ամն ,

Հայտնի Է «Մեծ պայթյունի տեսության» վերջին սերիայի ցուցադրման ամսաթիվը

CBS հեռուստաալիքը, որը ցուցադրում Է «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալը, հայտնել Է սիթքոմի եզրափակիչ սերիայի հեռարձակման ամսաթիվը: Ինչպես հայտնում Է Deadline պորտալը, հղում անելով ալիքին, Էպիզոդը կցուցադրվի մայիսի 16-ին:

12-րդ եթերաշրջանի վերջին սերիան կտեւի մեկ ժամ, ճշտում Է հրատարակությունը:

Ինչպես հիշեցրել Է Deadline-ը, դերասան Ջիմ Փարսոնսը չի ցանկացել Շելդոն Քուփերի դերին վերադառնալ 13-րդ եթերաշրջանի նկարահանման դեպքում, ինչից հետո հայտարարվել Է սերիալը փակելու մասին: Ավելի վաղ սիթքոմի ստեղծողներից մեկը՝ Չաք Լորին, հայտարարել Էր, որ իր համար ուրախություն Էր սերիալում աշխատելը: «Շատ տխուր կլինի այն թողնելը»,-նշել Է Լորին:

«Մեծ պայթյունի տեսությունը» ամերիկյան սիթքոմ Է, որն ստեղծել են Չաք Լորին եւ Բիլ Փրեդին: Սերիալի պրեմիերան տեղի Է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 24-ին: Սերիալի գլխավոր հերոսներն են՝ ֆիզիկոսներ Շելդոն Քուփերը եւ Լեոնարդ Հոֆսթեդթերը (նրան մարմնավորել Է Ջոնի Գալեքին), նրանց ընկերները՝ աստղաֆիզիկոս Ռաջեշ Քութրափալին եւ ինժեներ Հովարդ Վոլովիցը (Կունալ Նայյար եւ Սայմոն Հելբերգ), ինչպես նաեւ հարեւանուհին՝ Փեննին (Քեյլի Քուակո):

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Մեկ կոմերցիոն ֆիլմը կարող է այնքան գումար բերել, որ դրանով նկարվեն մի քանի այլ ֆիլմեր. Նվեր Հովհաննիսյան

Սինեմաթեքը սպասում է Կառավարության որոշմանը