Connect with us

Հրապարակվել է

Համացանցում հայտնվել Է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով Է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում:

Հիշեցնենք, որ «Ֆորսաժ 9» ժապավենի մի մասը նկարահանվել է Վրաստանի Թբիլիսի և Ռուստաելի քաղաքներում: Վրաստանում «Ֆորսաժ 9» նկարահանման համար ծախսվել է մոտ 32 մլն լարի (մոտ 10,94 մլն դոլար/9,81 մլն եվրո): Նկարահանող խումբը բաղկացած էր 600 հոգուց, որոնցից 425-ը տեղի բնակիչներ են եղել:

Լիարժեք թրեյլերն սպասվում է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի հայկական պրեմիերան պլանավորված է ընթացիկ տարվա մայիսի 21-ին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Թրեյլեր

Marvel սերիալների թրեյլերը՝ «Բազեն եւ Ձմեռային զինվորը», «ՎանդաՎիժն» ու «Լոկի»

Հրապարակվել է

Սուպերբոուլի ժամանակ Marvel եւ Disney ստուդիաները ներկայացրել են իրենց առաջիկա սերիալների առաջին թիզեր-թրեյլերը:

«Բազեն եւ Ձմեռային զինվորը» Marvel Studios-ի առաջին սերիալն է Marvel կինեմատոգրաֆիական տիեզերքի շրջանակներում: Շոուն կմենարկի ստուդիայի նախագծերի նոր շարք, որը կպատմի ավելի լոկալ, բայց կարեւոր ամբողջ MCU պատմության համար փաստեր:

«Բազեն եւ Ձմեռային զինվորը» շոուի պրեմիերան կկայանա 2020 թվականի օգոստոսին Disney+ հարթակում: Ավելի ուշ այս տարի լույս կտեսնի «ՎանդաՎիժն» սերիալը, իսկ 2021 թվականի սկզբին տեղի կունենա «Լոկի» սերիալի պրեմիերան:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Հրապարակվել է ամերիկացի կալանավորների մասին Քիմ Քարդաշյանի վավերագրական նախագծի թրեյլերը

Հրապարակվել է

Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի «Արդարադատություն» (The Justice Project) վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը կթողարկվի Oxygen YouTube-ալիքում:

Ֆիլմը տեւելու է երկու ժամ եւ կպատմի ամերիկացի բանտարկյալների մասին, որոնց դատապարտել են երկար ժամկետով: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանը իրավաբանների հետ այցելել է Ամերիկայի բանտեր, որպեսզի պատմի չորս բանտարկյալների պատմությունները, որոնք, նրանց կարծիքով, ապօրինի են դատապարտվել:

Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, երբ Քիմն օգնել է ազատ արձակել Էլիս Ջոնսոնին եւ Մոմոլ Ստյուարտին: Վերջինս բանտում է եղել սպանության համար:

«Արդարադատության» պրեմիերան կկայանա ապրիլի 5-ին:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Թողարկվել է «Մորբիուս» ֆիլմի թիզեր թրեյլերը

Հրապարակվել է

Sony-ն թողարկել է «Մորբիուսի» առաջին թրեյլերը Ջարեդ Լետոյի հետ: Բեթհովենի «Էլիսի համար» երաժշտության ներքո տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է հիվանդ բժիշկ Մայքլ Մորբիուսը փորձարկումների արդյունքում ստացել իր կարողությունները:

«Մորբիուս» կինոնկարը Հայաստանում կթողարկվի 2020 թվականի հուլիսի 30-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: