊԸԱնի ՈրսկանյանԼևոն Մինասյան, էստեր ՄաննԼևոն Մինասյան
Քո երկիրն ավետյաց
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Xֆիլմ կինոստուդիա» Մշակութային ՀԿՂարիբ ՂազարյանՂարիբ Ղազարյան, Անահիտ ԱրփենՂարիբ Ղազարյան

ՀԵՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Ամերիկացի երախտւսվորներըԽաղ./ վավ.«Մանփիքչըրս սոտւդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանԱմբեր Կարփնս,
Արա Մնացականյանի մասնակցությամբ
Արա Մնացականյան մասնակց.՝
Դիանա Սայացկայայի
Լայվ
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Արա Ճադարյան» ԱՁԱրա Ճաղարյան, Արտաշես ՄաթևոսյանԱրտաշես Մաթևոսյան,
Արա Ճաղարյան
Արտաշես Մաթևոսյան, Արա Ճաղարյան
Նկարչի երեք գերեզմանները. Վահան ԱնանյանԽաղ./ վավ.«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամՎարդան Հակոբյան, Հարություն ԽաչատրյանՀարություն ԽաչատրյանՌուբեն Խաչատրյան

ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
ԼակոտըԽաղ.«Պարադիզ» ՍՊԸԳագիկ ՀարությունյանԳագիկ ՀարությունյանԳագիկ Հարությունյան
Սոդոմոնի երգերը
/դեբյուտ/
Խաղ.«Փիփլ օֆ ԱՐ»Արման Նշանյան,
Ասկո Հակոբյան,
Նիք Վալլելոնգա
Արևիկ ԳևորգյանԱրման Նշանյան
Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Academy Films-ը աջակցում է ուսանողական նախագծերին. մանրամասներ

Հրապարակվել է

Academy Films («Աքեդեմի Ֆիլմզ») ֆիլմարտադրող ընկերությունը «Դեպի կինո» երիտասարդական ծրագրի շրջանակում ընդունում է Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից իրականացվող խաղարկային եւ վավերագրական նախագծերի գաղափարներ։

Ընտրված նախագծերի հեղինակներին ընկերությունն աջակցում է դրամաշնորհների միջոցով ֆինանսավորում գտնելու գործընթացում։

Նախագծերն ընտրվելու են հետևյալ փուլերով՝

  1. -ին փուլի համար հետաքրքրված ուսանողները ինքնակենսագրականը եւ նախագծի կարճ նկարագրությունն ուղարկել info@academyfilms.tv հասցեին,
  2. -րդ փուլում ընտրված մասնակիցներն աշխատելու ֆիլմ փաթեթի զարգացման վրա,
  3. -րդ փուլում ներկայացնելու են նախագծերը փիթչինգի տեսքով,
  4. -րդ փուլում դիմելու են համապատասխան դրամաշնորհի:

Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 20-ը: Հիշեցնենցք, որ Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք, որը կվարի սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Warner Bros. պատրաստում է անիմացիոն «Մահացու պայքար»

Հրապարակվել է

Warner Bros. ստուդիա հայտարարել է «Մահացու պայքար. Կարիճի վրեժը» (Mortal Kombat: Scorpion’s Revenge) մուլտֆիլմը: Էկրաններին նախագծի թողարկումը սպասվում է տարվա առաջին կեսին (մինչև հունիսի վերջ):

Հնչունավորմանը մասնակցել են դերասաններ Ջոել ՄըքՀեյլը, Ջենիֆեր Քարփենթերը, Պատրիկ Զայցը եւ այլոք:

2021 թվականի գարնանը նախատեսվում է թողարկել «Մահացու պայքարի» լիամետրաժ խաղարկային ռիմեյքը: Նրա նկարահանումներն ավարտվել են դեկտեմբերին: Հայաստանում ֆիլմը կթողարկվի 2021 թվականի հունվարի 14-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային