Connect with us

Հայաստան

Հայաստանի ազգային կինոկենտրոնին բյուջեից գումար է հատկացվել իր շենք-շինության վերանորոգման համար

Հրապարակվել է

ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում, մի շարք այլ հատկացումների շարքում, որոշում է կայացվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 4,243.1 հազ. դրամ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների, մասնավորապես, տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի երկարատև ու հետևողական աշխատանքի շնորհիվ, նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, հատկապես նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Արա Խզմալյանի՝ խնդրին արմատական լուծում տալու գիտակցումի, վճռական ու պատրաստակամ մոտեցման շնորհիվ Կինոկենտրոնը կտեղափոխվի իր Տերյան 3ա-ում գտնվող շինություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը (ՀՀ կառավարության 2006 թ․ հուլիսի 10-ի N1110-Ն որոշումով «Համո Բեկնազրյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն) «Հայֆիլմի» վաճառքից հետո, սկզբում գործել է վարձակալված տարածքում՝ Պուշկինի 38 հասցում, իսկ վերջին 2 տարիներին՝ շարունակել է գործունեությունը՝ կրկին վարձակալական հիմունքներով, այս անգամ արդեն Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Շանթը մեկնարկում է հայալեզու «Շանթ Քիդս» մանկական հեռուստաալիքը

Հրապարակվել է

«Շանթ Kids»-ը հանդիսանում է առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքը, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն սպասված հեռուստաալիք է՝ գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ:

«Շանթ Kids» հեռուստաալիքով հեռարձակվելու են՝

  • հայկական սիրված մուլտֆիլմեր,
  • մրցութային հեռուստաշոուներ,
  • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր,
  • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր,
  • Սոյուզմուլտֆիլմի ողջ տեսադարանը։

Այսպիսով, «Շանթ Kids» հեռուստաալիքի շնորհիվ հին ու բարի հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Հեռուստաալիքը հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր փաթեթային առաջարկներում։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Academy Films-ը աջակցում է ուսանողական նախագծերին. մանրամասներ

Հրապարակվել է

Academy Films («Աքեդեմի Ֆիլմզ») ֆիլմարտադրող ընկերությունը «Դեպի կինո» երիտասարդական ծրագրի շրջանակում ընդունում է Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից իրականացվող խաղարկային եւ վավերագրական նախագծերի գաղափարներ։

Ընտրված նախագծերի հեղինակներին ընկերությունն աջակցում է դրամաշնորհների միջոցով ֆինանսավորում գտնելու գործընթացում։

Նախագծերն ընտրվելու են հետևյալ փուլերով՝

  1. -ին փուլի համար հետաքրքրված ուսանողները ինքնակենսագրականը եւ նախագծի կարճ նկարագրությունն ուղարկել info@academyfilms.tv հասցեին,
  2. -րդ փուլում ընտրված մասնակիցներն աշխատելու ֆիլմ փաթեթի զարգացման վրա,
  3. -րդ փուլում ներկայացնելու են նախագծերը փիթչինգի տեսքով,
  4. -րդ փուլում դիմելու են համապատասխան դրամաշնորհի:

Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 20-ը: Հիշեցնենցք, որ Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք, որը կվարի սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Շարունակել ընթերցումը

Կրթություն

Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք

Հրապարակվել է

Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք, որը կվարի սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը սցենարիստ է և պրոդյուսեր։ Նա «Ռոբ Սահակյանց․ վարդագույն քաղաքի վերջին հիփին» վավերագրականի գլխավոր պրոդյուսերն է։ Որպես գործադիր պրոդյուսեր հանդես է եկել «Ես մնում եմ» լիամետրաժում, «Անավարտ թռիչք» ֆիլմում, «Տոմս դեպի Vegas» կատակերգությունում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում՝ թե հայաստանյան, թե ռուսաստանյան հեռուստատեսության համար։

Մասնակցության համար տարիքային սահմանափակումներ չկան։ Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գրանցվելու համար, անհրաժեշտ է մինչեւ սյուն թվականի հունվարի 25-ը ուղարկել ձեր մասին հակիրճ տեղեկատվություն եւ կոնտակտային տվյալներ info@academyfilms.tv էլ. հասցեին։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

  • Դասընթացի սկիզբը` փետրվարի 3,
  • Տևողությունը` 3 ամիս,
  • Լեզուն՝ հայերեն,
  • Արժեք՝ անվճար
  • Հաճախականությունը` շաբաթական 2 օր:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: