ամն , ,

Հայաստանը քայլեր է անում YouTube-ի հետ համագործակցության համար

Ինչպես հայտնում է Հանրային ռադիոն՝ Հայաստանը փորձում է իրավական կարգավորումների դաշտ տեղափոխել YouTube-ի և հայ օգտատերերի համագործակցությունը: Խոսքը, մասնավորապես, վճարովի ծառայությունների հասանելիությունը Հայաստանում ապահովելու մասին է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քայլեր է ձեռնարկում Google-ի YouTube Գործընկեր ծրագիրը Հայաստանում հասանելի դարձնելու ուղղությամբ: Հայաստանյան օգտատերերը չեն կարողանում օգտվել ծրագրի վճարովի ծառայություններից: Այդ հնարավորություններից նրանք օգտվում են այլ երկրներում գրանցվելու միջոցով և, բնականաբար, այնտեղ թողնում իրենց շահույթի մի մասը: Սրանով կորցնում են նաև YouTube-ի կամ Google-ի գործողությունների դեմ բողոքելու հնարավորությունը: Կան օգտատերեր, որոնք ընդհանրապես կորցրել են իրենց ամբողջ կոնտենտը՝ ասում է ՏՏ փորձագետ Վահան Հովսեփյանը:

«Ներկայումս այս հանձնաժողովի խնդիրը այդ հարցը լուծելն է ի շահ հայ օգտատերերի`ստեղծելով լավ հարթակ, լավ հնարավորություններ գումարներ աշխատելու և օրինական հիմքի վրա գործունեություն ծավալելու համար»:

Վիդեոբլոգեր Ագնեսա Խերանյանն ԱՄՆ-ում է գրանցել յութուբյան իր ալիքը. ներկայացնում է նորաձևության, դիմահարդարման գաղտնիքները , հետաքրքիր դրվագներ ճամփորդություններից: Հերքում է տարածված այն կարծիքը, թե YouTube-ը գումար աշխատելու լավագույն հարթակներից է: Ասում է`ավելի շատ գումար ապահովում են գովազդները: Իսկ YouTube-ում հաջողությունը կախված է դիտումների քանակից:

«Կարելի է տեղափոխվել, նայած պայմաններն ինչպես կլինեն: Եթե տարբերությունը մեծ չլինի, ինձ թվում է անիմաստ է տեղափոխվելը: Կամ էլ ինձ թվում է կտեղափոխվեմ, քանի որ յութուբին պետք է հասկացնել, որ Հայաստանում կան վիդեոբլոգերներ, Հայաստանում կան օգտատերեր, որոնք պետք է դառնան իրենց գործընկերը»:

Ինտերներտի կառավարման խորհուրդ միջգերատեսչական հանձնաժողովի փորձագիտական խումբը նախատեսում է հոկտեմբերին արդեն ծրագիրը հասանելի դարձնել Հայաստանից գրանցվող օգտատերերի համար: YouTube-ով գործունեություն ծավալող և եկամուտներ ստացողները հնարավոր է հայտնվեն նաեւ հարկային դաշտում: Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը չի բացառել YouTube -ից ստացված եկամուտների հարկումը:

«Կարծում եմ, որ այո, դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտին է վերաբերվում: Ինչպես գիտեք հարկային օրենսգրքում հիմա փոփոխություններ են տեղի ունենում և միկրոբիզնեսը չի հարկվելու, սակայն դրանից ավելի շրջանառություն ունեցողները, իհարկե, կարող են մտնել հարկային դաշտ»:

Փորձագիտական խմբի անդամ Վահան Հովսեփյանի տեղեկացմամբ՝ այլ երկրներից գրանցվելու դեպքում Google-ն ինքն է հարկում օգտատերերի շահույթը: Այսինքն, այն օգտատերերը, որոնք Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից են օգտվում ծրագրից, իրենց գումարները ստանում են հարկված: Հայաստանից ծրագրում ընդգրկվելու դեպքում հարկման մեխանիզմներն առայժմ պարզ չեն: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ արվելու է կրկնակի հարկումը բացառելու և հարմար պայմաններ ապահովելու համար:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ահարոն Փոլը հերքել է «Վատից վատ» լիամետրաժ սիքվելում իր մասնակցության մասին տեղեկատվությունը

Հովհաննես Գալստյանը կինոյի պետական կառավարման համակարգի անարդյունավետության