• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
Հայ կինոն նշում է ծնունդը. Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրվեն հայկական դասական ու ժամանակակից ֆիլմեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի ուղերձները Հայ կինոյի օրվա կապակցությամբ

16.04.2025
Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

18.05.2025
«Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

17.05.2025
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կենսագրական դրամաների տրիումֆ. հայկական կինոյի ֆինանսական ցուցանիշները 2025-ին

16.05.2025
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

15.05.2025

Կինոյի հիմնադրամն արձագանքում է քննադատությանը. ինչ է իրականում կատարվում Կաննում

15.05.2025
Հայկական ներկայությունը Կաննում․ ներկայացվա՞ծ ենք, թե՞ պարզապես գրանցված

Պրոդյուսեր Արմինե Անդան և ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը և Վահագն Խաչատրյանը դարձել են Եվրոպական կինոակադեմիայի անդամ

10.05.2025
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան արձագանքել է Կինոգործիչների միության բաց նամակին՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը և կոչ անելով իրական բարեփոխումների

03.05.2025
Աշխատարաններ սկսնակների համար՝ կարճ խաղարկային և վավերագրական ֆիլմերի համար

Նատալյա Միրզոյանի «Մարտյան ձմեռը» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

01.05.2025
Հուշարձանների կարգավիճակով, բայց առանց ապագայի. ի՞նչ է կատարվում հայկական կինոթատրոններում

  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 19 Մայիսի, 2025
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    «Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

    «Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կենսագրական դրամաների տրիումֆ. հայկական կինոյի ֆինանսական ցուցանիշները 2025-ին

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոյի հիմնադրամն արձագանքում է քննադատությանը. ինչ է իրականում կատարվում Կաննում

    Հայկական ներկայությունը Կաննում․ ներկայացվա՞ծ ենք, թե՞ պարզապես գրանցված

    Հայկական ներկայությունը Կաննում․ ներկայացվա՞ծ ենք, թե՞ պարզապես գրանցված

    Պրոդյուսեր Արմինե Անդան և ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը և Վահագն Խաչատրյանը դարձել են Եվրոպական կինոակադեմիայի անդամ

    Պրոդյուսեր Արմինե Անդան և ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանը և Վահագն Խաչատրյանը դարձել են Եվրոպական կինոակադեմիայի անդամ

    Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան արձագանքել է Կինոգործիչների միության բաց նամակին՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը և կոչ անելով իրական բարեփոխումների

    Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան արձագանքել է Կինոգործիչների միության բաց նամակին՝ կասկածի տակ դնելով դրա լեգիտիմությունը և կոչ անելով իրական բարեփոխումների

    Նատալյա Միրզոյանի «Մարտյան ձմեռը» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

    Նատալյա Միրզոյանի «Մարտյան ձմեռը» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

    Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

    Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    «Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

    «Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

    Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

    Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

    Կինոյի հիմնադրամն արձագանքում է քննադատությանը. ինչ է իրականում կատարվում Կաննում

    Հայկական ներկայությունը Կաննում․ ներկայացվա՞ծ ենք, թե՞ պարզապես գրանցված

    Հայկական ներկայությունը Կաննում․ ներկայացվա՞ծ ենք, թե՞ պարզապես գրանցված

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
View All Result
ԿինոՊրես
Բան չգտա
View All Result
Գլխավոր Լուրեր Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի ուղերձները Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Սերգեյ Հովսեփյան
16.04.2025
Հայաստան
ընթերցելու ժամանակ՝ 1 րոպե
0
Հայ կինոն նշում է ծնունդը. Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրվեն հայկական դասական ու ժամանակակից ֆիլմեր
39
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

Ապրիլի 16-ին հայկական կինեմատոգրաֆը նշում է իր տարեդարձը: Տարիներով կինոգործիչները նշում էին երկու տոն՝ հայ կինոյի օրը և կինոյի միջազգային օրը: Տոնը պետական ուշադրությանը արժանացավ 2019 թվականին երբ Ազգային ժողովը հունիսի 19-ի հերթական նիստում ընդունեց ապրիլի 16-ը՝ Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը և ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը լրացվեց նոր՝ 4․2-րդ հոդվածով․ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի շնորհավորական ուղերձը:

Հարգելի՛ կինոգործիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

ԳՈՎԱԶԴ

Այս օրը հնարավորություն է վերագնահատելու հայկական կինոյի անցած ուղին և երախտագիտությամբ հիշելու բոլոր նրանց, ովքեր կերտել ու պահպանել են այն՝ որպես մեր մշակույթի ինքնատիպ ու կարևոր ոլորտ։

Կինոն հոգևոր տարածք է, որտեղ արտացոլվում է մարդու ներաշխարհը՝ պատմելով սիրո, հայրենիքի ու ճակատագրերի մասին տվյալ ժամանակի լեզվով։ Հայ կինոն մեր ազգային ինքնության ու պատմության արտահայտությունն է, ինչպես նաև համաշխարհային մշակույթին կապող ամուր օղակ։

Բոլորովին վերջերս՝ 2023 թվականին, հայկական կինոն նշեց իր մեկդարյա հոբելյանը, որին հաջորդեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանը։ 2025 թվականը ևս կարելի է համարել հայկական կինոյի տարի։ Այն հագեցած է մեր ճանաչված ու սիրված կինոգործիչների հոբելյաններով՝ Հենրիկ Մալյան, Ռոզա Ֆրանգուլյան, Հարություն Խաչատրյան, Ատոմ Էգոյան, Ռոբերտ Սահակյանց։

ԳՈՎԱԶԴ

Ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ձեր նվիրումի շնորհիվ հայկական կինոն շարունակում է զարգանալ և դիրքավորվել միջազգային կինոհարթակներում՝ ներկայանալով կինոհանրությանը։ Պահպանելով հայկական կինոյի դիմագիծը՝ դուք քայլ առ քայլ, հաստատուն կերպով շարժվում եք առաջ՝ ժամանակակից կինոաշխարհի պահանջներին համահունչ։ Հայկական կինոն հարստանում է ձեր՝ ռեժիսորների, սցենարիստների, դերասանների, օպերատորների և մյուս մասնագետների շնորհիվ, որոնք կադրում և կադրից դուրս իրականացնում են կարևոր առաքելություն։ Նվաճումներն ակնհայտ են և տեսանելի՝ «Օսկարի» մրցանակաբաշխության կարճ ցանկում ընդգրկվելը, հաղթանակներ միջազգային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերի փառատոներում, ներկայացվածություն կինոշուկաներում:

Ոլորտի զարգացումը նաև պետական հետևողական քաղաքականության և առաջնահերթության արդյունք է։ Կինոյի հիմնադրամի ստեղծում, Հայաստանում կինոփառատոների անցկացում, տարբեր երկրների հետ երկկողմանի համագործակցության հուշագրերի ստորագրում, համատեղ ֆիլմարտադրության խրախուսում, ներդրումների վերադարձի մեխանիզմի ներդնում. այս բոլոր քայլերը միտված են հայկական կինոյի զարգացմանը, Հայաստանը միջազգային կինոարտադրողների համար գրավիչ և հուսալի գործընկեր դարձնելուն։

Մաղթում եմ բոլորին ստեղծագործական նոր ներշնչումներ և հաղթանակներ, կինոն սիրող ու գնահատող հանդիսատեսով լեցուն դահլիճներ։

Շնորհավո՛ր տոնդ, Հայ կինո:

ԳՈՎԱԶԴ

Սիրելի՛ կինոգործիչներ, կինոսերներ

Ապրիլի 16-ը հայ կինոյի ոլորտի համար նշանակալի օր է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու ներկա մարտահրավերներին և վերահաստատելու համատեղ աշխատանքի կարևորությունը։

Վերջին տարիներին կինոյի ոլորտը դարձյալ հայտնվել է պետական մշակութային քաղաքականության օրակարգում։ Հստակեցվել են ոլորտը կարգավորող իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը՝ ուժի մեջ է մտել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, ընդունվել են ոլորտի կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, և ներդրվել են ֆինանսական նոր գործիքներ, այդ թվում՝ համատեղ արտադրությունների խթանման և ներդրումների մասնակի վերադարձի (քեշբեքի) մեխանիզմը։

Հայաստանի Կինոյի Հիմնադրամը հանդես է գալիս այդ պետական քաղաքականության հիմնական իրականացնող կառույցի դերակատարությամբ՝ միավորելով կինոարտադրության խրախուսման, ազգային կինոժառանգության պահպանման և հայկական կինոն միջազգային մակարդակում ներկայացնելու ուղղված ծրագրերը։

Մեր ռազմավարական նպատակն է ստեղծել արդյունավետ և կայուն կինոարտադրական միջավայր, որտեղ հայկական կինոն կարող է լինել մրցունակ, համակողմանի զարգացած և ներկայանալի միջազգային հարթակներում։ Այս գործընթացը հնարավոր է իրականացնել մասնագիտական համայնքի և պետական ինստիտուտների փոխադարձ վստահության ու հետևողական համագործակցության հիման վրա։

Շնորհավորում եմ բոլոր կինոգործիչներին այս խորհրդանշական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեզ ոլորտի զարգացման գործին ունեցած ձեր ներդրման համար։

Դավիթ Բանուչյան

Հայաստանի Կինոյի Հիմնադրամի տնօրեն

Թեմաներ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ

Նման նյութեր Posts

Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

Սերգեյ Հովսեփյան
18.05.2025
0

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննում ներկայացրել է իր նոր կինոնախագծերը, որոնցում ներառված են Հայաստանի անցյալն ու ներկան պատկերող պատմություններ:

«Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

«Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

Սերգեյ Հովսեփյան
17.05.2025
0

Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան Կաննում ներկայացնում է ծրագիր, որն ըստ հայտարարության՝ միտված է հայկական կինոյի միջազգային ներկայացվածության ամրապնդմանը։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կենսագրական դրամաների տրիումֆ. հայկական կինոյի ֆինանսական ցուցանիշները 2025-ին

Սերգեյ Հովսեփյան
16.05.2025
0

Կենսագրական դրամաները հաղթանակ են տարել հայկական կինոթատրոններում. ֆիլմերի հավաքները գերազանցել են 1 միլիարդ դրամը:

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

Սերգեյ Հովսեփյան
15.05.2025
0

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան այս տարի ներկայացված է Կաննի կինոշուկայում՝ առանձին տաղավարով, որտեղ ներկայացվում են հայկական կինոնախագծեր, համագործակցության առաջարկներ և նոր...

  • Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը ներկայացվել են Կաննի կինոշուկայում

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հայկական Տուն» նախաձեռնությունը ներկայացվում է Կաննի կինոշուկայում

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անհայտ բաժանորդ». իրական դրամա կատակերգության լեզվով

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Կինոյի հիմնադրամն արձագանքում է քննադատությանը. ինչ է իրականում կատարվում Կաննում

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայությունը Կաննի կինոշուկայում

    3 shares
    Կիսվել 1 Tweet 1
You're not logged into Tiktok, please login here
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS

ԿինոՊրես © 2019-2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist