ամն , ,

Սամվել Մայրապետյանի հեռուստաալիքը՝ Հ2-ը կրկին տուգանվել է

Օգոստոսի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին հարցը:

Ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում տարբեր ընկերությունների՝ այդ թվում ծխախոտ արտադրող, տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Ուսումնասիրելով հեռուստաընկերության կողմից ներկայացված պարզաբանումը Հանձնաժողովը 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 64-Ա որոշմամբ` Ընկերության նկատմամբ՝ գովազդ հեռարձակելու հիմքով, կրկին կիրառվել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակել է անչափահասների առողջությանը և էրոտիկ բնույթի հեռարձակումներին վերաբերվող նոր չափորոշիչներ

Ադրբեջանում առաջին անգամ 4DX ձեւաչափը կներկայացվի «СinemaPlus» կինոթատրոնում