Connect with us

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը հայտարարել է 2020 թվականի կինոնկարների նախագծերի 2-րդ մրցույթի անցկացման մասին

Հրապարակվել է

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, խաղարկային, խաղարկային վավերագրական և անիմացիոն նախագծերին 2020 թվականին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով, հայտարարում է կինոնկարների նախագծերի 2-րդ մրցույթը:

«Մրցույթին նախագծեր կարող են ներկայացնել ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) իրավաբանական անձինք», — նշվում է հայտարարության մեջ:

Մրցույթի կանոնակարգի տեքստը, պահանջվող փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտ ձևաթղթերը տեղադրված են Հայաստանի ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում: Մրցույթի կարելի է մասնակցել հիշյալ կանոնակարգի Հավելված 3-ում պահանջվող կարգով փաստաթղթերն ուղարկելով kinokentron.hayter2020.2@gmail.com էլեկտրոնային հասցեին: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են առցանց, մարտի 16-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2020 թվականի ապրիլի 14-ը, ժ․23:59:

2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում: Մասնակցելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղականության իրականացմանը` շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային  հիմնախնդիրները՝  արդիական եւ պատմական թեմաների արծարծմամբ, բավարարում է նաև երեխաների և պատանիների հոգևոր պահանջները՝ կազմակերպելով մուլտիպլիկացիոն կինոնկարների և մանկապատանեկան երգիծական կինոհանդեսների արտադրությունը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

YouTube-ը 10 տարի անց կրկին մեկնարկում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը

Ռիդլի Սքոթն ու Քևին Մաքդոնալդը կրկին գործի մեջ են

Հրապարակվել է

Ռիդլի Սքոթի եւ YouTube-ի «Կյանքը մեկ օրում» հավակնոտ պրոդյուսերական նախագիծը կվերադառնա առաջին վավերագրական ֆիլմի թողարկումից 10 տարի անց: Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը կրկին կզբաղեցնի ռեժիսորական աթոռը և կպատմի մոլորակի կյանքի մեկ օրվա մասին՝ ամբողջ աշխարհից օգտատերերի սիրողական տեսանյութերը միավորելով մեկ ֆիլմում, հաղորդում է Variety-ն:

«Կյանքը մեկ օրում 2020» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի «Սանդենս» կինոփառատոնում և YouTube-ում: Նոր վավերագրական ֆիլմը կկազմվի այն տեսահոլովակներից, որոնք նկարահանվել են մոլորակի տարբեր անկյուններից մեկ օրում՝ 2020 թվականի հուլիսի 25-ին: YouTube-ը տեսանյութեր կընդունի lifeinaday.youtube կայքում մինչև օգոստոսի 2: Տեսանյութը կարող է նկարահանվել ցանկացած լեզվով, իսկ հայտերի ներկայացման ավարտից հետո 30 հոգանոց թիմը կդիտի, կընտրի և կթարգմանի ուղարկված նյութերը: Մոնտաժով կզբաղվեն ռեժիսոր Քևին Մաքդոնալդը և նրա թիմը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն են Ռիդլի Սքոթը և Քայ Լու Հսյունգը:

«Ես ուրախ եմ, որ տասը տարի անց մենք անում ենք «Կյանքը մեկ օրում 2020» նախագիծը: Ինչպե՞ս ենք փոխվել այս ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել մեր վերաբերմունքը ինքներս մեզ նկարահանելու նկատմամբ: Ի՞նչ ենք ակնկալում ապագայում պատմության այս արտակարգ բեկումնային պահին», — ասում է Քևին Մաքդոնալդը:

«Կյանքը մեկ օրում» առաջին ֆիլմը YouTube-ը պատվիրել էր իր հինգերորդ տարեդարձին: Ընդամենը ծառայությունը ստացել էր մոտ 80 հազար հայտ: Արդյունքում, 2010 թվականի հուլիսի 24-ին նկարահանված նյութի 6000 ժամից ստացվել է մեկուկես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում: YouTube-ում ֆիլմը դիտել են արդեն ավելի քան 16 մլն անգամ:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ջուդ Լոուն կարող է խաղալ «Փիթր Փենի» նոր էկրանավորման մեջ

Հրապարակվել է

Disney ստուդիան Ջուդ Լոուին («Նոր Պապը») առաջարկում է կատարել գլխավոր չարագործի՝ նավապետ Կեռիկի դերը «Փիթր Փենի» նոր էկրանավորման մեջ: Այժմ դերասանի հետ բանակցություններ են վարում: Դևիդ Լոուրին ադապտացման սցենար է գրել Թոբի Հալբրուքսի հետ համատեղ և կզբաղեցնի նախագծի ռեժիսորական աթոռը:

Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթրը և Վենդին» առասպելական պատմության վրա հիմնված ֆիլմը կպատմի Փիթր Փենի արկածների մասին, մի տղայի, որը հրաժարվում է մեծանալ:

Բարիի վիպակը բազմիցս էկրանավորվել է. Disney ստուդիայի ամենահայտնի ադապտացիաներից մեկը՝ 1953 թվականի «Փիթր Փեն» մուլտֆիլմը: Լոուրիի խոսքով՝ մանկության տարիներին ինքը շատ է սիրել բնօրինակը և կփորձի ոչ թե պարզապես թարմացնել պատմությունը, այլ ստեղծել պատմություն, որը նման չի լինի Փիթր Փենի մասին այլ ֆիլմերին:

«Փիթր Փենի» թողարկման ամսաթիվը դեռ չի հաղորդվում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Պեդրո Ալմոդովարը պանդեմիայի ընթացքում նոր ֆիլմի սցենար է գրել

Հրապարակվել է

Հուլիսի 2-ին հայտնի է դարձել, որ իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, գտնվելով մեկուսացման մեջ, պանդեմիայի հետ կապված սցենար է գրել նոր ֆիլմի համար, որի գլխավոր դերը կկատարի Պենելոպե Կրուսը: Ալմոդովարի խոսքով՝ ինքն ավարտել է սցենարը երեք ամսում, իսկ նկարի վրա աշխատանքը կսկսվի արդեն այս տարվա հոկտեմբերին:

Ալմոդովարը հիվանդացել է կորոնավիրուսով եւ հիվանդությունից հետո կենտրոնացել սցենարի վրա: «Ես վերապրեցի կորոնավիրուսը, որպես ևս մեկ գրիպ», — ասել է ռեժիսորը Efe-ին տված հարցազրույցում:

Նոր ֆիլմը կստանա «Զուգահեռ մայրեր» / «Madres paralelas» անվանումը, և դրանում կրկին կքննարկի ռեժիսորի սիրած թեման՝ մայրությունը՝

Սյուժեն կպատմի երկու կանանց մասին, որոնք ծննդաբերում են մեկ օրում, և նրանց կյանքը սկսում է զարգանալ «զուգահեռ հետագծով»:

Այս տարվա փետրվարին Պեդրո Ալմոդովարը հայտարարել էր, որ պլանավորում է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել Ժան Կոկտոյի «Մարդկային ձայնը» պիեսի մոտիվներով, որտեղ գլխավոր դերը կկատարի Թիլդա Սուինթոնը:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: