ամն

Հիլարի Դաֆը կվերադառնա «Լիզզի Մագուայր» սերիալում

Disney հեռուստաալիքի ամենահայտնի շոուներից մեկը՝ «Լիզզի Մագուայրը», 2004 թվականին ավարտից հետո կրկին եթեր կվերադառնա: Նոր սերիալը կպատմի 30-ամյա Լիզզիի արկածների մասին, որն ապրում է Նյու Յորքում եւ արդեն բախվում է բոլորովին նոր խնդիրների: Գլխավոր հերոսուհին կրկին կխաղա Հիլարի Դաֆը, իսկ շոուն կներկայացնի բնօրինակի ստեղծող Թերի Մինսկին:

Հայտնի է նաեւ, որ սերիալում կհայտնվի Լիզիի անիմացիոն տարբերակը, որը ծանոթ է օրիգինալ շոուի երկրպագուներին: Նա կրկին մեկնաբանելու է այն ամենը, ինչ կատարվում է գլխավոր հերոսուհու հետ՝ բացահայտելով նրա իրական զգացմունքներն ու մտքերը:

Դեռ հայտնի չէ՝ կվերադառնան արդյոք այլ դերասաններ իրենց դերերին, թե ոչ: Սերիալը կթողարկվի Disney+ հարթակում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքին

«Մատրիցայի» շարունակությունը օպերատոր ստացավ