Connect with us

Հայաստան

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի գալիք պլանները

Հրապարակվել է

Ազգային կինոկենտրոնի տնօրենը  լրագրողներին տեղեկացրեց 2020 թվականի փետրվարի 28-ից մարտի 14-ը ամերիկյան մայրցամաքում կայանալիք միջոցառումների մասին։ Վաշինգտոնի ազգային պատկերասրահը (National Gallery of Art) համագործակցելով ԱՄՆ-ում  ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպում են «Հայկական ոդիսական» հայ մշակույթին, երաժշտությանը և ֆիլմերին նվիրված բազմաշերտ փառատոն, որի շրջանակներում ամերիկյան հանդիսատեսին կներկայացվեն հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները  և հայկական երաժշտություն՝  Վաչե Շարաֆյանի և Արամ Խաչատրյանի գործերը։

«Մեզ համար սա շատ կարևոր քայլ է՝ ամերիկյան հանդիսատեսին ներկայացնելու հայկական կինոժառանգության բացառիկ նմուշները: Միջոցառմանը ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938), Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968) և «Հակոբ Հովնաթանյան» (1967) ֆիլմերը։ Մշակութային այս միջոցառմանը մեր մասնակցությունը ապահովելու համար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը շատ մեծ աշխատանք է կատարել»,- ասաց տիկին Միրզախանյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է 2020 թ-ին թվայնացնել և վերականգնել ռեժիսոր Համո Բեկնազարյանի՝ 1935 թ-ին  նկարահանված «Պեպո» ֆիլմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«1935 թ-ի «Պեպո»-ի հայերեն տարբերակը չի պահպանվել, այլ ընդամենը մի փոքր հատված: Ֆիլմի ռուսական տարբերակը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մեզ համար այդ գործընթացը շատ կարևոր է, քանի որ այս տարի «Պեպո»-ի համար հոբելյանական է»,- նշեց Միրզախանյանը:

Նա նշեց, որ Հայաստանի ազգային արխիվում գտնվել են ֆիլմի նիտրոպոզիտիվ ժապավեններ, որոնք վերականգնելու են և թվայնացնելու: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս գործում իրենց կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարությունը:

Միրզախանյանը նաև շեշտեց, որ 2020 թ-ին իրենք պատրաստվում են վերանորոգել Տերյան 3Ա հասցեում գտնվող կինոկենտրոնի տարածքը:

«2019 թ-ին ԿԳՄՍ նախարարությունը աջակցեց, որպեսզի կարողանանք գծագրերը պատրասենք և հույս ունեմ, որ այս տարի գերատեսչությունը կհատկացնի գումարը և շինարարությունը կսկսենք»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս պահին գտնվում է «Հայֆիլմ»-ի տարածքում, որը տրվում է վարձով:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հայաստան

Արտադրված է Հայաստանում. տեսահենային հավելված հայ ծրագրավորողներից

Հրապարակվել է

Տեսահենությունը Հայաստանում ունի երկար տարիների պատմություն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածվեցին VHS տեսաերիզները, որոնց պատճենները տարածվում էին մեծ արագությամբ: Բնականաբար այս ամենը կապ ուներ մեր աշխարհագրական դիրքի, պաշտոնական ներկայացուցիչների բացակայություն, աղքատության մակարդակի, օրենքի չիմացության և արհամարհանքի և, բնականաբար, անվճարի հանդեպ սիրո պատճառով:

Այս ամենի պատճառով, մեր, առանց այդ էլ վատ վիճակում գտնվող կինոարդյունաբերությունը երկու տհաճ պատմության հերոս դարձավ: Կինոարտադրող երկու խոշորագույն ընկերությունները՝ «Շարմ Փիքչերզը» և «Կարգինը» բախվեցին իրականությանը:

2015 թվականին տհաճ իրավիճակում հայտնվեց Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-Հարավ» կատակերգությունը, որի բյուջեն կազմում էր 400.000 ԱՄՆ դոլար: Բնականաբար, արտադրողները նպատակ ունեին այդ գումարը ետ բերեին և լավագույն դեպքում կրկնապատկեին: Սակայն ֆիլմը համացանցում հայտնվեց պրեմիերայից մի քանի օր անց: Կարող էինք ասել, որ անգրագետ հանդիսատես էր կինոթատրոնում նկարել ֆիլմը, բայց՝ ոչ: Ֆիլմը տեղադրվել էր իր բնօրինակին մոտ որակով:

Բաբախանյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ քրեական գործ է հարուցվել, կամ կհարուցվի, սակայն մինչ օրս անհայտ է մնացել այդ պատմության ավարտը: Իսկ հանցակիցը պարզվել էր, պարզապես ռեժիսորը չի ցանկացել նշել թե ով էր տեսահենը: Փոխարենը նա ասաց, որ սա շատ կարևոր նախադեպ կլինի բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կմտածեն այդպիսի չմտածված քայլերի կամ խարդախությունների դիմելու մասին:

Տարիներն անցնում էին, ֆիլմերը թողարկվում էին և 2018 թվականին պատմությունը կրկնվում է: 2017 թվականի դեկտեմբերի 5-ից կինոթատրոններում ցուցադրվող «Սուպեր Մամա 2» ֆիլմը հայտնվում է համացանցում: Կրկին պոտենցիալ դրամարկղային հիթ և կրկին հրապարակվել է ոչ հանդիսատեսի կողմից:

«Սուպեր Մամա 2» ֆիլմը դուրս էր եկել դեկտեմբերին և հստակ հանդիսատեսին հասկացրել էր, որ ֆիլմը Ամանորյա հեռուստաեթերում չի ցուցադրվի: Կատակերգությունը դիտելու համար 3 ամիս շարունակ հերթեր էին կինոթատրոններում, սկզբում տոմսերը նախապես էին գնում․ արագ սպառվում էր։ Երևում է գայթակղությունը շատ մեծ էր:

Ֆիլմը անօրինական ճանապարհով հայտնվեց սկզբից YouTube-ում, դրանից հետո ֆիլմը տարածվեց Facebook, OK և այլ տեսանյութ հեռարձակող սոցցանցերում: Ֆիլմի տարածումը կայծակնային էր, մարդիկ պարզապես ներբեռնում էին սեփական համակարգիչ և վերբեռնում էին սեփական էջ կարծես տանը նկարած տեսանյութ և այդ համանը ուղեկցվում էր «արագ տարածեք, քանի չեն հեռացրել» բառերով:

Նախկինում Երեւանի ավագանու անդամ, իսկ այսօր արդեն ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Նախ ապշում եմ այն ԶԼՄ-ների վրա, որ «Սուպեր Մամա 2» ֆիլմը դնում են իրենց կայքում և տարածում։ Հիմա, որ վաղը Ձեր լրագրողների գրած նյութերը սկսեն copy paste անել, պիտի սկսեք զանգել, փորձել 4 պարբերություն տեքստը հանել տալ, չէ՞․․․Բա մարդիկ մի տարի աշխատել են դրել եք գողությունը տարածո՞ւմ եք։ Մարդը Հայաստանի մարզերով պտտվում, ցուցադրում է , հետո, ժամանակը երբ գալիս է համացանց դնում են, TV ցուցադրում է, յանի ի՞նչ: Դիտեցի՞ք, Լա՞վն էր, շնորհակալությունը Հայկոին էտ էր ձեր կողմից,հա՞, Դե չզարմանաք, որ նոր ֆիլմեր չլինեն»։

Հունվարի 3-ից ստեղծողները իրենց ջանքերով պայքարում էին ֆիլմի հեռացման համար: Ֆիլմը նկարահանելու համար Հայկ Մարությանը վաճառել էր անձնական ավտոմեքենան, պակաս գումարը լրացրել էր վարկ վերցնելով, ընդհանուր առմամբ ծախսվել էր 400 հազար ԱՄՆ դոլար։ Թե ֆինանսական որքան վնաս է կրել ֆիլմը, հայտնի չէ, բայց այն, որ ֆիլմը հասցրեց դառնալ օգտատերերից շատերի «լավագույն կատակերգություն»-ը, փաստում են կարծիքներն ու մեկնաբանությունները։

Կատակերգության հեղինակները նկարահանել էին վավերագրական տեսահոլովակ ֆիլմի ստեղծմա մասին, սակայն չեն բարձրաձայնել այն մարդու անունը, որն առանց իրենց թույլտվության հրապարակել է ֆիլմը: Թեւ դա նրանց մեծ վնաս է հասցրել, նրանք իրավապահ մարմիններն էլ չեն դիմել: Միայն զրուցել են տվյալ անհատի հետ:

Տարիների փորձը մեզ ոչինչ չի սովորեցնում: Մարտի 28-ին համացանցում հայտնվել է հայկական տեսահենության այլ մակարդակի նորություն: Գլխավոր հերոսները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: Հայկական Vavati Group ընկերությունը ջանք ու եռան չի խնայել անօրինությանը նպաստող ծրագիր ստեղծելու համար:

Ռուսերեն անվանում ունեցող հավելվածը, որը տեղադրվել է Microsoft Store-ում ակնհայտօրեն ուղղված է ռուսական շուկա մուտք գործելու համար: Սակայն, եթե հայաստանում դեռ ոչ ոգի չեն պատխել՝ Ռուսաստանում այս հանցանքի համար կարելի է հայտնվել բանտախուցում 5-ից 10 տարի ժամկետով:

«Առցանց կինոթատրոնը» ռուսական հայտնի տեսահենային կայքերի քոնթենթին հասանելիություն է ապահովում: Այդ կայքերը արդեն մի քանի տարի է արգելափակված են Ռուսաստանի տարածքում:

Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը քրեորեն պատժելի արարք է: ՀՀ Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն, հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը, տարածելը և (կամ) վաճառելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով պատժվում է տուգանքով` կես միլիոն դրամից մինչեւ 1 տարի ազատազրկմամբ:

Եվ չնայած օրենքի ինչ-որ չափով գոյությանը, այն չի կիրառվում: Հայաստանում այսօր առկա է տեսահենային կայքերի ահռելի բազա: Մյուս կողմից հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում բացակայում է օրինական ձևով ֆիլմ դիտելու առցանց կինոթատրոն: Հայաստանի տարածքում գործում են միայն ուկրաինական MEGOGO, ռուսական IVI և ամերիկյան Netflix, Apple TV+, Hulu առցանց հարթակները, որոնք չեն ապահովում մեր բնակչությանը հայալեզու արտադրանքով:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Կայացավ Մարինե Զաքարյանի «Փասիանի Որսորդը» ֆիլմի համացանցային պրեմիերան

Հրապարակվել է

Մարտի 28-ին Մարինե Զաքարյանը ներկայացրեց իր դեբյուտային՝ «Փասիանի Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը:

Ռեժիսորի խոսքերով իր ֆիլմը տարբերվում է Սարոյանի գործերի նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին:

Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը:

Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Պրեմիերան կայացել է 2012 թվականին: «Փասյանի Որսորդը» հանդիսանում է «Կիսալուսնի Ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի նովել:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը

Հրապարակվել է

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am YouTube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:

Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր եւ անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Ձեզ կմիանան նաեւ այդ ֆիլմերը ստեղծողները եւ այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ:

Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» եւ «Կիկո» հրաշալի գործերը:

Եվ ուրեմն՝ մնում եք տանը ու դասերից հետո վայելում հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ հարստացնելով ձեր գիտելիքներն ու իմացությունը»:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: