Connect with us

Կինոարտադրություն

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մեկնարկում է կինոնկարների նախագծերի պետական ֆինանսավորման առաջին մրցույթի վերջնական գնահատման փուլը

2020 թվականի 1-ին մրցույթին մասնակցել են 54 նախագիծ. ընտրվել է 39:

Հրապարակվել է

2-ը 2-իցՀաջորդ
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Համաձայն «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հայտարարած (2020.1) մրցույթի Նախնական գնահատման փուլն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը:

Կինոնկարների նախագծերի պեաական ֆինանսավորման 2020 թվականի 1-ին մրցույթի մասնակցել են 54 նախագիծ, որից. լիամետրաժ 28 (Զարգացման փուլի՝ 12, Արտադրական փուլի՝ 11, Հետարտադրակաև փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 28 (խաղարկային՝ 18, անիմացիոն՝ 8) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 54 նախագծից անցել է 39 նախագիծ, որից. լիամետրաժ 25 (Զարգացման փուլի՝ 10, Արտադրական փուլի՝ 10, Հետարտադրական փուլի՝ 3 և Տարածման փուլի՝ 2) նախագիծ, կարճամետրաժ 14 (խաղարկային՝ 9, անիմացիոն՝ 5) նախագիծ:

Վերջնական գնահատման փուլ 21 դեբյուտային նախագծից անցել է 14 նախագիծ, որից. լիամետրաժ (Զարգացման փուլի՝ 2, Արտադրական փուլի՝ 3, Հետարտադրական փուլի՝ 1, Տարածման փուլի՝ 1) նախագիծ, կարճամետրաժ (խաղարկային՝ 4, անիմացիոն՝ 3) նախագիծ։

Նախնական գնահատման փուլն անցել են ստորև ներկայացված ցանկերում ընդգրկված նախագծերը:

ԿԱՐԾԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
…և թող մեզ գպարտիս կամ սկզբից սկիզբԽաղ.«Մենր հոլղինգ» ՍՊԸՍերգեյ ՀայրապետյանՍերգեյ Հայրապետյան, Արման ՄարտիրոսյանՍերգեյ Հայրապետյան
Այծի մորթին
/դեթյուտ/
Խաղ.«Ռենեսանս Ֆիլմ» ՍՊԸՄերի ԱղախանյանՄերի ԱղախանյանՄերի Աղախանյան
ԱրենաԽաղ.«Փոուզ մեդիա» ՍՊԸԱնդրանիկ ՍահակյանՕվսաննա ՇեկոյանՕվսաննա Շեկոյան
ԳերությունԽաղ.«Այ-էֆ-էյ-էմ» ՍՊԸԱրմեն ԲաղդասարյանԱրթուր ՍարգսյանԱրթուր Սարգսյան
Հաջորդ կայարանը՝ դրախտ
/դեթյուտ/
Խաղ.«Եյչ Քեյ Փրոդաքզնզ» ՍՊԸՎահե Քեշիշյան, Արշավիր ԳրիգորյանՀարութ ՄաքյանՀարութ Մաքյան
Մանանա
/դեբյուտ/
Խաղ.«Հրաչ Սեթոյան» Ս/Ձ, ի դեմս «Նյու Արենա պրոդաքշն»-իՎահան Սեթոյան, Արևիկ ԱվանեսյանՎահան ՍեթոյանՎահան Սեթոյան
Նուշը ծաղկել էԽաղ.«Հրանա Մաթևոսյան» հիմնադրամԴավիթ Մաթևոսյան,
Արևիկ Ավանեսյան
Լիլիթ Հակոբյան,
Դավիթ Մաթևոսյան
Դավիթ Մաթևոսյան
Ցեխը
/դեբյուտ/
Խաղ.«ԲԻ ԱՓ» ՍՊԸՀայկ ԹադևոսյանՎահան ԳրիգորյանՎահան Գրիգորյան
Փոքր պատմությունԽաղ.«Արտյոմ Բաղդասարյան» ԱՁԲենիկ ԱռաքելյանԱրտյոմ ԲաղդասարյանԳուժ Թադևոսյան

ԱՆԻՄԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԱնվանումԱնվանակարգՖիլմարտաղրողՊրողյուսերՍցենարի հեղինակՌեժիսոր
Բլյուզ3D, 2D/7րԱրա Ստեպ ՍտուդիաԱրմինե ՀարությունյանԱրմինե ՀարությունյանԱրմինե Հարությունյան, Դավիթ Բաբայան
Լուսինե
/դեբյուտ/
3D/5ր«էյջ Ուայ Փիքչըրս» ՍՊԸՀասմիկ Հովհաննիսյան, Հարություն ՄանգասարյանՀասմիկ ՀովհաննիսյանԽանե Պողոսյան
Շաոլ
/դեբյուտ/
3D/9ր«էյջ Ուայ Փիքչըրս» ՍՊԸՀասմիկ Հովհաննիսյան, Հարություն ՄանգասարյանՀասմիկ ՀովհաննիսյանՀասմիկ Հովհաննիսյան
«Չափ-Չափիկ»2D/7ր«Multart+» Animation Studio «ՄՈԻԼՏԱՐՏ+» ՍՊԸԱրթուր ՄիքայելյանԱրթուր ՄիքայելյանԱրթուր Միքայելյան
Տերտերյանի երագները
/դեբյուտ/
3D/7ր«Վարդազարյան սաուդիո» ՍՊԸԱրմինե Հարությունյան,
Արամ Վարդազարյան
Դավիթ ԲաբայանԱրամ Վարդագարյան
2-ը 2-իցՀաջորդ
Օգտագործեք ← → (սլաքները) շարունակելու համար

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Բրեդլի Քուփերը կխաղա Bee Gees խմբի մասին բայոպիկում

Հրապարակվել է

«Օսկար» մրցանակի թեկնածու Բրեդլի Քուփերը պատրաստվում է մարմնավորել Bee Gees խմբի մենակատար Բարրի Գիբբին: Կենսագրական ժապավենի պրոդյուսերական կազմում է նաև Սթիվեն Սփիլբերգը:

Նախագիծը ղեկավարում է «Օսկարի» դափնեկիր Գրեմ Քինգը («Բոհեմական ռապսոդիա»): Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը:

Ֆիլմը կպատմի երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի և Էնդի Գիբբերի պատմությունը, որոնք ձևավորել են Bee Gees խումբը: Միասին նրանք ձայնագրել են պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ-սաունդթրեքը՝ Saturday Night Fever-ը, և իրենց գլխավոր երգերից մեկը՝ Stayin Alive-ը:

Վերջերս Քուփերը խաղացել է «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի ռիմեյքում: Զուգահեռաբար դերասանը պատրաստվում է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնի դերին բայոպիկում, որը նա ինքն է բեմադրում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: