Connect with us

Հայաստան

Հայաստանին կվերադարձվի «Հայֆիլմ» կինոստուդիայի 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները

Արդեն սկսվել են «Համո Բեկնազարյան» նախագծի աշխատանքները

Հրապարակվել է

Ինչպես տեղեկացնում է Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները:

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել, 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։

Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի պաստառը

Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։

Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն էր ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսեց զբաղվել հիշյալ հարցով:

Ազգային կինոկենտրոնը կապ հաստատեց Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ և պարզեց, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են 25 տարի առաջ և այժմ պահեստավորված են միության նկուղային հարկում։

2017 թվականի հունվարից այս ֆիլմերի վերադարձը կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց բանակցել ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, որի հավաստմամբ այն ժամանակ դեսպանությունը չուներ բավականաչափ միջոցներ ամբողջ հավաքածուն Հայաստան տեղափոխելու համար:

Ուստի, այդ ահռելի կինոժառանգությունից 2017թ․ մարտի 9-ին Հայաստան բերվեց ընդամենը 6 ֆիլմ․ կինոնկարներից երկուսը՝ «Կարինեն» և «Տղամարդիկը» նշված էին որպես ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր և մյուս չորսն էլ ՝ («Լեռնային լճի գաղտնիքը», «Յոթ երգ», «Անահիտ», «Մի կաթիլ մեղր») պոզիտիվ կինոժապավեններ էին։

Համո Բեկնազարյանի «Անահիտ» ֆիլմի իտալական պաստառը

Ֆիլմերը սև/սպիտակ և գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն և հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։ Դրանց մեջ կան նաև մի շարք փաստագրական ֆիլմեր, որոնք, Էդմոն Յանիկյանի կարծիքով, ժամանակի ընթացքում վերածվում են արխիվի և հենց դրանով է, որ դառնում են իսկական գանձ շահագործման համար:

Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ են նաև մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը և ուրիշները», «Բարև, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաև երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արևի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» և այլն:

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի պաստառը

2018 թվականին հայկական կինոյի հարուստ ժառանգությունը՝ կինոֆոնդը, հանձնվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որից հետո անիջապես սկսվեցին հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Լեհական «Ֆիքսաֆիլմ» թվայնացման և վերականգնման ստուդիան համատեղ սկսեցին հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ Առաջինը վերականգնվեց Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10-րոպեանոց ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է միջազգային հայտնի կինոփառատոներում, կինոդպրոցներում, թանգարաններում։

Այս պահին արդեն սկսվել են «Համո Բեկնազարյան» նախագծի աշխատանքները, որի շրջանակում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմերը։ Նախագծի առաջին վերականգնվող ֆիլմը «Պեպոն» է։ Սովորաբար, թվայնացման գործընթացը սկսելու համար որպես կանոն հավաքվում են ֆիլմերի տաբեր տարիներին տպված բոլոր պահպանված պատճենները։ Ու հենց այս պահին, երբ հայտնաբերվեց, որ Ֆրանսիահայ մշակութային միությունը (UCFAF) առաջարկում է «Պեպո» ֆիլմից 2 օրինակ՝ ուղղակի անգնահատելի է:

Ազգային կինոկենտրոնի պատասխանատուները, օրերս, կրկին կապվեցին Էդմոն Յանիկյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ ֆիլմերը դեռևս գտնվում են իրենց ընկերության պահեստում։ Նա ասել է, որ հայաստանյան կողմը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Այդ նպատակով, անհրաժեշտ են բանկացություններեր սկսել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և նրա ներկայացուցիչների հետ՝ կազմակերպելու տեափոխման գործընթացը, որը կարելի է սկսել մի քանի փուլով՝ հաշվի առնելով նյութի ծավալները:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Հայկական կինոնախագծն մասնակցելու է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի արդյունաբերական հարթակում

Հրապարակվել է

Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնն այս տարի չի կայանա. կազմակերպիչները որոշել են ռիսկի չդիմել եւ 55-րդ ստուգատեսը տեղափոխել են 2021 թվականի հուլիսի 2-10-ը: Բայց դա չի նշանակում, որ կինոտոնը չեղյալ է հայտարարվել. հուլիսի 6-8-ը առցանց ձեւաչափով տեղի կունենա KVIFF Eastern Promises ֆորումի արդյունաբերական մասը:

Հունիսի 18-ին ֆորումը հրապարակեց մասնակցության համար ընտրված աշխատանքների ցանկը. ընտրություն անցած 41 նախագծերից մեկ նախագիծը հայկական է:

Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 Երազողները և Ձին» վավերագրական ֆիլմը Հայաստանի և Գերմանիաի համատեղ արտադրություն է: Նախկինում կրում էր «Հայ երազողները» անվանումը: Կինոնկարը ստացել է 21 մլն. դրամ ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնից 2018 և 2019 թվականներին: Ֆիլմը մարդկանց երազանքների մասին է: Չորս հիմնական կերպարները փորձում են իրականացնել իրենց երազանքները:

Eurimages Lab Project բաժնում ութ նախագիծ մեկը հայկական է: Eurimages Lab Project Award մրցանակը տրվում է արտադրական կամ հետպրոդակշենում գտնվող նախագծերին, որոնցից յուրաքանչյուրը ավանդական կինեմատոգրաֆի շրջանակներից դուրս է: Առավել հեռանկարային նախագիծը կընտրեն Eurimages-ի գերմանական ներկայացուցիչ Էլս Հենդրիքսը, ռումինացի ռեժիսոր Ադինա Պինտիլիեն եւ ծրագրավորող Բեռլինալե Մարկ Պերանսոնը: Լավագույն նախագիծը ստանալու է 50,000 եվրո:

Ոլորտի մասնագետներին նախագծի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 6-ից 8-ը առցանց: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 165.000 եվրո:

Works in Progress

Absence Ali Mosaffa (Iran/Czech Republic/Slovakia)
Producers: Ali Mosaffa, Jordi Niubo, Filip Remunda, Silvia Panáková,Eric Panák

The Alleys – Bassel Ghandour (Jordan/Qatar/France/Saudi Arabia)
Producer: Rula Nasser

Black Medusa ismaël (Tunisia/Luxembourg)
Producer: ismaël

Field Lasha Tskvitinidze (Georgia)
Producers: Nodar Nozadze, Giorgi Kobalia, Nato Sikharulidze

Snow White Dies at the EndKristijan Risteski (North Macedonia)
Producer: Darko Popov

Stop-ZemliaKataryna Gornostai (Ukraine)
Producers: Vitaliy Sheremetiev, Viktoriia Khomenko, Olga Beskhmelnytsina, Natalia Libet

Troubled Minds Raitis Ābele, Lauris Ābele (Latvia/Norway)Producers: Roberts Vinovskis, Raitis Ābele, Kristele Pudane

Wiarołom Piotr Złotorowicz (Poland)
Producers: Jerzy Kapuściński, Ewa Jastrzębska

First Cut+

Broad PeakLeszek Dawid (Poland/Italy)
Producers: Maciej Rzączyński, Dawid Janicki, Krzysztof Rzączyński, Paweł Rymarz, Pola Łangowska

DeskmateFerit Karahan (Turkey/Romania)
Producer: Kanat Dogramaci

I Am Fine, ThanksErnestas Jankauskas (Lithuania)
Producer: Gabija Siurbytė

ImaculatMonica Stan, George Chiper Lillemark (Romania)
Producer: Marcian Lazar

JanuaryAndrey Paounov (Bulgaria/Portugal/Luxembourg)
Producer: Vanya Rainova

RunnerAndrius Blaževičius (Lithuania/Czech Republic)
Producer: Marija Razgutė

The UsersIvan Ikić (Serbia/Slovenia/Netherlands/Bosnia and Herzegovina/France)
Producers: Milan Stojanović, Marija Stojanović

Wild RootsHajni Kis (Hungary/Slovakia)
Producers: Julie Berkes, Balázs Zachar

Docs in Progress

Every Single MinuteErika Hníková (Czech Republic/Slovakia)
Producer: Jiří Konečný

HomesLaila Pakalniņa (Latvia)
Producer: Laila Pakalniņa

Indoor – TehranAzadi Moghadam (Iran)
Producer: Afsaneh Salari

Intensive Life UnitAdéla Komrzý (Czech Republic)
Producer: Pavla Janoušková Kubečková

The LinesBarbora Sliepková (Slovakia)
Producer: Barbara Janišová Feglová

The PawnshopŁukasz Kowalski (Poland)
Producers: Anna Mazerant, Łukasz Kowalski

Roma and the Camel ManIrakli Metreveli (Georgia)
Producer: Nodar Nozadze

Until the WeddingDaniel Stopa (Poland)
Producer: Małgorzata Staroń

Eurimages Lab Project Award

AtlantideYuri Ancarani (Italy/France)
Producer: Marco Alessi

BulaBoris Baum (Belgium/Brazil)
Producers: Boris Baum, Alexis Schmitz

BurialEmilija Škarnulytė (Lithuania/Norway)
Producer: Dagnė Vildžiūnaitė

Five Dreamers and a HorseVahagn Khachatryan, Aren Malakyan (Armenia/Germany)
Producers: Vahagn Khachatryan, Eva Blondiau

Hello My FriendBettina Blümner (Germany/Cuba)
Producer: Jamila Wenske

RootsTea Lukač (Serbia/Croatia)
Producer: Andrijana Sofranić Šućur

StepneMaryna Vroda (Ukraine/Germany/Poland)
Producer: Maryna Vroda

UtopiaJuri Rechinsky (Ukraine/Austria/Netherlands)
Producers: Thomas Herberth, Maxim Asadchiy, Kirsi Saivosalmy

Works in Development — Feature Launch

CRISSEA IVVladimir Dembinski (Romania)
Producer: Bogdan Crăciun

The Fragile Beauty of MasculinityAndrea Culková (Czech Republic/Slovakia)
Producers: Miroslav Novák, Katarína Krnáčová

Kyuka — Journeying to the Moon Through the Endless SeaKostis Charamountanis (Greece)
Producer: Danae Spathara

Neither VoiceEster Ivakič (Slovenia)
Producer: Andraž Jerič

The SanctuaryKaterina Borisova (Bulgaria)
Producer: Eleni Dekidis

Sara’s BungalowJulia Rogowska (Poland)
Producer: Krystyna Kantor

Two Times OneVladimir Petev (Bulgaria)
Producer: Vanya Rainova

UsudStefan Malešević (Serbia)
Producer: Andrijana Sofranić Šućur

VacuumYelizaveta Smith (Ukraine)
Producer: Aleksandra Kostina

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

ANEVA Production դարձել է «Զուլալի» ֆիլմի համարտադրող

Նախագծին միացել են պրոդյուսեր Էդգար Կարապետյանը և Անի Ոսկանյանը

Հրապարակվել է

Հիշեզնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ֆակտորը տեղեկացրել էր, որ կինոռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» գեղարվեստական-խաղարկային ֆիլմի երկրորդ մասը պետք է նկարահանվեր այս գարնանը: Ապրիլի սկզբին ներդրողի հետ պետք է պայմանագիր կնքվեր, գումարը փոխանցվեր, ապա մեկնարկեին նկարահանումները: Սակայն, կորոնավիրուսի պատճառով ներդրողը հրաժարվել էր ֆինանսավորել ֆիլմը:

Վտանգված էր նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի տրամադրած 40 միլիոն դրամը, որը կարող էր ջուրն ընկնել:

Այժմ նախագծին միացել են պրոդյուսեր Էդգար Կարապետյանը և Անի Ոսկանյանը: Նկարի արտադրողներն են «Օրդեր ֆիլմ փպրոդաքշնը», «Մեմոքասթը» և ռուսաստանյա «Բոլշոյե կինո» ընկերությունը, որը զբաղվելու է ֆիլմի հետարտադրական շրջանով: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը («Սպիտակ») և Միխայիլ Գոմիաշվիլին («Պատանդները»):

Ֆիլմի թողարկումը նախատեսվում էր 2020 թվականին, սակայն ներկային համաճարակաբանական իրավիճակում ամեն բան անհայտ է:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: