Connect with us

Հայաստան

Կինոկենտրոնի տնօրինությունը մինչ Բեռլին մեկնելը աշխատանքից ազատելու որոշումներ է ուղարկել

Հրապարակվել է

Փետրվարի 27-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կինոկենտրոնի կողմից մինչ Բեռլինի Եվրոպական կինոշուկա մեկնելը աշխատանքից ազատման ծանուցագիրների ուղարկման մասին: Ծանուցումները ստորագրված են 2020 թվականի փետրվարի 20-ին:

«Երեկ նամակ եմ ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի մի քանի աշխատակիցներից, ովքեր բարձրաձայնում են, որ փետրվարի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության կողմից իրենց են ներկայացվել ծանուցագրեր, որով կառուցվածքային փոփոխություններ հիմնավորմամբ՝ աշխատակիցների մի մասին տեղեկացվել է հաստիքը լուծարելու պատճառով ս/թ ապրիլի 30-ից աշխատանքից դուրս մնալու մասին, մյուս մասին արվել է համագործակցությունը շարունակելու առաջարկ։ Աշխատակիցները հայտնում են մտահոգություն առ այն, որ աշխատանքի և համագործակցությունը շարունակելու առաջարկ չի արվել այն մարդկանց, ովքեր ոլորտին հատուկ մասնագիտական կրթություն ունեն, նաև բարձր որակավորում ու տարիների փորձառություն։ Սա հարցի մյուս կողմն է։

Հիմա ամենակարևորը․ այս քայլի հապճեպությունը մտածելու տեղիք է տալիս` ինչո՞վ է պայմանավորված այս կառուցվածքային փոփոխությունների հրատապությունը, հատկապես, երբ Ազգային կինոկենտրոնը հրաշալի տեղյակ է, որ Ազգային ժողովը, իմ նախաձեռնությամբ, այս պահին արդեն իսկ զբաղվում է Կինոյի մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որն այս պահին վերջնականացման փուլում է և ընդամենն օրերի հարց է նախագիծը շրջանառության մեջ դնելը։ Նշեմ, որ այս նախագիծը նախատեսում է նաև կինոյի պետական կառավարման ազգային մարմնի նոր կառուցվածք։

Ուշադրության պետք է արժանացնել նաև այն հանգամանքը, որ ծանուցագրերը տրվել են առանց հիմնարկի կառուցվածքային փոփոխությունները վկայող փաստաթղթի՝ աշխատակիցներին զրկելով դրան հանգամանալից ծանոթանալու, փոփոխությունների անցկացման անհրաժեշտության տրամաբանությունը հասկանալու, հիմնավորումն ըմբռնելու հնարավորությունից, և միայն ծանուցումից 3 օր անց աշխատակիցներին տրամադրվել է հաստիքացուցակ, որը բովանդակային միանգամայն այլ բնույթի փաստաթուղթ է, ընդ որում, այս հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի մայիսի 1-ից, չի պարունակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատման ամսաթիվը, ինչը վիճարկելի է դարձնում ժամկետից շուտ 21.02.2020թ․ աշխատողներին տրված ծանուցագրերի օրինականությունը, կազմվել է Ազգային կինոկենտրոնի գլխավոր հաշվապահի կողմից, ով, ըստ էության, չունի դրա իրավասությունը։ Առանց մրցույթի և առանց ատեստավորման մի շարք աշխատակիցների ծանուցումով առաջարկվել են նոր հաստիքներ։ Չկա նաև նոր կառուցվածքի վերաբերյալ քննարկման արձանագրություն կինոկենտրոնի աշխատակիցների հետ, ինչը նշանակում է, որ կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով, ի դեպ, 2017-ից է ժ/պ-ի կարգավիճակում, կայացրել է միանձնյա որոշում։

Պաշտոնական նամակներով դիմելու եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու այս փոփոխությունների իրավաչափությունը, Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հասկանանք, թե արդյոք նոր Հայաստանում նմանօրինակ ձևով են արդյոք շարունակելու իրականացվել այսպես կոչված փոփոխությունները, և վերջապես Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պարզելու իր քայլերի տրամաբանությունն ու հապճեպությունը։ Վստահ եմ` այնտեղ տեղյակ են ՀՀ Կինեմատոգրաֆիայի կամ Կինոյի մասին օրենքի նոր նախագծում նախատեսվող ազգային կինոյի պետական նոր մարմնի կազմավորման մասին։

Եթե պետական գերատեսչությանը ենթակա կառույցն այսօր լրջորեն չի վերաբերվում երկրի օրենսդիր մարմնին, ապա ես ցավում եմ, որ ակնկալվող փոփոխություններն այս ուղղությամբ են շարունակում ընթանալ»։

Պատգամավորը կից ներկայացրել է փաստաթղթերի լուսանկարները:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Թրեյլեր

Թողարկվել է «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ընկերությունը նախատեսում էր ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից, սակայն պրեմիերան հետաձգվեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆիլմը «Multart+» անիմացիոն ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է՝ «Անբան Հուռին» անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:

Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առաջ լինի»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս նախագծին հատկացրել էր 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն:

Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայկական կինոնախագծն մասնակցելու է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի արդյունաբերական հարթակում

Հրապարակվել է

Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնն այս տարի չի կայանա. կազմակերպիչները որոշել են ռիսկի չդիմել եւ 55-րդ ստուգատեսը տեղափոխել են 2021 թվականի հուլիսի 2-10-ը: Բայց դա չի նշանակում, որ կինոտոնը չեղյալ է հայտարարվել. հուլիսի 6-8-ը առցանց ձեւաչափով տեղի կունենա KVIFF Eastern Promises ֆորումի արդյունաբերական մասը:

Հունիսի 18-ին ֆորումը հրապարակեց մասնակցության համար ընտրված աշխատանքների ցանկը. ընտրություն անցած 41 նախագծերից մեկ նախագիծը հայկական է:

Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 Երազողները և Ձին» վավերագրական ֆիլմը Հայաստանի և Գերմանիաի համատեղ արտադրություն է: Նախկինում կրում էր «Հայ երազողները» անվանումը: Կինոնկարը ստացել է 21 մլն. դրամ ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնից 2018 և 2019 թվականներին: Ֆիլմը մարդկանց երազանքների մասին է: Չորս հիմնական կերպարները փորձում են իրականացնել իրենց երազանքները:

Eurimages Lab Project բաժնում ութ նախագիծ մեկը հայկական է: Eurimages Lab Project Award մրցանակը տրվում է արտադրական կամ հետպրոդակշենում գտնվող նախագծերին, որոնցից յուրաքանչյուրը ավանդական կինեմատոգրաֆի շրջանակներից դուրս է: Առավել հեռանկարային նախագիծը կընտրեն Eurimages-ի գերմանական ներկայացուցիչ Էլս Հենդրիքսը, ռումինացի ռեժիսոր Ադինա Պինտիլիեն եւ ծրագրավորող Բեռլինալե Մարկ Պերանսոնը: Լավագույն նախագիծը ստանալու է 50,000 եվրո:

Ոլորտի մասնագետներին նախագծի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 6-ից 8-ը առցանց: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 165.000 եվրո:

Works in Progress

Absence Ali Mosaffa (Iran/Czech Republic/Slovakia)
Producers: Ali Mosaffa, Jordi Niubo, Filip Remunda, Silvia Panáková,Eric Panák

The Alleys – Bassel Ghandour (Jordan/Qatar/France/Saudi Arabia)
Producer: Rula Nasser

Black Medusa ismaël (Tunisia/Luxembourg)
Producer: ismaël

Field Lasha Tskvitinidze (Georgia)
Producers: Nodar Nozadze, Giorgi Kobalia, Nato Sikharulidze

Snow White Dies at the EndKristijan Risteski (North Macedonia)
Producer: Darko Popov

Stop-ZemliaKataryna Gornostai (Ukraine)
Producers: Vitaliy Sheremetiev, Viktoriia Khomenko, Olga Beskhmelnytsina, Natalia Libet

Troubled Minds Raitis Ābele, Lauris Ābele (Latvia/Norway)Producers: Roberts Vinovskis, Raitis Ābele, Kristele Pudane

Wiarołom Piotr Złotorowicz (Poland)
Producers: Jerzy Kapuściński, Ewa Jastrzębska

First Cut+

Broad PeakLeszek Dawid (Poland/Italy)
Producers: Maciej Rzączyński, Dawid Janicki, Krzysztof Rzączyński, Paweł Rymarz, Pola Łangowska

DeskmateFerit Karahan (Turkey/Romania)
Producer: Kanat Dogramaci

I Am Fine, ThanksErnestas Jankauskas (Lithuania)
Producer: Gabija Siurbytė

ImaculatMonica Stan, George Chiper Lillemark (Romania)
Producer: Marcian Lazar

JanuaryAndrey Paounov (Bulgaria/Portugal/Luxembourg)
Producer: Vanya Rainova

RunnerAndrius Blaževičius (Lithuania/Czech Republic)
Producer: Marija Razgutė

The UsersIvan Ikić (Serbia/Slovenia/Netherlands/Bosnia and Herzegovina/France)
Producers: Milan Stojanović, Marija Stojanović

Wild RootsHajni Kis (Hungary/Slovakia)
Producers: Julie Berkes, Balázs Zachar

Docs in Progress

Every Single MinuteErika Hníková (Czech Republic/Slovakia)
Producer: Jiří Konečný

HomesLaila Pakalniņa (Latvia)
Producer: Laila Pakalniņa

Indoor – TehranAzadi Moghadam (Iran)
Producer: Afsaneh Salari

Intensive Life UnitAdéla Komrzý (Czech Republic)
Producer: Pavla Janoušková Kubečková

The LinesBarbora Sliepková (Slovakia)
Producer: Barbara Janišová Feglová

The PawnshopŁukasz Kowalski (Poland)
Producers: Anna Mazerant, Łukasz Kowalski

Roma and the Camel ManIrakli Metreveli (Georgia)
Producer: Nodar Nozadze

Until the WeddingDaniel Stopa (Poland)
Producer: Małgorzata Staroń

Eurimages Lab Project Award

AtlantideYuri Ancarani (Italy/France)
Producer: Marco Alessi

BulaBoris Baum (Belgium/Brazil)
Producers: Boris Baum, Alexis Schmitz

BurialEmilija Škarnulytė (Lithuania/Norway)
Producer: Dagnė Vildžiūnaitė

Five Dreamers and a HorseVahagn Khachatryan, Aren Malakyan (Armenia/Germany)
Producers: Vahagn Khachatryan, Eva Blondiau

Hello My FriendBettina Blümner (Germany/Cuba)
Producer: Jamila Wenske

RootsTea Lukač (Serbia/Croatia)
Producer: Andrijana Sofranić Šućur

StepneMaryna Vroda (Ukraine/Germany/Poland)
Producer: Maryna Vroda

UtopiaJuri Rechinsky (Ukraine/Austria/Netherlands)
Producers: Thomas Herberth, Maxim Asadchiy, Kirsi Saivosalmy

Works in Development — Feature Launch

CRISSEA IVVladimir Dembinski (Romania)
Producer: Bogdan Crăciun

The Fragile Beauty of MasculinityAndrea Culková (Czech Republic/Slovakia)
Producers: Miroslav Novák, Katarína Krnáčová

Kyuka — Journeying to the Moon Through the Endless SeaKostis Charamountanis (Greece)
Producer: Danae Spathara

Neither VoiceEster Ivakič (Slovenia)
Producer: Andraž Jerič

The SanctuaryKaterina Borisova (Bulgaria)
Producer: Eleni Dekidis

Sara’s BungalowJulia Rogowska (Poland)
Producer: Krystyna Kantor

Two Times OneVladimir Petev (Bulgaria)
Producer: Vanya Rainova

UsudStefan Malešević (Serbia)
Producer: Andrijana Sofranić Šućur

VacuumYelizaveta Smith (Ukraine)
Producer: Aleksandra Kostina

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: