ամն ,

Հիրոկաձու Կորեեդիի նոր ֆիլմը կբացի Վենետիկի 76-րդ կինոփառատոնը

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 76-րդ կինոփառատոնը, որը կբացի Հիրոկաձու Կորեեդիի «Ճշմարտություն» (Ֆրանսերեն անվանում «La vérité») նոր ֆիլմը Կատրին Դենյովի եւ Ժուլիետ Բինոշի մասնակցությամբ գլխավոր դերերում:

«Ճշմարտությունը» պատմում է ֆրանսիական կինոյի աստղ Ֆաբիենի մասին, ով լողում է երկրպագուների փառքի եւ սիրո ճառագայթների մեջ: Հուշագրությունների հրապարակումից հետո նրան Փարիզ է այցելում դուստրը ամուսնու եւ երեխայի հետ: Ընտանիքի վերամիավորումն արագ վերածվում է կոնֆլիկտի:

«Ես մեծ ուրախությամբ իմացա, որ իմ նոր «Ճշմարտություն» ֆիլմը ընտրվել է Վենետիկի կինոփառատոնի բացման համար: Դա մեծ պատիվ է: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել փառատոնի ողջ անձնակազմին: Մենք ֆիլմը նկարահանել ենք տասը շաբաթվա ընթացքում անցյալ աշնանը Փարիզում: Սյուժեի կենտրոնում ընտանեկան փոքրիկ պատմություն է, որը տեղի է ունենում տան պատերում: Ես փորձեցի իմ կերպարներին ստիպել ապրել այս փոքրիկ տիեզերքում իրենց ստով, հպարտությամբ, ափսոսանքով, տխրությամբ, ուրախությամբ եւ հաշտությամբ: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք կվայելեք այս ֆիլմը:», — մեկնաբանել է ռեժիսորը:

«Արտասահմանում նկարահանված իր առաջին ֆիլմում Կորեեդան աշխատել է երկու ֆրանսիացի կինոաստղերի հետ: Ճապոնիայի գլխավոր ռեժիսորի եւ հանդիսատեսի կողմից սիրված երկու դերասանուհիների հանդիպումը թույլ է տվել կյանքի կոչել բանաստեղծական մտածողությունը մոր եւ նրա դստեր միջեւ հարաբերությունների եւ դերասանի բարդ մասնագիտության մասին: Հաճելի կլինի ֆիլմը ներկայացնել այս տարի Վենետիկի կինոփառատոնի բացմանը:», — ասել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենետիկի 76-րդ կինոփառատոնի միջազգային ժյուրին կգլխավորի արգենտինացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լուկրեսիա Մարտելը

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

0

Բեյրութում մեծ շուքով կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» փակ դիտումը

«Մեծ փոքր ստեր» երկրորդ եթերաշրջանի ավարտը կցուցադրվի կինոթատրոններում