Թոմ Հենքսը՝ կորոնավիրուսով հիվանդացած առաջին հոլիվուդյան դերասանը, կնոջ հետ ենթադրաբար բուժվել է եւ վերադարձել Լոս Անջելես:
Հենքսը եւ նրա կինը՝ երգչուհի Ռիտա Ուիլսոնը, վարակվել են Ավստրալիայում՝ Էլվիս Փրեսլիի մասին բայոպիկի նկարահանումների ժամանակ: Նա առաջինն է գրել իր Instagram-ում իր հիվանդության մասին: Դերասանին հոսպիտալացրել են եւ մի քանի շաբաթ անց կարանտինից դուրս են գրել տանը բուժվելու համար:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2020/03/tom-hanks-rita-wilson-2_0.jpg)
Դուրս գրվելուց մի քանի օր անց Հենքսը գրել է, որ իրեն ավելի լավ է զգում: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք կորոնավիրուսի թեստը բացասական է դարձել ԱՄՆ ժամանելուց հետո, թե դրական է մնացել:
Հենքսը շաբաթ առավոտյան Twitter-ում թարմացված տեղեկատվություն է տվել, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր օգնել են Ավստրալիայում, եւ հավաստիացնելով, որ նրանք դեռեւս մեկուսանում են ԱՄՆ-ում:
Մինչեւ տարեվերջ Հենքսը էկրանին կհայտնվի «Գրեյհաունդ» ռազմական մարտաֆիլմում եւ «ԲԻՈՍ» ֆանտաստիկ ֆիլմում: