Connect with us

Ինտերնետ

Հայտարարվել է HBO Max-ի գործարկման ամսաթիվը

WernerMedia-ի սթրիմինգային ծառայությունը հասանելի կլինի մայիսի վերջին

Հրապարակվել է

ԱՄՆ-ում մայիսի 27-ին կգործարկվի HBO Max հոսքային ծառայությունը: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել են գովազդային հայտարարություններ, որոնք հայտարարում են այս օնլայն կինոթատրոնի գործարկման ամսաթիվը: WarnerMedia-ի նախագիծը կդառնա վերջին խոշոր մեկնարկներից մեկը, որը նախաձեռնել են մեդիահոլդինգները Netflix-ի հետ մրցակցելու համար հեռանկարային օնլայն միջավայրում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 12-ին գործարկվել է Disney+ ծառայությունը, որն այժմ ունի ավելի քան 50 մլն բաժանորդ ամբողջ աշխարհում, իսկ ապրիլի 15-ից գործարկվել է NBCUniversal-ի Peacock ծառայությունը: Նրա հաջողությունների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, լուրեր են պտտվում, որ դրանք սպասվածից համեստ են:

Ինչպես եւ վերը նշված խաղացողները, HBO Max-ը խաղադրույք կկատարի իր մայրական հոլդինգի բովանդակության ընդարձակ գրադարանի, ինչպես նաեւ օրիգինալ ֆիլմերի, շոուների եւ սերիալների վրա: Այդ թվում՝ HBO վճարովի հեռուստաալիքի սերիալներն ու նախագծերը, ինչպես նաեւ «Ընկերներ» հիթ-սերիալը, որն այսուհետ հասանելի կլինի միայն HBO Max-ում: Բաժանորդների համար նոր ծառայությունը ամենաթանկն է լինելու վերջերս գործարկվածներից. ամսական դրա համար ստիպված կլինեն վճարել միանգամից 15 դոլար: Բաժանորդագրության տարբեր տարբերակներ, ինչպես այլ ծառայություններում, դեռեւս չեն ենթադրվում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

«Գնացք դեպի Բուսան» ֆիլմի ռեժիսորը ֆանտաստիկ սերիալ կնկարահանի Netflix-ի համար

Հրապարակվել է

Յոնգ Սանգ Հոն, որը հայտնի է «Գնացք դեպի Բուսան» զոմբի-հորորով, Netflix-ի հետ կաշխատի նոր սերիալի վրա, որը ստացել է Hellbound անվանումը: Որպես հիմք կընկնի կորեական «Դժոխք» վեբտունը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նախագիծը կթողարկվի անիմացիոն կամ խաղային ձեւաչափով:

«Դժոխքը» պատմում է սոցիալական քաոսի մասին, որում մարդկությունն հայտնվել է այն բանից հետո, երբ գերբնական էակների մի խումբ մարդկանց դատաստան է կազմակերպում եւ սկսում նրանց ուղարկել դժոխք:

Ռեժիսորը ծրագրում է աշխատանքի ներգրավել նկարազարդող Չվե Գյու Սոկին, որն ավելի վաղ էկրանին կոմիքսներ է ադապտացրել: Արտադրության համար պատասխանատու է կորեական Lezhin ստուդիան, որը հայտնի է վեբտունների էկրանավորմամբ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

Թողարկվել է «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սփին-օֆֆի առաջին թիզերը

Հրապարակվել է

Hulu-ն կիսվել է «Սիրով, Վիկտոր» սերիալի դեբյուտային թիզերով, որը «Սիրով, Սայմոն» գեյ-մելոդրամայի սպին-օֆֆն է: Ավելի վաղ շոուն պատկանում էր Disney+-ին, սակայն ընկերությունը վաճառել էր սերիալի ցուցադրելու իրավունքը չափահաս հանդիսատեսի համար նախատեսված բովանդակության պատճառով:

Սյուժեի կենտրոնում կլինի Վիկտոր անունով դեռահասը, ով առերեսվում է մարտահրավերների հետ՝ բնակության վայրը փոխելու և իր սեռական կողմնորոշման ընդունման պատճառով: Այդ ժամանակ նա օգնության համար դիմում է Սայմոնին, որը հայտնի է օրիգինալ ֆիլմով: Սայմոնը հանդես կգա որպես պատմող:

Hulu հոսքային ծառայության հարթակում սերիալի պրեմիերան նշանակված է հունիսի 19-ին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: