• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Կինոքննադատությունը Հայաստանում. Արդյո՞ք այն անհրաժեշտ է

Կինոքննադատությունը Հայաստանում. Արդյո՞ք այն անհրաժեշտ է

05.03.2019
Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

Սիքվե՞լ, գարնան համա՞ր։ Նորարար է… Հրապարակվել է «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի թիզերը

13.11.2025
Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

04.11.2025
2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

04.11.2025
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

03.11.2025
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

03.11.2025

Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

03.11.2025
Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

20.10.2025
Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

14.10.2025
Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի հեղինակները ամսական թոշակ կստանան

ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

12.10.2025
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

09.08.2025
Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

05.08.2025
Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

05.08.2025
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

    Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

    2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

    2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

    Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

    Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

    Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

    Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

    Ամանորյա կախարդանք. «Հեքիաթ Թունդայի մասին» նախագիծը մեկնարկել է

    Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի հեղինակները ամսական թոշակ կստանան

    ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

    Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

    Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

    Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

    Ֆիլմարտադրողների ֆեդերացիան արձագանքել է Կինոյի հիմնադրամում կայացած հանդիպման շուրջ հնչած կարծիքներին

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

    Եվրոպական կինոակադեմիան ներկայացրել է 38-րդ Եվրոպական կինոմրցանակի կարճ ցուցակը

    Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն առաջին անգամ կներկայացվի Արդյունաբերական Ոսկե ակումբում

    Վենետիկի կինոփառատոնում Հայաստանն առաջին անգամ կներկայացվի Արդյունաբերական Ոսկե ակումբում

    Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

    Հայտնի են GAIFF Pro համարտադրության շուկայի հաղթողները

    GAIFF Pro 2025 հայտերի ընդունելությունը բաց է

    GAIFF Pro hամարտադրության շուկան այս տարի ներառում է 17 ընտրված նախագծեր

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
View All Result
ԿինոՊրես
Բան չգտա
View All Result
Գլխավոր Լուրեր

Կինոքննադատությունը Հայաստանում. Արդյո՞ք այն անհրաժեշտ է

Սերգեյ Հովսեփյան
05.03.2019
Լուրեր, Հայաստան
ընթերցելու ժամանակ՝ 1 րոպե
0
Կինոքննադատությունը Հայաստանում. Արդյո՞ք այն անհրաժեշտ է
0
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Կինոքննադատության այսօրվա նկարագրին ու խնդիրներին էր նվիրված՝ Gaiff Pro ծրագրի ղեկավար, պրոդյուսեր Մելիք Կարապետյանի նախաձեռնած «Հայկական ֆիլմ ֆորում» երկօրյա հանդիպումների առաջին քննարկումը, որին մասնակցում էին կինոքննադատներ, կինոգետներ, կինոլրագրողներ և իրենց գործունեությամբ ոլորտի հետ մեծապես առնչվող անհատներ։ Քանի որ հանդիպման ձևաչափը քննարկում-հարցուպատասխան էր, հանդիսատեսը կարծիք հայտնելու և բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցավ։ Բանախոսներն էին կինոքննադատ Նունե Հախվերդյանը, կինոգետ Արտավազդ Եղիազարյանը, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը։ Հանդիպման վարողը կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն էր։

Նախ նշենք, որ «Հայկական ֆիլմ ֆորումի» շրջանակում օրերս ցուցադրվել է 2018 թվականին  նկարահանված 12 հայկական ֆիլմ։ Պարզվեց՝ բանախոսներն այդ ֆիլմերի մեծ մասը չեն տեսել։ Նունե Հախվերդյանը բացատրեց՝ ինչու, օրինակ, ինքն այդ ֆիլմերը չի տեսել։ «Կինոն պետք է կյանքի մասին խոսակցություն բաց անի, պետք է ես ինձ, դու քեզ տեսնես այդ ֆիլմերում։ Իսկ դրանցից շատերը մեր կյանքից չեն, մեզնից չեն, մտացածին են։ Ինչո՞ւ «Կյանք ու կռիվը» մեծ ուշադրության արժանացավ, որովհետև մեր կյանքի մասին էր։ Անկեղծորեն ասեք՝ վերջին տարիներին նկարահանված հայկական ո՞ր ֆիլմն է հանրության շրջանում խոսակցության, քննարկման առիթ տվել… դրա համար էլ այդ ֆիլմերն ինձ չեն հետաքրքրում»,- պարզաբանեց Նունե Հախվերդյանը։

Հանդիպմանը ներկա հանդիսատեսի շրջանում պարզ հարց առաջացավ՝ եթե կինոքննադատին, կինոգետին մերօրյա հայկական ֆիլմերը չեն հետաքրքրում, հանրությանը կհետաքրքրե՞ն դրանք, կամ եթե այդ ֆիլմերի մասին պրոֆեսիոնալ կարծիք, վերլուծություն գրողներ չկան, կինոդիտողն ինչպե՞ս ուղղորդվի՝ դրանք լա՞վ ֆիլմեր են, թե վատ։ Այստեղ էլ բեմ-դահլիճ հարաբերության կարծիքներն ու տեսակետերը չհամընկան։ «Իսկ ո՞վ ասաց, որ այսօր ինչ-որ մեկը հիմնվում է կինոգետի կամ կինոքննադատի պրոֆեսիոնալ կարծիքի վրա։ Կինոգետը կամ կինոննադատը երբեք չի ուղղորդում։ Այդ կարծիքի վրա բոլորը թքած ունեն։ Եթե վատ ֆիլմը քննադատվում, ոչնչացվում է, միևնույն է, այն էկրաններից հեռացվո՞ւմ է. իհարկե, ո՛չ։ Կինոքննադատությունը չի նպաստում կինոարտադրությանը. կինքննադատությունը դրան զուգահեռ է ընթանում։ Հետաքննությունից մինչև քննադատություն՝ մեր իրականության մեջ ոչինչ չի փոխում»,- Նունե Հախվերդյանի կարծիքն է։

Այն, որ կինոքննադատ-կինոդիտող-ռեժիսոր կապը գոյություն չունի, անհերքելի է։ Ո՞ր մի ռեժիսորն է հիմնվում կինոքննադատի պրոֆեսիոնալ վերլուծության վրա ու  հաջորդ ֆիլմի համար իր սխալներն ականջին օղ անում։ Սովետի օրոք կար նման իրողություն. կինոքննադատն ի զորու էր ֆիլմը ոչնչացնել կամ երկինք հանել, թատերագետը՝ ներկայացումը, երաժշտագետը՝ սիմֆոնիան։ Արդեն 30 տարի ռեժիսորներն իրենք իրենց համար են ֆիլմ նկարում, մեկ-երկու անգամ ցուցադրվի կամ ոչ՝ խնդիր չէ։ Առավել ևս խնդիր չէ, եթե այն ընդհանրապես դուր չգա հանդիսատեսին։ Այս համատեքստում կինոքննադատական կամ կինոգիտական խոսքի արժեքը կասկածի տակ է առնվում՝ արդյո՞ք արժե այդ խոսքն ասել, ո՞ւմ համար, ի՞նչ նպատակով։

«Ես քննադատական հոդված գրեցի «Երկրաշարժ» ֆիլմի մասին, այն չներկայացվե՞ց «Օսկարի»։ Ներկայացվեց։ Հետո գրեցի «Սպիտակ» ֆիլմի մասին, ասացի, որ այն «Երկրաշարժից» լավն է, բայց մեծ հույսեր մի ունեցեք այդ ֆիլմից։ Ես գրում եմ հանդիսատեսի համար։ Բայց գրում եմ ոչ թե որպես պարտավորություն կամ դրանով փող եմ աշխատում,  ո՛չ, ուղղակի գրում եմ, երբ ուզում եմ»,-կինոգետի իր դերակատարումը մեկնաբանեց Արտավազդ Եղիազարյանը։ Նունե Հախվերդյանի տեսակետն այնքան էլ չի տարբերվում Արտավազդի դիրքորոշումից։ Նա էլ գրում է, երբ ոգևորված է կամ շատ բարկացած։ Որևէ ֆիլմի մասին գրելու պարտավորություն որևէ մեկի առաջ չունի, եթե ունենար, նրա կարծիքով դա կհամարվեր առաքելություն՝ ամենօրյա աշխատանք, ամենօրյա մշտադիտարկում։ Իսկ Նունեն գրում է, երբ ինքն է ուզում։ Րաֆֆի Մովսիսյանը ևս համակարծիք է ՝ կինոքննադատի գործը ֆիլմն արգելելը կամ ֆիլմին ցուցադրման իրավունք տալը չէ։ Նա ևս վաղուց վերլուծական, կինոգիտական խոսք որևէ հայկական ֆիլմի մասին չի գրել, որովհետև կարծում է, որ այդ խոսքի կարիքն այսօր ուղղակի չկա։

Կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում ավելի շատ միջազգային փառատոնային կյանքն ու ցուցադրվող ֆիլմերն են. նա ևս հայկական մերօրյա կինոարտադրությամբ շատ չի հետաքրքրվում։ Իր տեղեկացվածության չափով  կարծիք է կազմել՝ այսօրվա մեր կինոն միջազգային կինոշուկայում տեղ չունի։

Դահլիճից բանախոսներին  արձագանքեցին՝ ժամանակակից հայկական ֆիլմեր չեք տեսել և կարծի՞ք եք կազմում, խոսում եք կինոքննադատությունի՞ց։

«Ձեր կապը մեր կինոյի հետ կտրվել է, չկա։ Խնդիրը ձեր մեջ է։ Կինո նկարելը 100 անգամ ավելի դժվար է, քան այդ նկարված կինոյի մասին գրելը»,-ասաց «Արթնացիր» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը։ Կինոքննադատներն ու կինոգետներն, իհարկե, նրա հետ չհամաձայնեցին։ Բայց և ոչ մի կարծիք չկարողացան հայտնել Տիգրան Նալչաջյանի ֆիլմի մասին, որովհետև այն չէին տեսել։ Եվ ո՜վ զարմանք. ներկաներից մեկը խոստովանեց, որ «Հայկական ֆիլմ ֆորումի» շրջանակում ցուցադրված 11 ֆիլմն էլ տեսել է։ 11-ից 10-ը տեխնիկական և սյուժետային բացթողումներ ունեն, իսկ  11-ին էլ միավորում է մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ պսիխոթերիկ են։ Բոլոր ֆիլմերում ռեժիսորական սխալ մոտեցում կա. սցենարները վատը չեն, դրանց հիման վրա կարելի էր որակյալ ֆիլմ ստանալ, բայց չի ստացվել, որովհետև ռեժիսուրան սխալ է։ Թեև բանախոսներից Արտավազդ Եղիազարյանը հանդիպման սկզբում կատակով նկատել էր, որ բոլոր ֆիլմերը դիտած մարդուն պետք է մրցանակ տալ, բայց  մրցանակ չտվեցին։ Փոխարենը 11 ֆիլմերը համառորեն դիտած երիտասարդի վկայությունները հաճելի աժիոտաժ առաջացրին դահլիճում ու հատկապես բանախոսների շրջանում։ Վերջապես կար մեկը, որը դիտել էր բոլոր ֆիլմերը և կարծիք հայտնեց՝ որպես ականատես. նա  տեսակետ հայտնեց, ոչ թե ենթադրություն։

Կինոքննադատությանը վերաբերող հանդիպում-քննարկման վերջնարդյունքը նախասկզբից շատ չտարբերվեց, որովհետև այդպես էլ չպարզվեց՝ կինոքննադատներն ինչ դեր ունեն, կինոքնադատական խոսքն ինչ արժեք ունի, ո՞ւմ է ուղղված և ի՞նչ նպատակով։ Չպարզվեց՝ կինոքննադատներն առհասարակ կարևորո՞ւմ են իրենց մասնագիտությունը։

Փետրվարի 27-ից մարտի 3-ը Երևանում անցկացվեց առաջին հայկական ֆիլմ ֆորումը՝ GAIFF Pro հարթակի կողմից: 2018 թվականի հայկական բոլոր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ճանաչողական ու անվճար ցուցադրություններին հետևեցին մասնագիտական քննարկումները ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում: 2 օր տևած քննարկումներն անդրադարձան ոլորտի այնպիսի խնդիրների ինչպիսիք են կինոքննադատությունը Հայաստանում, կինովարձույթի կազմակերպումը, կինոկրթության խնդիրներն ու հեռանկարները, Կինոկենտրոնի նոր կանոնադրությունը և կանոնակարգը, համատեղ արտադրության կազմակերպումը, կինոյի զարգացման հնարավոր ուղղությունները և այլն:

«ԿինոՊրես»-ը Telegram-ում
Թեմաներ կինոքննադատությունՀայաստանՀայկական ֆիլմ ֆորում

Նման նյութեր Posts

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Կինոյի ոլորտի ֆինանսավորումը 2026 թ․ պետբյուջեում. թվերը և համատեքստը

Սերգեյ Հովսեփյան
04.11.2025
0

2026 թ․ բյուջեում կինոյի ֆինանսավորումը փոփոխվել է, սակայն առանց տեսանելի նոր առաջնահերթությունների։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բյուջեյի նախագիծը:

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

2+ տարի՝ առանց պարտադիր ենթաօրենսդրական ակտերի. կինոյի ոլորտում խախտվել է օրենքը

Սերգեյ Հովսեփյան
04.11.2025
0

Ինչո՞ւ է Հայաստանի կինոյի ոլորտը գործում իրավական վակուումի մեջ և ինչ հետևանքներ է ունեցել օրենքի չկատարված պահանջը:

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

Ֆեդերացիայի քննադատությանը ի պատասխան. Կինոյի հիմնադրամի պաշտոնական պատասխանը Հովհաննես Գալստյանին

Սերգեյ Հովսեփյան
03.11.2025
0

Կինոյի հիմնադրամը պատասխանել է ՖԱՀՖ նախագահ Հովհաննես Գալստյանի քննադատություններին՝ հաստատելով միայն մեկ դատական գործ և երկու կասեցված նախագիծ «Պարալելս»-ի հետ։

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Կինոգործիչները հայտարարում են Կինոյի հիմնադրամի պայմանագրերի վերանայման մասին

Սերգեյ Հովսեփյան
03.11.2025
0

Ֆիլմարտադրողները հայտարարում են, որ 2025-ի մրցույթի պայմանագրերում կատարվել են որոշ շտկումներ՝ նախարարի հետ քննարկումներից հետո։

  • Թողարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Պատերազմ և քոչարի» ֆիլմի թրեյլերը

    Թողարկվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված «Պատերազմ և քոչարի» ֆիլմի թրեյլերը

    10 shares
    Կիսվել 4 Tweet 3
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    13 shares
    Կիսվել 5 Tweet 3
  • «Սիրո մեղեդի»՝ ֆիլմ, որը մնաց առանց սիրո. Հանրային հեռուստաընկերության ֆիլմը տապալվեց վարձույթում

    9 shares
    Կիսվել 4 Tweet 2
  • Հարություն Խաչատրյանի վավերագրական ժառանգությունը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ուշադրության կենտրոնում է

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist