ամն ,

Հայտնի է ռուսական առաջին սերիալը, որը կներկայացվի Netflix Original բրենդի ներքո

«Ավելի լավը քան մարդիկ» նախագիծը կլինի ռուսական առաջին սերիալը, որը կներկայացվի Netflix Original բրենդի ներքո, հայտնում է «Կոմերսանտը»: Սթրիմինգային համակարգը կրկնօրինակի սերիալը 25 լեզվով և կթողարկի այն սեփական պլատֆորմում: Սերիալը ամենուր, բացի Ռուսաստանից և Չինաստանից, ներկայացվելու է որպես Netflix-ի սեփական նախագիծ: Netflix Original-ը արդեն աշխարհին ներկայացրել է գերմանական «Մթություն», դանիական «Անձրև»-ը, բրազիլական «Սաբրինա»-ն, ավստրալիական «Մակընթացության երկիր» և այլ նախագծեր:

«Կոմերսանտի» աղբյուրների խոսքով, «Ավելի լավը քան մարդիկ» սերիալի համար Netflix-ը կարող էր վճարել 1 միլիոն դոլարից ոչ պակաս: Դա ռեկորդային գին է ռուսական հեռուստաարտադրության համար: Նախկինում այդպիսի գումար էր համավում 500 000 դոլառը, որը վճարել էին НТВ ալիքին «Տառապանքի ուղիներով» սերիալի համար:

«Ավելի լավը քան մարդիկ» սերիալը արտադրվել է Yellow, Black & White և «Спутник Восток Продакшн» ընկերությունների կողմից: Սերիալը պատմում է ոչ հեռու ապագայի մասին, որտեղ ռոբոտ-անդրոիդները դարձել են հանրության մի մաս: Սերիալը ստեղծվել էր ռուսական Առաջին ալիքի համար և ռուսական Start վիդեոծառայութան համար: Հիմա առաջին 9 սերիաները հասանելի են Start.ru կայքում և «Առաջին ալիքի» առցանց կինոթատրոնում: Առաջին եթերաշրջանը ունենալու է 16 սերիա:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռիվերդեյլ. Գողտրիկ քաղաքի մութ ինտրիգները՝ թինեյջերների աչքերով

Բեռլինալե-2019. համարտադրության շուկա. Հայաստանը կներկայացնի «Վարորդը»