Connect with us

Կինոարտադրություն

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մեկնարկում է կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման առաջին մրցույթի վերջնական գնահատման փուլը

2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ. ընտրվել է 39:

Հրապարակվել է

Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Համաձայն «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած (2020.1) մրցույթի Նախնական գնահատման փուլն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը:

Կինոնկարների նախագծերի պեաական ֆինանսավորման 2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ, որից. լիամետրաժ 28 (Զարգացման փուլի՝ 12, Արտադրական փուլի՝ 11, Հետարտադրակաև փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 28 (խաղարկային՝ 18, անիմացիոն՝ 8) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 54 նախագծից անցել է 39 նախագիծ, որից. լիամետրաժ 25 (Զարգացման փուլի՝ 10, Արտադրական փուլի՝ 10, Հետարտադրական փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 14 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 5) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 21 դեբյուտային նախագծից անցել է 14 նախագիծ, որից. լիամետրաժ (Զարգացման փուլի՝ 2, Արտադրական փուլի՝ 3, Հետարտադրական փուլի՝ 1, Տարածման փուլի՝ 1) նախագիծ, կարճամետրաժ (խաղարկային՝ 4, անիմացիոն՝ 3) նախագիծ։

Նախնական գնահատման փուլն անցել են ստորև ներկայացված ցանկերում ընդգրկված նախագծերը:

ԼԻԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Արարատ-73Խաղ.«ԴիԷմԷյչ ստուդիո» ՍՊԸԱրմեն ՀայրապեայանՀարություն ՂուկասյանԱրշալույս Հարությունյան
Գթության ոսկե շղթաԽաղ./ վավ.«Ման փիկչըրս ստուդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանՋեյմս ՌոբինսԱրա Մնացականյան
ԾիտըԽաղ.«Բաղինյան Արտ վիդեո» ՍՊԸԿարեն ԲաղինյանԱրամ Պաչյան,
Գագիկ Ղազարէ
Գագիկ Ղազարէ
Կախարդական թևնոցԽաղ.«ՀայասաՖիլմ» ՍՊԸԱրմեն ՍիմոնյանԲենիամին ԳևորգյանԱրմեն Սիմոնյան
Հերիք է
/դեբյուտ/
Խաղ.«ԱՖՓ»ՍՊԸԱնգինե Իսանյանս, էմիլի ՄխիթարյանՀամբարձում Համբարձումյան, Անգինե ԻսանյանսԱնգինե Իսանյանս
Մթնշաղի ՍոնատԽաղ.«Արշակ Ամիրբեկյան Միքայելի» Ա/ՁԱրշակ Ամիրբեկյան, Հարութ Ակոպյան (ԱՍՆ)Արշակ ԱմիրբեկյանԱրշակ Ամիրբեկյան
Յաշան ու Լեոնիդ ԲրեժնևըԽաղ.«էդգար Բաղդասարյան պրոդակշն» ՍՊԸԿարինե ՍիմոնյանԷդզար ԲաղդասարյանԷդզար Բաղդասարյան
Պարզապես ՎանաձորԽաղ./ վավ.«Գրիգոր Գագիկի Պողոսյան» Ա/ՁԳրիգոր ՊողոսյանԳրիգոր ՊողոսյանԳրիգոր Պողոսյան
ՌեադապտացիաԽաղ.«Աննա Արմենի Բայաթյան» Ա/ՁԱննա ԲայաթյանԿարինե ՋանպջուղազյանԱննա Բայաթյան
Ցեցը
/դեբյուտ/
Խաղ.«Կինոկետ փրոդակշնս» ՍՊԸՕֆելյա Թովմասյան, Վարդան ՀակոբյանԱլեն ՄանուկյանԱլեն Մանուկյան

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
45 վայրկյանի գինը
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Ռակուրս» ՍՊԸՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա ՄեսրոպյանՀրաչյա Մեսրոպյան
ժամանակի երեք գույներըԽաղ.«Բենիամին Գևորգյան Օնիկի» ԱՁԼուսիան ՔտրրիԲենիամին ԳևորգյանԲենիամին Գևորգյան
ՀամլետԽաղ.Այսօր-Պլյուս Ֆիլմարտադրություն ԱԿԱրսեն Ազատյան,
Նարինե Մկրտչյան,
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Արեգ Ազատյան,
Շողիկ Թադևոսյան
Հեքիաթ.ՍարյանԽաղ.«ԴՍ ստուդիա» ԱՋԲՀԴավիթ Սաֆարյան,
Գոռ Վարդանյան
Դավիթ ՍաֆարյանԴավիթ Սաֆարյան
Մայր կորցրած տղայի կախարդական փայտիկը՝ Ջիվանի դուդուկըԽաղ.«Վլադիմիր Հայրապետյան» ԱՁ («Այսօր» ստուդիայի իրավահաջորդ)Վլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր ՀայրապետյանՎլադիմիր Հայրապետյան
Արամայիս Հայրապետյան
«Մի անգամ դպրոցում»
/դեբյուտ/
Խաղ.«Պերսոնա Գրատա»Տիգրան ՀամբարձումյանՆարեկ ԱվագյանՀարություն Խաlաֆյան
ՄովսեսԽաղ.«էյջ Թու Քեյ» ՍՊԸՀայկ Կբեյան,
Անդրանիկ Իսահակյան
Անդրանիկ Իսահակյան,
Արթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան, Հայկ Կբեյան
Ցույց տուր ինձ հրեշտակԽաղ.«Արմեն Պետրոսյան Սուրենի» ԱՁԱրմեն ՊետրոսյանԱրտակ ԳրիգորյանԱրմեն Պետրոսյան
Քո անունով, Մարիամ/
Մարգարտափայլ արցունքներ
Խաղ.«անէվա պրոդակշն» ՍՊԸԱնի ՈրսկանյանԼևոն Մինասյան, էստեր ՄաննԼևոն Մինասյան
Քո երկիրն ավետյաց
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Xֆիլմ կինոստուդիա» Մշակութային ՀԿՂարիբ ՂազարյանՂարիբ Ղազարյան, Անահիտ ԱրփենՂարիբ Ղազարյան

ՀԵՏԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Ամերիկացի երախտւսվորներըԽաղ./ վավ.«Մանփիքչըրս սոտւդիո» ՍՊԸՄանվել ՍարիբեկյանԱմբեր Կարփնս,
Արա Մնացականյանի մասնակցությամբ
Արա Մնացականյան մասնակց.՝
Դիանա Սայացկայայի
Լայվ
/դեբյուտ/
Խաղ./ վավ.«Արա Ճադարյան» ԱՁԱրա Ճաղարյան, Արտաշես ՄաթևոսյանԱրտաշես Մաթևոսյան,
Արա Ճաղարյան
Արտաշես Մաթևոսյան, Արա Ճաղարյան
Նկարչի երեք գերեզմանները. Վահան ԱնանյանԽաղ./ վավ.«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամՎարդան Հակոբյան, Հարություն ԽաչատրյանՀարություն ԽաչատրյանՌուբեն Խաչատրյան

ՏԱՐԱԾՄԱՆ ՓՈՒԼ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
ԼակոտըԽաղ.«Պարադիզ» ՍՊԸԳագիկ ՀարությունյանԳագիկ ՀարությունյանԳագիկ Հարությունյան
Սոդոմոնի երգերը
/դեբյուտ/
Խաղ.«Փիփլ օֆ ԱՐ»Արման Նշանյան,
Ասկո Հակոբյան,
Նիք Վալլելոնգա
Արևիկ ԳևորգյանԱրման Նշանյան
Նախորդ1-ը 2-ից
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

«Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի նոր ֆիլմը կթողարկվի 2022 թվականի ամռանը

Հրապարակվել է

Հայտնի է դարձել Paramount Pictures ստուդիայի «Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը: Առայժմ պաշտոնական անուն չունեցող բլոկբաստերը կթողարկվի 2022 թվականի հունիսի 24-ին:

Այս պահին մշակման մեջ են գտնվում տրանսֆորմատորների մասին միանգամից երեք նախագիծ: Նրանցից մեկը անիմացիոն փրիքվել է: Ռեժիսորի պաշտոնը կստանձնի «Խաղալիքների պատմություն 4» նկարահանած Ջոշ Կուլին: Սցենարը գրում են Էնդրյու Բարերը և Գաբրիել Ֆերարին։ Նախկինում այս դուետը աշխատել է Մրջյուն մարդու մասին ֆիլմերի վրա: Ենթադրվում է, որ մուլտֆիլմում պատմվելու է Մեգաթրոնի ծագման եւ Ավտոբոտների եւ Դեսեպտիկոնների միջեւ հակամարտության ծագման պատմությունը:

Անկախ աշխատանք է տարվում նաեւ երկու խաղարկային ֆիլմերի վրա, որոնցից մեկը կթողարկվի 2022 թվականի հունիսի 24-ին: Առաջին նախագծի ղեկավարն է «Ջոն Ուիք 3» մարտաֆիլմի գործադիր պրոդյուսեր եւ Զակ Սնայդերի «Մեռյալների բանակը» ֆիլմի սցենարիստ Ջոբի Հարոլդը: Երկրորդի վրա աշխատում է «Խորհրդավոր սպանություն» դետեկտիվ կատակերգության սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Վանդերբիլտը: Ենթադրվում է, որ դա կլինի սպին-օֆֆ՝ անցյալում հայտնի «Գազանների մարտեր» անիմացիոն սերիալի հիման վրա:

Paramount Pictures կինոստուդիան մի փոքր շտկեց «Չիկագոյի յոթնյակի գործը» («The Trial of the Chicago 7») դրամայի թողարկման ռազմավարությունը: Աարոն Սորկինի ֆիլմը սահմանափակ վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 16-ին: Սյուժեի կենտրոնում 7 մարդու պատմություն է, որոնք դաշնային կառավարության կողմից մեղադրվում են 1968 թվականին դեմոկրատական կուսակցության կոնվենցիայի ժամանակ Չիկագոյում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

«Գնացք դեպի Բուսան» ֆիլմի ռեժիսորը ֆանտաստիկ սերիալ կնկարահանի Netflix-ի համար

Հրապարակվել է

Յոնգ Սանգ Հոն, որը հայտնի է «Գնացք դեպի Բուսան» զոմբի-հորորով, Netflix-ի հետ կաշխատի նոր սերիալի վրա, որը ստացել է Hellbound անվանումը: Որպես հիմք կընկնի կորեական «Դժոխք» վեբտունը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նախագիծը կթողարկվի անիմացիոն կամ խաղային ձեւաչափով:

«Դժոխքը» պատմում է սոցիալական քաոսի մասին, որում մարդկությունն հայտնվել է այն բանից հետո, երբ գերբնական էակների մի խումբ մարդկանց դատաստան է կազմակերպում եւ սկսում նրանց ուղարկել դժոխք:

Ռեժիսորը ծրագրում է աշխատանքի ներգրավել նկարազարդող Չվե Գյու Սոկին, որն ավելի վաղ էկրանին կոմիքսներ է ադապտացրել: Արտադրության համար պատասխանատու է կորեական Lezhin ստուդիան, որը հայտնի է վեբտունների էկրանավորմամբ:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Daft Punk դուետը երաժշտություն կգրի Դարիո Արջենտոյի նոր ֆիլմի համար

Հրապարակվել է

Daft Punk երաժշտական դուետը «ԹՐՈՆ. Ժառանգություն»-ի թողարկումից 10 տարի անց պատրաստ է վերադառնալ կինոերաժշտությանը: Այս անգամ բախտը բերել է իտալացի լեգենդար ռեժիսոր Դարիո Արջենտոյին, ով պատրաստվում է նկարահանել Black Glasses ժապավենը:

Գլխավոր բեմադրիչի խոսքով՝ Daft Punk-ը նրա ստեղծագործության մեծ երկրպագուներ են, եւ հենց որ լսեցին իրենց ֆրանսիացի բարեկամներից նոր նախագծի մասին, անմիջապես կապի մեջ մտան համատեղ աշխատանքի առաջարկով:

Daft Punk-ն արդեն սկսել է գրել թրեքերը եւ այն բանից հետո, երբ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, անմիջապես կժամանեն Հռոմ՝ ռեժիսորի հետ զրուցելու համար:

Black Glasses-ը կդառնա Արջենտոյի վերադարձը քրեական թրիլերի ժանր. գլխավոր հերոսները՝ չինացի աղջիկն ու երեխան, փախչում են գիշերային Հռոմի արկածներից: Սյուժեի մանրամասները չեն բացահայտում, բայց սցենարն արդեն գրված է: Նկարահանումները նախատեսվում է սկսել սեպտեմբերին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: