ամն ,

Հայտնի է դարձել, թե ով է գլխավորելու Վենետիկի կինոփառատոնի ժյուրին

Վենետիկի կինոփառատոնը հայտարարել է այս տարվա ժյուրիի նախագահին՝ այն կգլխավորի արգենտինացի ռեժիսոր եւ սցենարիստուհի Լուկրեսիա Մարտելը: Բեմադրիչն առավել հայտնի է 2017 թվականի «Զամա» ժապավենով, ինչպես նաեւ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի անվանակարգորդ: Նա նաեւ «Սեւ այրի» ֆիլմի ռեժիսորի պաշտոնի հավակնորդներից մեկն էր:

Փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան Մարտելին բնութագրել է որպես «Լատինական Ամերիկայի գլխավոր կին ռեժիսոր, ինչպես նաեւ աշխարհի ամենաազդեցիկներից մեկը»: Նա նաեւ հավելել է, որ Մարտելը կարողացել է հասնել դրան՝ նկարահանելով ընդամենը չորս լիամետրաժ ֆիլմ:

Ժյուրիի մյուս անդամները դեռ չեն հայտարարվել, սակայն շատ շուտով անունները հայտնի կդառնան:

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

ՎԳԻԿում կկայանա պրոդյուսերական ֆակուլտետի շրջանավարտների հանդիպումը

Մերիլ Սթրիփը եւ Նիկոլ Քիդմանը կնկարահանվեն Netflix-ի ԼԳԲՏ մյուզիքլում