ամն , ,

Հայաստանի հինգշաբթվա դրամարկղային մուտքերը, հունիսի 13, 2019

Ավելի թույլ, քան սպասվում էր վարձույթում մեկնարկեց «Սևազգեստ մարդիկ. Ինթերնեյշնլ» (WDSSPR) նախկինում հայտնի ֆրանշիզայի նոր ֆիլմը, հավաքելով 906 հազար դրամ չորեքշաբթի և 911 հազար դրամ հինգշաբթի օրը: Ընդհանուր առմամբ, դա 1,81 մլն դրամ է տալիս ցուցադրությունների երկու օրվա համար:

Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» (VLG) ֆիլմը հավաքել է 323 հազար դրամ զբաղեցնելով հինգշաբթվա նորույթների հավաքների երկրորդ տեղը: «Մա» (ԻՖ) հորրորը վարձույթի առաջին օրը հավաքել է 148 հազար դրամ:

Նախորդ շաբաթների ընթացքում լույս տեսած ֆիլմերի հավաքները՝
Հսկայական վնաս է կրել «Իքս մարդիկ. Խավարի Փյունիկը» հավաքելով 295 հազար, իսկ նախորդ հինգշաբթի՝ 1,19 մլն դրամ. ընդհանուր հավաքելով 7,2 մլն դրամ: «Ռոքեթմենը» (ՇՀ) հավաքել է 34 հազար դրամ, ապրելով 74% անկում նախորդ շաբաթվա համեմատ. ընդհանուր հավաքները կազմել են 1,4 մլն դրամ: «Ալադինը» (WDSSPR) շարունակում է իր հաջողության 3 շաբաթը հավաքելով 632 հազար, ինչը երկու անգամ քիչ է ի համեմատ նախորդ շաբաթվա հինգշաբթվան, սակայն ֆիլմը Հայաստանի հավաքների տիտանն է՝ ընդհանուր հավաքները կազմում են 40,5 մլն դրամ: «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2» (ԻՖ) անիմացիոն ֆիլմը ընդհանուր հավաքել է 19,6 մլն դրամ:

Հայկական երկու՝ «Արև, սարեր ու սեր» և «Անմոռանալի օր» ֆիլմերը ըստ արձանագրած տվյալների հավաքել են 114 և 37,5 հազար դրամ, իսկ ընդհանուր հավաքները կազմել են՝ 15,3 մլն և 38,2 մլն դրամ: Բայց հաշվի առնելով, որ ֆիլմերը ցուցադրվում են ավելի քան նշված մեկ կինոթատրոնում իրական հավաքները տարբերվում են:

Հավաքների գումարները նշված են դրամով: ՀՀ ԿԲ փոխարժեքը $1 = 478.40 դրամ:
* կինոթատրոնների իրական թիվը և հավաքների գումարը տարբերվում է:

Շ Անվանում Բնօրինակ անվանում Դիստրիբյուտոր Կ/թ
Հավաքները ֏-ով Հավաքները $-ով Ընդհանուր ֏-ով Ընդհանուր $-ով
1 նոր Սևազգեստ մարդիկ. Ինթերնեյշնլ Men in Black: International WDSSPR 3
911,500 1,905 1,817,750 3,800
2 4 Ալադին Aladdin WDSSPR 4 632,750 1,323 40,580,000 84,824
3 նոր Ցավ և փառք Dolor y gloria Վոլգա 3 323,500 676 323,500 676
4 2 Իքս մարդիկ. Խավարի Փյունիկ Dark Phoenix Քսաներրորդ դար Ֆոքս ԱՊՀ 6 295,250 617 7,201,250 15,053
5 4 Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2 The Secret Life of Pets 2 Ինտերֆիլմ 6 277,000 579 19,660,750 41,097
6
նոր Մա Ma Ինտերֆիլմ 5 148,000 309 148,000 309
7 7 Արև, սարեր ու սեր* 1 114,000 238 15,342,000 32,069
8 5 Ջոն Ուիք 3 John Wick: Chapter 3 — Parabellum Ցենթրալ Փարթներշիփ 1 65,000 136 14,026,500 29,320
9 24 Անմոռանալի օր* 1 37,500 78 38,265,750 79,987
10 3 Ռոքեթմեն Rocketman Ցենթրալ Փարթներշիփ 4 34,000 71 1,394,500 2,914

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թողարկվել է Կուբրիկի «Փայլատակման» սիքվելի առաջին թրեյլերը

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին