Connect with us

Հայաստան

Կինոյի պետական կառավարման ոլորտում կոռուպցիան չի նվազել. Ֆիլմարտադրողների հայտարությունը

Հրապարակվել է

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության 13-րդ հավաքը, ուսումնասիրելով 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվող կինոնախագծերի մրցույթների արդյունքները հայտարարում է.

  1. Պետական ֆինանսների անարդյունավետ և անտրամաբանական բաշխման մասին.

2019 թ-ին ազգային կինոկենտրոնը ֆինանսավորում է հատկացրել 28 (քսանութ) լիամետրաժ կինոնախագծի՝ 500.000-ից մինչև 40 միլիոն ՀՀ դրամի չափով: Ըստ վիճակագրության Հայաստանում պետական աջակցությամբ տարեկան արտադրվում է 2-3 լիամետրաժ ֆիլմ: Չներկայացնելով որևէ վիճակագրություն նախորդ տարիներին ֆինանսավորված ֆիլմերի շուկայում գրանցած արդյունքների մասին, անտեսելով հարևան երկրների փորձը կինոկենտրոնը 28 լիամետրաժ կինոնախագիծ է ֆինանսավորել՝ ծածկելով դրանց ընդհանուր բյուջեի չնչին մասը, անհեռատեսորեն դնելով արտադրողներին երկարատև արտադրության վտանգի տակ: Կարճամետրաժ ֆիլմերի բաժնում ֆինանսավորում է տրվել հայտնի կինոռեժիսորների հերթական ֆիլմերի, երբ ի սկզբանե հայտարարվել էր, որ պետությունը խրախուսելու է երիտասարդների դեբյուտային նախագծերը: Հաշվի առնելով կարճամետրաժ ֆիլմերի վարձույթի բացակայությունը կինոկենտրոնը փոշիացրել է ֆինանսները, մուրալով մի քանի հայտնի ռեժիսորի բարյացկամությունը: Անիմացիոն ֆիլմերի համար նույն ընկերությունները ստացել են բազմակի ֆինանսավորում, այդ թվում 2020թ-ի բյուջեի հաշվին:

  1. Հովանավորչության և երկակի ստանդարտների մասին.

Ազգային կինոկենտրոնի նախագծերը գնահատող փորձագիտական հանձնախմբերի կազմերում և այդ հանձնախմբերի կողմից ֆինանսավորում ստացած կինոնախագծերում կրկնվող անունների քանակը հիմք է տալիս պնդելու, որ ձևավորվել է արտոնյալ կարգավիճակ ունեցող մարդկանց նեղ շրջանակ: Միևնույն ընկերության մի քանի կինոնախագծերի, նույն կինոգործչի մեկից ավելի կինոնախագծերի ֆինանսավորման, հաղթող նախագծերում փորձագետի մասնակցության դեպքերը երկակի ստանդարտների կիրառման ակնհայտ դրսևորումներ են՝ նույն պայմանների պատճառով նախկինում ֆինանսավորումից զրկված այլ կինոընկերությունների հանդեպ:

  1. Ֆինանսական հաշվետվողականության բացակայության մասին.

Ազգային կինոկենտրոնի 2019թ-ի տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ բացակայում է ֆինանսական հաշվետվության բաղադրիչը՝ կինոկենտրոնի ծախսերի, այդ թվում կինոկենտրոնի կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի վարձույթի վերաբերյալ: Ազգային կինոկենտրոնը չի տիրապետում պետական միջոցներով արտադրվող ֆիլմերի ծախսերի վերադարձի մասին տեղեկատվությանը, կամ միտումնավոր թաքցնում է այդ տեղեկատվությունը հանրությունից:

  1. Կոռուպցիայի մասին.

Կոռուպցիայի հանդեպ «զրո» հանդուրժողականություն հռչակած երկրում պետք է բացառվի հաղթող կինոնախագծերի կողմից կինոկենտրոնի ղեկավարության հետ կապակցված ընկերությունից՝ շուկայում հաստատված գներից անհամեմատ բարձր գնով կինոնկարահանման տեխնիկայի վարձակալման պրակտիկան, ինչի մասին ֆինանսավորումից զրկվելու վախից չեն բարձրաձայնում կինոգործիչները, բայց աղաղակում են մեր տրամադրության տակ գտնվող փաստերը:

  1. Խտրականության դրսևորման և անհավասար մրցակցություն մասին.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից կեղծ մատնության և զրպարտության հիմունքներով գրված դիմումի արդյունքում «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությունը զրկվել է 2019թ-ին պետական ֆինանսավորման համար անցկացվող մրցույթներին մասնակցելու հնարավորությունից: 2018թ-ին ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը ապօրինի հիմքով մերժել է նույն կինոընկերության մեկ այլ կինոնախագծի ֆինանսավորման Հայտի քննարկումը: Սա հիմք է տալիս պնդելու, որ 2018-2019թթ-ին կինոընկերության հանդեպ ազգային կինոկենտրոնը դրսևորել է խտրական վերաբերմունք, ինչը ՖԱՀՖ-ը որակում է որպես հավասար մրցակցության պայմանների ակնհայտ խախտում:

Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբանությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:

ՖԱՀՖ-ը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կինոյի պատասխանատուներին՝ կինոյի պետական կառավարման ոլորտում արմատական բարեփոխումներ անելու պահանջով.

– Հրապարակե՛ք 2017-2019թ-ի պետական աջակցություն ստացած ֆիլմերի վարձույթում արձանագրած արդյունքները:

– Վերացրե՛ք ՀՀ-ում գրանցված և պետությանը հարկեր վճարող կինոընկերության գործունեության հանդեպ խտրականության դրսևորումները:

– Ապահովե՛ք հավասար մրցակցային պայմաններ գործող բոլոր կինոընկերությունների համար:

– Ուսումնասիրե՛ք և արգելե՛ք կինոկենտրոնի ղեկավարության հետ փոխկապակցված ընկերության կողմից պետական ֆինանսվորում ստացած կինոնախագծերին շուկայականից բարձր գներով տեխնիկական միջոցների վարձակալում պարտադրելու արատավոր պրակտիկան:

– Ի վերջո, պարտադրե՛ք կինոյի պետական քաղաքականությունը իրականացնող կառույցին՝ հստակեցնել հայկական կինոյի զարգացման իր տեսլականը:

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մահացել է Երվանդ Մանարյանը

Հրապարակվել է

Փետրվարի 19-ին մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:

Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։

Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

1957-59 թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961 թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» (Ջուրը մեր հանապազօրյա) և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը մասնակցում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում, որի համար պատրաստել է հատուկ շոուրիլ: Տեսանյութում կարող եք տեսնել արդադրության շրջանում գտնվող ֆիլմերի բացառիկ կադրեր:

Ինչպես տեղեկացրել է Կինոկենտրոնը՝ Եվրոպական կինոշուկայում կներկայացվի հայկական արտադրության 50 կինոնկար: Տեսահոլովակում ներկայացվում են Նարինե Աբգարյանի «Զուլալի» համանուն վեպի էկրանավորման, Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի արտադրական կադրերը:

Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարով փետրվարի 20-27-ը պաշտոնապես  կներկայանա Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկայում (EFM – European Film Market):

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: