Հայաստանը նախորդ տարվա նման ֆրանսիական Անսի քաղաքում մասնակցել է հունիսի 9-15-ն այնտեղ անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի MIFA կինոշուկային, որտեղ ներկայացել է սեփական տաղավարով: Կինոշուկա էր մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Հայաստանի տաղավարը ղեկավարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանի տաղավարում աշխատում էին «Պոպոկ Անիմեյշն Ստուդիո», «ՕՆօֆֆ Ստուդիո», «Արտ-Ստեպ Ստուդիո», «ՌԵԱԿՏ Փրոդաքշն» ընկերությունների պրոդյուսերները:
«Անսի»-ն աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից է: Այն ստեղծվել է որպես Կաննի կինոփառատոնի մի մաս, այնուհետեւ` 1960-ից սկսել է գործել որպես առանձին կինոփառատոն: Անիմացիոն ֆիլմերին նվիրված այս փառատոնն ամեն տարի կազմակերպվում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում. մասնակցում են շուրջ 6-7 հազար մասնագիտացած անիմատորներ եւ մոտ 400 լրագրողներ` աշխարհի տարբեր անկյուններից: