Կիր. Օգս 18th, 2019

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Վրաստանի հանրայինների միջև

2019-ի հուլիսի 11-ին Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հեռուստաընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել մեդիա նախագծերի, հաղորդումների համատեղ արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, լրատվական նյութերի արխիվացման և տեղեկատվական գործիքների կիրառման ուղղություններով: Կողմերը պայմանավորվեցին նաև կազմակերպել սեմինարներ, մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստումներ և ակտիվացնել լրատվական նյութերի փոխանակությունը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյան. «Հուշագիրը կնպաստի տեղեկատվության արագ փոխանակմանը՝  հեռուստադիտողներին հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռելով: Երկու երկրներն էլ հարուստ արխիվ ունեն, որից օգտվելը նոր նախագծեր ստեղծելու լայն հնարավորություն կտա»:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վասիլ Մագլապերիձե. «Մենք շատ ուրախ ենք այս հուշագիրը ստորագրելու կապակցությամբ: Ունենք փոխըմբռնում հանրային հեռարձակողի առաքելության և տեսլականի վերաբերյալ, և մեր սերտ համագործակցությունը կբարելավի լրագրությունը, որը մենք ստեղծում ենք, հասարակությունը, որը մենք ձևավորում ենք և մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք»:

X