DreamWorks Animations կինոընկերությունը պատրաստվում է «Շրեկ 5»-ը թողարկել արդեն 2025 թվականին: Այս մասին հայտնի է դարձել LinkedIn-ում ինտերնի հաշիվի նկարագրությունից, որն աշխատել է NBC Universal-ում՝ DreamWorks-ի մայր ընկերությունում: Հետագայում այս տեղեկատվությունը և էջն ինքնին ջնջվեցին:
Ոչ DreamWorks-ը, ոչ NBC Universal-ը պաշտոնապես չեն հայտարարել Շրեկի նոր մասի մասին: Միևնույն ժամանակ, ապրիլին տեղեկատվություն հայտնվեց, որ ընկերությունն արդեն սկսել է աշխատել շարունակության վրա: Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ նախագծի վրա աշխատելու են նույն դերասանները, որոնք հնչյունավորել էին նախորդ 4 մասերը:
Առաջին «Շրեկ» մուլտֆիլմը թողարկվել է 2001 թվականին: Ավելի ուշ DreamWorks ստուդիան թողարկել է ևս չորս լիամետրաժ ֆիլմ, երեք հատուկ կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաեւ երկու սփին-օֆ՝ Կոշկավոր կատվի մասին: