ամն ,

Հայտնի է դարձել «Վատից վատը» սերիալի լիամետրաժ շարունակության թողարկման ամսաթիվը

Netflix-ը հրապարակել է «Էլ Կամինո. Վատից վատը» լիամետրաժ ֆիլմի թողարկման ամսաթիվը եւ պրոմո-հոլովակը: Սերիայի շարունակությունը հոկտեմբերի 11-ին կհայտնվի հոսքային ծառայությունում և կկենտրոնանա Ջեսսի Փինկմանի (Ահարոն Փոլ) վրա:

Ռեժիսոր և սցենարիստ է հանդես եկել սերիալի հեղինակ Վինս Գիլիգանը: Ըստ սյուժեի՝ Փինկմանը փախչում է Արիական եղբայրությունից, որտեղ գերի էր վերցվել: Թաքնվելով արդարադատությունից եւ ոխերիմ թշնամիներից՝ նա ստիպված է հաշտվել անցյալի հետ եւ ապահովել իր բնականոն ապագան:

Ֆիլմը նկարահանվել է խիստ գաղտնիության մեջ: Անունը վերաբերում է Chevrolet El Camino մակնիշի մեքենային, որով Փինկմանը փախուստի է դիմել: Առայժմ հայտնի չէ, թե ֆիլմում կհայտնվեն արդյոք սերիալի այլ կերպարներ, որոնց մարմնավորել են Բրայան Քրենսթոնը (Ուոլթեր Ուայթ), Բոբ Օդենկերկը (Սոլ Գուդման) եւ այլոք:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

TIFF 2019. բիզնես ծրագրի միջոցառումներ

Սթեն Լիի դուստրը՝ «Սարդ-մարդու» իրավունքները Sony-ին փոխանցելու մասին