Connect with us

Հայաստան

Մեկ կոմերցիոն ֆիլմը կարող է այնքան գումար բերել, որ դրանով նկարվեն մի քանի այլ ֆիլմեր. Նվեր Հովհաննիսյան

Published

on

2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված եւ դիտարկման ենթակա 65 հայտերի թվում է նաեւ սկսնակ ռեժիսոր Նվեր Հովհաննիսյանի «Հոսանքին հակառակ» խաղարկային ֆիլմը: Երիտասարդ կինոռեժիսորի հետ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է հայկական կինոյի, սկսնակ ռեժիսորների դժվարությունների եւ ոլորտում առկա բացերի մասին:

-Նվեր, որպես երիտասարդ կինոգործիչ, ի՞նչ հիմնական խոչընդոտների եք բախվում Հայաստանում:

Առաջին խոչընդոտը պետական մոտեցման մեջ է: Երբ առաջին քայլդ ես անում՝ հասկանալու համար, թե պետությունն ինչով կարող է աջակցել, բախվում ես խնդրի`ամեն ինչ չափից շատ պաշտոնական է՝ անտեղի: Դու գրում ես նամակ մարդկանց եւ ունես ասելիք, բայց այդ մարդկանց դեմքերը չես տեսնում: Դու ստեղծագործող մարդ ես եւ պետք է նայես նրանց աչքերին, երբ խոսում ես, ինչ-որ բան ես ներկայացնում: Իսկ իրենք քեզ ցրողական պատասխանելով, առանց ուսումնասիրելու կարող են ասել՝ հաջողություն: Գրեթե միշտ բախվում ենք մարդկանց, ովքեր կոպիտ ասած՝ մեր «զահլեն» չունեն: Իրենք քեզ չեն մոտենում որպես չհղկված քարի, քո փայլը իրենք չեն տեսնում ու չեն էլ ուզում տեսնել: Դու այդ պահին իրենց աչքին խամրած երեւույթ ես: Մտածում են, որ այդ գումարը կտան իքս մարդուն, որն արդեն հայտնի է, եւ ով լավ գումարներ կարող է բերել, բայց այդ իքս մարդն արդեն 70 տարեկան է եւ բնավ հայտնի լինելը լավ աշխատանք անելու երաշխիք չէ, մանվանդ հասուն տարիքում շատ քիչ բաներ են արդեն մարդուն մոտիվացնում. ինչ է՞ իմ մորուքն էլ պետք է կպնի գետնին, որ նո՞ր կինո նկարեմ:

-Տեղյակ եմ, որ արդեն հասցրել եք ֆիլմեր նկարել, այլ պլաններ կան առաջիկայում:

Ունեմ մի քանի ուսանողական աշխատանքներ «Որտեղ է երջանկությունը», «Մետամորֆոզ», «Անտառապահը» եւ այլն: Աշխատանքները մի քանի միջազգային փառատոններում են աչքի ընկել, ստացել են մրցանակներ: Պլաններ կան խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարելու, որի սցենարն արդեն պատրաստ է եւ վստահորեն կարող եմ ասել, որ այն համամարդկային հարցեր է բարձրացնում ու համաշխարհային կինոյում իր տեղը կգտնի, եթե միջոցները համապատասխան լինեն: Մի լավ խոսք կա, որը ես Իլիա Ավերբարխի մոնոլոգ ֆիլմում եմ լսել. «Գիտության մեջ, ինչպես արվեստում, կան մարդիկ, ովքեր պատ են քանդում եւ կան մարդիկ, ովքեր հազարավոր տարիներ այդ պատի փշրանքներն են հավաքում»: Ես ուզում եմ պատ քանդել կինոյում, ոչ թե հայկական, այլ համաշխարհային արվեստում: Շատերն ասում են, որ Հայաստանում կոմերցիոն կինոն լավը չէ, մերը չէ, բայց կոմերցիոն կինո չի էլ արվել, որ դրա լավը տեսնեն: Մեկ կոմերցիոն ֆիլմը կարող է այնքան գումար բերել, որ դրանով նկարվեն մի քանի այլ ֆիլմեր: Ուղղակի պետք է մոտեցում փոխվի, խնայելու փոխարեն ծախսել բավարար ու տեղին, որպեսզի ստացած աշխատանքի որակով կարողանաս մրցակցել դրսի շուկայի հետ:

-Իսկ ի՞նչն է խանգարում որակյալ կոմերցիոն կինո ստեղծելուն:

Եթե սկսենք անել բուն կոմերցիոն կինո, ինչը Հայաստանում խեղաթյուրված է՝ ամենաառաջինը մեզ պետք են արտադրամասեր, կինոհագուստի մասնագետներ, նկարչական ցեխեր: Ենթադրենք, մեզ երկրորդ դարի պարսկական վահան է պետք՝ այն կարելի է պատրաստել թեւթեւ նյութերով, բայց պատրաստել ոչ թե վահանի փոխարեն «ֆաներկայի» կտոր օգտգագործել՝ իբր թե հա, կա: Մեզ պետք են մարդիկ, որոնք կկարողանան նյութերով աշխատել: Բայց առաջին հերթին մենք չունենք այդ կենտրոնները, որտեղ մարդիկ կաշխատեն եւ անհրաժետ պարագաները կստեղծեն, դրա փոխարեն մենք ունենք պոռոտախոսներ, ովքեր միայն խոսում են: Ունենք մարդիկ, որոնց նկարած ֆիլմերն անգամ Հայաստանի մակարդակով հայտնի չեն, մարդիկ չգիտեն դրանց գույության մասին, էլ ուր մնաց դրսում դրանցով հետաքրքվեն: Եվ այո, կան մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում անիմաստ գումարներ են վատնել պետության բյուջեից:

-Մտավախություն չունե՞ք, որ նախկին վատ փորձի, անավարտ ֆիլմերի շղթայի, ու պետության բյուջեի անարդյունք օգտագործման պատճառով պետությունը մի օր կդադարի գումար տրամադրել կինոարտադրողներին:

Այո, այդպես էլ լինելու է: Ես ինքս այդպես կանեի: Ինչու՞ վճարել մի բանի համար, որը հերիք չէ իր ծախսը չի ապահովում, մի բան էլ խնդիրներ է առաջացնում ու որակ չունի, արժեք չի ներկայացնում: Բայց այդ ոլորտում այնքան պատահական մարդիկ են հայտնվում, որ ուղղակի սարսափելի է, դա մեր ամենամեծ խնդիրն է: Մարդիկ կան, որ ոլորտի խնդիրներից տեղյակ չեն եւ կարող են սխալ ընտրություն կատարել: Երբ դու գնում ես ինչ-որ բան փոխելու, նախ, պետք է տեղյակ լինես դրանից: Եթե ես մի բանի կողմ չեմ, ինչպե՞ս կարող եմ դեմ լինել: Եվ այդ տեմպերով այսօր շատ մարդիկ, ովքեր տեղյակ չեն ոլորտից, հայտնվել են այդտեղ եւ իրենք պետք է որոշում կայացնեն:

-Հայաստանում ունե՞նք վերջին տարիներին նկարված այնպիսի ֆիլմեր, որ մնայուն արժեք են ներկայացնում:

Ես չեմ հիշում այդպիսինները, երեւի ժամանակն է ցույց տալիս՝ որոնք են մնայուն, բայց կարող եմ խոսել մի բանի մասին, որը քչերը նկատած կլինեն: Վերջին ներքաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ շատ ակտիվ քննարկեցին Հայաստանում մի քանի տարի առաջ տեղի ունեցած ցավալի դեպքի մասին նկարված երկու ֆիլմեր: Չեմ ուզում անունները նշել, բայց մի բան կասեմ, եթե հասկացել եք կինոյի ուժը ու օգտագործել մեկ մարդու, կամ մի քանի մարդու համար, ինչու չեք անում ավելի մեծ ու արժեքավոր աշխատանք: Հազարավոր տարիներ գոռում ենք, որ մենք Ծովից ծով Հայաստան ենք ունեցել, կարող է՝ գրքեր ենք հրատարակել, բարձրաձայնել ենք, բայց փաստն այն է, որ դրանով չենք գերազանցել հակառակորդ երկրի ռեսուրսներին: Օրինակ՝ Թուրքիայում արդեն երկար տարիներ է՝ ցուցադրում են սերիալ, որտեղ քաղաքական քարտեզի վրա Հայաստան անունով պետություն գոյություն չունի: Իրենք պատմությունը խեղաթյուրել են, բայց այդ սերիալը նայում են Ռուսաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Իսկ մեր օրերում, եթե նույն պատմության գիրքը եւ ֆիլմը կա, ապա մարդիկ գերադասում են ֆիլմը: Այս տեսանկյունից Հայաստանը շատ պասիվ եւ ոչ շահեկան դիրքում է: Մենք ունենք այն մասնագետները, որոնք Հայաստանում կարող են անել համաշխարհային մակարդակի կոմերցիոն ֆիլմեր: Իլիական էպոսը երեւի թե շատ քչերն են կարդացել, բայց դրա մասին շատերը տեղյակ են «Տրոյա» ֆիլմից: Ստացվում է՝ գրված պատմության մասին գիտեն քչերը, իսկ ֆիլմի մասին՝ մեծ մասը:

-Լավ, իսկ եթեր հեռարձակվող սերիալների դեպքում հիմնական թերությունները որոնք են:

Նախ մենք ունենք եթերային աղբը վերացնելու խնդիր: Ինչը ես նաեւ կլյաուզիա եմ անվանում, թող ոչ ոք չնեղանա, բայց մեր քաղաքականությամբ զբաղվող մարդիկ էլ են ժամանակին դրան նպաստել: Հայկական կինոյի հետ կապված խնդիրն ավելի արմատական է, քան մարդիկ են պատկերացնում: Կինոն կրթելու հզոր ուժ ունի, ուղղորդելու, դաստիարակելու, մտածողություն ձեւավորելու: Բայց քանի որ շատ քչերն են այդ ուղղությամբ այն դիտարկում, ոչինչ չի չստացվում: Եթե վերցնենք վերջին տարիների մեր ծամածուռ վիճակը, կտեսնենք, որ շատ բաներ էկրաններից է եկել: Մարդկանց պահվածքը, ժեստերը, խոսելաձեւը, ամեն ինչ գալիս է սիթքոմներից, սերիալներից, մեզ մատուցած հումորներից: Սիթքոմները, բացի այն, որ չունեն ոչ մի ուսուցողական արժեք, նրանք լուրջ վնաս են տալիս մարդու հոգեկան առողջությանը: Առաջին մի քանի սերիան դու կարող ես նայել ու չծիծաղել, բայց քանի որ այնտեղ կա արհեստական ծիծաղ, այն ազդում է քո ենթագիտակցության վրա: Երկար նայելու դեպքում մարդու մոտ ներքին կոնֆլիկտ է առաջանում ենթագիտակցության եւ գիտակցության միջեւ: Կա ծիածաղ, բայց դու չես ուզում ծիծաղել: Սկսում ես մտածել՝ խնդիրը քո՞ մեջ է, թե էկարնին ցուցադրվածի:

Հայաստան

Ներկայացվել է Հայաստանում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագիրը

ԿինոՊրեսը ներկայացնում է 16 էջանոց նախագիծը:

Published

on

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության կողմից մշակված Հայաստանում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի ներկայացումը, որը քննարկվել է հեռուստաընկերությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ։

Ծրագրի ներկայացմանը մասնակցել են աշխատանքային խմբի անդամները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ստանդարտների ազգային ինստիտուտի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ընկերության, մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:

Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ տրվել է Թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ներդրման աշխատանքների մեկնակը։

Հիբրիդ հեռարձակման լայնաշերտ հեռուստատեսային համակարգի ֆունկցիոնալ նկարագիրը բերված է ստորև.

Հեռուստադիտողը, ցանկության դեպքում, հեռակառավարման վահանակի մեկ կոճակի սեղմամբ կմիանա տվյալ հեռուստաալիքի HBBTV հավելվածին: Հավելվածն իրենից ներկայացնում է ինտերնետային կայք, որի մի հատվածում շարունակվում է ցուցադրվել եթերից ընդունված գծային հեռուստատեսային կոնտենտը, իսկ էկրանի մնացած հատվածներում կարող է արտացոլվել ինտերնետից ներբեռնվող այլ լրացուցիչ ինֆորմացիա:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում թվային եթերային հեռարձակում են իրականացնում. հանրապետական սփռման թվով 8, մայրաքաղաքային սփռման թվով 10 և մարզային սփռման թվով 7 հեռուստաալիքներ: Բոլոր հեռուստաալիքները հեռարձակվում են պետության սեփականությունը համարվող թվային հաղորդիչ ցանցի միջոցով:

HBBTV համակարգին միացող հեռուստաընկերությունները պետք է իրականացնեն հեռուստադիտողին մատուցվող լրացուցիչ WEB կոնտենտի ձևավորումը և առաջխաղացումը, որտեղից HBBTV օպերատորի կողմից մշակվող HBBTV հավելվածը պետք է վերցնի ինֆորմացիան և արտացոլի հեռուստացույցի էկրանին: Catch-Up, Time Shift, VoD և նմանատիպ ծառայությունների մատուցման պարագայում հեռուստաընկերությունը պետք է ստեղծի կամ վարձակալի նաև համապատասխան ունակությամբ ինֆորմացիայի պահոցներ:

HBBTV հավելվածի ներդրմամբ հեռուստաընկերությունը հնարավորություն է ստանում ձևավորել և հեռուստադիտողին մատուցել լսարանի ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ կոնտենտ:

Ամբողջական ծրագրի հետ ծանոթացեք այստեղ:

Continue Reading

Հայաստան

Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության՝ գովազդ հեռարձակելու հնարավորությունը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նոր նախագիծով, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ գովազդ հեռարձակել

Published

on

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նոր նախագիծով, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել, այս մասին տեղեկացնում է asekose.am պարբերականը:

Նշվում է, որ հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:

Նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:

«Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- ասված է նախարարության ներկայացրած նախագծում։

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Continue Reading

Հայաստան

Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում»

Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառումը։

Published

on

Հայաստանի ազգային կինոկենտրոնը դեկտեմբերի 13-15-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառումը։

Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար։

Ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:

Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:

«Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019 թվականին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման/փիթչինգ հարթակներին կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:

Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են տեսալսողական ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար:

Մասնակցությունը հաստատել հետևյալ հղումով:

Continue Reading
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: