Հայաստանի կինոյի հիմնադրամը տեղեկացնում է, որ կատարվել է փոփոխություն 2025 թվականի հունիսի 6-ին հայտարարված առաջին մրցույթի լիամետրաժ ֆիլմերի նախագծերի գնահատման փորձագիտական հանձնախմբի կազմում։
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանին հանձնախմբում կփոխարինի հեռուստառեժիսոր Վարդան Ալեքսանյանը։
Վարդան Ալեքսանյանը 2015-2019 թվականներին աշխատել է «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ում։
Փոփոխությունը վերաբերում է միայն տվյալ մրցույթի լիամետրաժ ֆիլմերի նախագծերի գնահատման փուլին։ Սա արդեն մրցութային հանձնաժողովի երկրորդ փոփոխությունն է՝ հունիսի 6-ին կատարվել էր փոփոխություն կարճամետրաժ նախագծերը գնահատող նախագծում: Ի տարբերություն նախորդ փոփոխությանը այս անգամ պատճառը չի նշվում:
Ներկայիս մրցութային հանձնախումբի մասնակիցներն են՝
Լիաﬔտրաժ նախագծերը գնահատող հանձնախումբ
- Աշոտ Մկրտչյան – կինօոպերատոր /ՀՀ/
- Վարդան Ալեքսանյան – հեռուստառեժիսոր /ՀՀ/
- Մկրտիչ Խաչատրյան – կինոօպերատոր /ՀՀ/
- Նորա Անանյան – ռեժիսոր, պրոդյուսեր /ՀՀ, Բելգիա/
- Քնարիկ Միրզոյան – սցենարիստ /ՀՀ/
Կարճաﬔտրաժ նախագծերը գնահատող հանձնախումբ
- Նիկոլայ Դավթյան – ռեժիսոր /ՀՀ/
- Լևոն Մինասյան – կինոսցենարիստ, կինոռեժիսոր /Ֆրանսիա/
- Հրաչյա Քեշիշյան — պրոդյուսեր, կինոռեժիսոր /ՀՀ/
- Կարինե Սիմոնյան – պրոդյուսեր /ՀՀ/
- Մկրտիչ Մալխասյան – կինոօպերատոր /ՀՀ, ԱՄՆ/
Հունիսի 24-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ մրցույթի նախնական արդյունքների «տվյալները կհրապարակվեն մրցութային ընթացակարգի ավարտին՝ սահմանված կարգով՝ 30.06.2025 թ.։»: