ամն , ,

Կինոկենտրոնը ներկայացրել է ֆինանսավորում ստանալու ենթակա ֆիլմերի ցանկը

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեկ ամսվա ընթացքում ընդունում էր ֆինանսավորում ստանալու դիմումներ: Էլեկտրոնային եղանակով 01.02.-05.03.2019 թ. ներկայացվել 65 հայտ, որից` դիտարկման է ենթակա 37 լիամետրաժ և 25 կարճամետրաժ նախագիծ։ Դիտարկման ենթակա չէ 3 նախագիծ (1 լիամետրաժ և 2 կարճամետրաժ):

Դիտարկման ենթակա 37 լիամետրաժ նախագիծից՝ 13 Զարգացման փուլի, 18 Արտադրական փուլի, 4 Հետարտադրական փուլի և 2 Տարածման փուլի ֆինանսավորման հայտ են ներկայացրել:

Երեք նախագիծ մերժում է ստացել, այդ թվում Դավիթ Սահակյանցի «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմը: Նախագծի Արտադրական փուլը մեկնարկել է 2016 թվականին, հիմա նույն Արտադրական փուլի ֆինանսավորման դիմում է ներկայացվել: Նախագիծը մերժվել է, քանի որ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 12-րդ կետի համաձայն՝ Արտադրական փուլի նկարահանումները սկսած անիմացիոն և խաղարկային նախագծերը Արտադրական փուլի մրցույթին մասնակցել չեն կարող։

«Լվացքապատում» և «Շրջապտույտ» ֆիլմերը մերժվել են ըստ «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի 25-րդ կետի համաձայն՝ Զարգացման փուլի համար ֆինանսավորում հատկացվում է միայն փամետրաժ նախագծերին։

Արտադրական փուլի համար ֆինանսավորում կստանան ռեժիսոր Սերժ Ավեդիկյանի «Ստամբուլի վերջին ռաունդը», Էդգար Բաղդասարյանի «Ամերիկացի երախտավորները», Դավիթ Բաբախանյանի «Մեր օրերի հեքիաթը», Արշալույս Հարությունյանի «Սև արկղ» ֆիլմերը:

Ֆինանսավորման դիտարկման ենթակա լիամետրաժ և կարճամետրաժ կինոնկարների նախագծերի ցանկերին կարող եք ծանոթանալ Կինոկենտրոնի կայքում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Academy Films ընկերությունը աշխատելու է ֆիլմարտադրողների համար Հայաստանը գրավիչ դարձնել

«Հայկ» կինոստուդիան գեղարվեստական խորհուրդ է կազմավորում