Connect with us

Կինոիրադարձություններ

Բացվել է Սանկտ Պետերբուրգի Կինո Էքսպո 2019 գրանցումը

Հրապարակվել է

Սեպտեմբերի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա XXI Կինո Էքսպո միջազգային ֆորում եւ ցուցահանդեսե, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային Քոնթենթ Ֆորումը (ՍՊբՄՔՖ): Միջոցառման գրանցումն արդեն բաց է:

Մասնակիցների թվում են կինոթատրոնային ցանցերի եւ կինոթատրոնների օպերատորներ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններից, ԱՊՀ-ի եւ Բալթիայի երկրներից, օպերատորներ/առեւտրա-ժամանցային/բազմաֆունկցիոնալ համալիրների սեփականատերեր, դեւելոփերներ, ընկերությունների կառավարիչների ներկայացուցիչներ, առեւտրային եւ բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի ոլորտի այլ մասնագետներ, կինոստուդիաների, կինոընկերությունների, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, պրոդյուսերներ, կինոյի արտիստներ, կինոարտադրության կազմակերպիչներ, կինոարտադրության ոլորտի տեխնիկական մասնագետներ եւ այլն:

ՍՊբՄԿՖ-ին, Կինո Էքսպո ֆորումին և ցուցահանդեսին եւ Content Expo ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են քոնթենթ ինդուստրիայի ավելի քան 3000 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 40 երկրներից: ՍՊբՄԿՖ-ի շրջանակներում տեղի կունենան կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ, նոր տեխնոլոգիաների շնորհանդեսներ, ինչպես նաեւ ռուսաստանյան առաջատար կինոընկերությունների եւ համաշխարհային կինոստուդիաների բլոկբաստերների ֆիլմերի շնորհանդեսներ եւ ցուցադրություններ:

Սանկտ Պետերբուրգի միջազգային Քոնթենթ Ֆորումը բովանդակության արդյունաբերության գլխավոր բիզնես իրադարձություն է:

Բիզնես ծրագրի հիմնական ուղղությունները

Թեմատիկ հոսք. Կինո, TV, digital

ՍՊբՄԿՖ-ի լիագումար նիստը
Կոնֆերանս «Տեսալսողական քոնթենթը միասնական թվային միջավայրում՝ հեռուստատեսությունից և OTT-մեդիայից մինչև կինոթատրոններ և շարժական սարքեր։ Դիստրիբյուցիա և մատակարարում, մարքեթինգ, դրամայնացում»
Ռուս-չինական բովանդակության գագաթնաժողով
Filming in Russia միջազգային կոնֆերանս
«Բովանդակության արտադրություն. ներկայի և ապագայի տեխնոլոգիաներ» միջազգային կոնֆերանս
Տեսալսողական քոնթենթի ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության կլոր սեղան
Ֆոնդ Կինոյի միջոցառումներ

Թեմատիկ հոսք. Կինոթատրոններ

«Կինոթատրոնների բիզնես» միջազգային գիտաժողով
«Վարում եմ կինոբիզնես» բիզնես Ֆորում
Կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ նվիրված կինոթատրոնների բիզնեսի արդիական խնդիրներին
Կինոթատրոնների բիզնեսի եկամտաբերության բարձրացմանը նվիրված միջազգային համաժողով
Նոր կինոտեխնոլոգիաների շնորհանդեսներ
Կինո Էքսպո համալսարան՝ կինոթատրոնների տեխնիկական մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների ծրագիր, սարքավորումների և տեխնոլոգիաների տեխնիկական նորույթների շնորհանդեսներ և ցուցադրություններ
«Ապագայի կինոթատրոն. նորարարություն կինոթատրոնների համար» կոնֆերենս
«Ամբողջ ստեղծագործական բովանդակությունը կինոթատրոնների համար. ներկան և ապագան. Մուլտսերիալներ, սերիալներ, օպերա/բալետ, համերգներ, ներկայացումների ուղիղ հեռարձակում, կինեմատոգրաֆի դասական երաժշտություն և այլն:» կոնֆերենս

Թեմատիկ հոսք. Առեւտրային եւ բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի ժամանցային ենթակառուցվածքը

Ռուսական և միջազգային կինոբիզնեսի ներկայացուցիչների, կինոարդյունաբերության ներկայացուցիչների և անշարժ գույքի ոլորտի մասնագետների գործնական շփման կենտրոն՝ ցանցային կինոթատրոնների օպերատորների / ժամանցային այլ կոնցեպցիաների և մշակողների / առևտրա — ժամանցային համալիրների և բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի օպերատոր ընկերությունների ներկայացուցիչների համար:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոիրադարձություններ

ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան պարգեւատրել է «1917»

Հրապարակվել է

«Օսկարի» գլխավոր կանխատեսողներից մեկը՝ պրոդյուսերների գիլդիան (PGA) հայտնել է ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերական նվաճումների համար հաղթող է դարձել «1917» ռազմական դրաման:

Մրցանակներն ստացել են ֆիլմի ռեժիսոր (եւ միաժամանակ պրոդյուսեր) Սեմ Մենդեսը, Պիպա Հարիսը, Ջեյն էն-Թեգգրենը եւ Քալում ՄըքԴուգալը: «1917»-ի մրցակիցներն էին «Մակաբույծները», «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում», «Փոքրիկ կանայք», «Ջոկերը», «Ջոջո Ճագարը», «Ամուսնական պատմություն», «Ford ընդդեմ Ferrari» և «Դանակները դուրս»:

Հաղթողի օգտին քվեարկելիս պրոդյուսերների գիլդիայի անդամներն օգտագործում են այսպես կոչված նախապատվությունների համակարգը՝ ձայների մշակման մեթոդը, որում լավագույնը դառնում է այն ֆիլմը, որը հավաքել է նախապատվությունների ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե ոչ մի թեկնածու չի կարողանում հասնել այդ շեմին, ապա ձայները բաշխվում են մյուսների միջեւ, քանի դեռ հաղթողը 50 տոկոս + մեկ ձայն չի ունեցել:

Նույն համակարգն օգտագործվում է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Անցյալ տարի գիլդիան տվեց «Կանաչ գրքին» գլխավոր մրցանակը, որը հետագայում նվաճեց նաեւ ոսկե արձանիկը: PGA մրցանակի գոյության 31 տարիների ընթացքում 21 համընկնում է եղել:

Ավելի վաղ «1917»-ը ստացել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամա եւ «Օսկարի» տասը անվանակարգ: Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի հունվարի 30-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Սփայք Լին կգլխավորի Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Մայիսի 12-23-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 73-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ կդառնա ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին: Այս մասին հայտնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Սփայք Լին նաեւ կպարգեւատրվի Ոսկե արմավենու ճյուղով՝ կինոփառատոնի փակման ժամանակ կյանքի նվաճումների համար:

«Իմ կյանքի բոլոր ամենաերջանիկ և օրհնված պահերը անսպասելի էին: Երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին 2020 թվականին Կաննի փառատոնի ժյուրիի նախագահ դառնալ, ես ցնցված էի, երջանիկ, զարմացած եւ հպարտ միաժամանակ», — ասում է Լին:

62-ամյա կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, խմբագիր, պրոդյուսեր Սփայք Լին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք դարձել են հանրության համար սիրելի ու պաշտելի։ Սփայք Լին կարողացավ ժամանկակից խնդիրներն ու հարցերը բերել կինոթատրոն։ Կաննում տարբեր ժամանակներում, սկսած 1986-ից, ներկայացվել են նրա յոթ աշխատանքները. 1986-ին «Նրան դա անհրաժեշտ է» դեբյուտային կինոնկարը ստացել է երիտասարդական ժյուրիի մրցանակը, այնուհետեւ հիմնական մրցույթում հայտնվել են նրա մի շարք այլ ֆիլմեր:

«Ինձ համար Կաննի փառատոնը (բացի նրանից, որ աշխարհի ամենակարեւոր կինոփառատոնն է, չեմ ցանկանում ոչ ոքի նեղացնել, բայց այպես է) մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի իմ կարիերայի վրա։ Կարելի է ասել, որ Կանն ինձ դարձրել է այնպիսի, ինչպիսին եմ ես այսօր կինոարտադրության ոլորտում»,- հայտարարել է կինեմատոգրաֆիստը։

Փառատոնի ժյուրիի ամբողջական կազմը կհայտարարվի ապրիլի կեսերին։ Նախորդ Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Քեյթ Բլանշետը կգլխավորի Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ժյուրին

Հրապարակվել է

Սեպտեմբերի 2-12-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 77-րդ կինոփառատոնը, որի միջազգային ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի եւ պրոդյուսեր Քեյթ Բլանշետը, հաղորդվում է փառատոնի կայքում: Նա կդառնա չորս տարվա ընթացքում երրորդ կինը, որը գլխավորում է ստուգատեսի հիմնական մրցույթի մրցանակների բաշխումը: Ժյուրիի նախագահն անցյալ տարի եղել է արգենտինացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելը, իսկ 2017-ին՝ ամերիկացի դերասանուհի Աննեթ Բենինգը:

«Քեյթ Բլանշետը ոչ միայն ժամանակակից կինոյի վառ աստղ է, որն աշխատում է վերջին քսան տարիների մեծագույն ռեժիսորների հետ, եւ որին պաշտում են ամբողջ աշխարհում: Նրա նվիրվածությունը արվեստին, բարեգործությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ կինեմատոգրաֆիայում կանանց ազատմանը նպաստելը, որը դեռեւս չի կարող ազատվել տղամարդկանց նախապաշարմունքներից, Բլանշետին ոգեշնչման աղբյուր են դարձրել ընդհանուր հասարակության համար», — նշել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Բլանշետը «Օսկարի» երկակի մրցանակակիր է՝ «Ավիատորը» և «Ժասմին» ֆիլմերի համար; «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA): Նրան մեծ հաջողություն են բերել «Եղիսաբեթ», «Մատանիների տիրակալը», «Ոսկե դար», «Քերոլ» եւ այլ ֆիլմեր։ 2018 թվականին Բլանշետը գլխավորել է Կաննի փառատոնի ժյուրին:

«Ամեն տարի ես ուշադիր ուսումնասիրում եմ Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը, եւ ամեն անգամ այն ինձ զարմացնում է իր ինքնատիպությամբ ու բազմազանությամբ: Սա աշխարհի ամենասադրիչ եւ ոգեշնչող փառատոնն է, որը ամբողջովին ներկայացնում է կինոյի էությունը: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է այս տարի լինել ժյուրիի նախագահ», — մեկնաբանել է Բլանշետը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: