Connect with us

Կինոարտադրություն

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ յուրացման գործն ուղարկվել է Դատախազություն

«Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից մշակույթի նախարարը շուրջ 6.800.000 դրամ գումար հետ է ստացել:

Հրապարակվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի մշակույթի նախարարի կողմից առերևույթ յուրացման և պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեական գործն ուղարկել է Դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: Մեկ տարի ձգձգվող դատական գործի արդեն հայտնի մանրամասները բարձրաձայնվում է արդեն Քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար», — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Հայաստանի մշակույթի նախարարը 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիսի սկիզբը Արմեն Ամիրյանն էր: Ամեն ինչ սկսվեց 2018 թվականին, երբ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը նոր կանոնակարգ հաստատեց ու չեղարկեց ֆիլմի նկարահանման համար 88 միլիոն դրամ տրամադրելու` ավելի վաղ ընդունած պարտավորությունը։

Գալստյանն էլ որոշեց բողոքել ու հացադուլ հայտարարեց։ Դրանից հետո միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կայացավ, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու այն ժամանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։ Կարծես թե ֆինանսավորումը շարունակելու երաշխիքներ տվեցին։

Թվում էր` հարցն այսքանով պիտի փակվեր, բայց հունվարի 18-ին ռեժիսորը հայտարարեց, որ վերսկսելու է հացադուլը։ Պարզվեց, որ մշակույթի նախարարության լուծարմանը զուգահեռ հօդս է ցնդել նաև ֆինանսավորման խոստումը։

Կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը պնդում է, որ այդ հարցով ոչ մի հանձնարարություն չի ստացել։ Ավելին՝ ռեժիսորին մեղադրում է խաբեբայության համար։

Իսկ Գալստյանն 2019 թ. փետրվարի 4-ին կրկին հացադուլ է հայտարարում ու ֆինանսավորումից բացի պահանջում է հրապարակել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ձայնագրությունը՝ բանավոր հանձնարարության ապացույցով։

Հասկանալով, որ նախկին նախաար Մակունցից անիմաստ է որևէ բան պահանջել, ռեժիսորը 2019 թ. փետրվարի 6-ին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սակայն դա էլ չի հաջողվել։ Նրան ընդունել է Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Բնականաբար ոչ մի խոստում չի տվել ու միայն վստահեցրել է, որ ամեն ինչ կփոխանցի վարչապետին։

Ռեժիսորը շարունակում է պնդել, որ Միրզախանյանն ու իր աջակիցները կոռումպացված են ու սպանել են հայկական կինեմատոգրաֆը։

«Ի դեպ, այս փուլում, այս գործով Ամիրյանին պատասխանատվության կանչելը իմ ու իմ փաստաբանի պլանների մեջ չէր մտնում, մենք դա անելու էինք դատական գործերի ավարտից հետո։ Գործը Ամիրյանի դեմ հարուցվել է ոչ թե իմ, այլ կինոկենտրոնի հաղորդագրության արդյունքում։ Էն դու, էն էլ քո կադրերը», — գրել է ռեժիսորը իր էջում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

«Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի նոր ֆիլմը կթողարկվի 2022 թվականի ամռանը

Հրապարակվել է

Հայտնի է դարձել Paramount Pictures ստուդիայի «Տրանսֆորմերներ» ֆրանշիզայի նոր ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը: Առայժմ պաշտոնական անուն չունեցող բլոկբաստերը կթողարկվի 2022 թվականի հունիսի 24-ին:

Այս պահին մշակման մեջ են գտնվում տրանսֆորմատորների մասին միանգամից երեք նախագիծ: Նրանցից մեկը անիմացիոն փրիքվել է: Ռեժիսորի պաշտոնը կստանձնի «Խաղալիքների պատմություն 4» նկարահանած Ջոշ Կուլին: Սցենարը գրում են Էնդրյու Բարերը և Գաբրիել Ֆերարին։ Նախկինում այս դուետը աշխատել է Մրջյուն մարդու մասին ֆիլմերի վրա: Ենթադրվում է, որ մուլտֆիլմում պատմվելու է Մեգաթրոնի ծագման եւ Ավտոբոտների եւ Դեսեպտիկոնների միջեւ հակամարտության ծագման պատմությունը:

Անկախ աշխատանք է տարվում նաեւ երկու խաղարկային ֆիլմերի վրա, որոնցից մեկը կթողարկվի 2022 թվականի հունիսի 24-ին: Առաջին նախագծի ղեկավարն է «Ջոն Ուիք 3» մարտաֆիլմի գործադիր պրոդյուսեր եւ Զակ Սնայդերի «Մեռյալների բանակը» ֆիլմի սցենարիստ Ջոբի Հարոլդը: Երկրորդի վրա աշխատում է «Խորհրդավոր սպանություն» դետեկտիվ կատակերգության սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Վանդերբիլտը: Ենթադրվում է, որ դա կլինի սպին-օֆֆ՝ անցյալում հայտնի «Գազանների մարտեր» անիմացիոն սերիալի հիման վրա:

Paramount Pictures կինոստուդիան մի փոքր շտկեց «Չիկագոյի յոթնյակի գործը» («The Trial of the Chicago 7») դրամայի թողարկման ռազմավարությունը: Աարոն Սորկինի ֆիլմը սահմանափակ վարձույթ դուրս կգա սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 16-ին: Սյուժեի կենտրոնում 7 մարդու պատմություն է, որոնք դաշնային կառավարության կողմից մեղադրվում են 1968 թվականին դեմոկրատական կուսակցության կոնվենցիայի ժամանակ Չիկագոյում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

«Գնացք դեպի Բուսան» ֆիլմի ռեժիսորը ֆանտաստիկ սերիալ կնկարահանի Netflix-ի համար

Հրապարակվել է

Յոնգ Սանգ Հոն, որը հայտնի է «Գնացք դեպի Բուսան» զոմբի-հորորով, Netflix-ի հետ կաշխատի նոր սերիալի վրա, որը ստացել է Hellbound անվանումը: Որպես հիմք կընկնի կորեական «Դժոխք» վեբտունը: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք նախագիծը կթողարկվի անիմացիոն կամ խաղային ձեւաչափով:

«Դժոխքը» պատմում է սոցիալական քաոսի մասին, որում մարդկությունն հայտնվել է այն բանից հետո, երբ գերբնական էակների մի խումբ մարդկանց դատաստան է կազմակերպում եւ սկսում նրանց ուղարկել դժոխք:

Ռեժիսորը ծրագրում է աշխատանքի ներգրավել նկարազարդող Չվե Գյու Սոկին, որն ավելի վաղ էկրանին կոմիքսներ է ադապտացրել: Արտադրության համար պատասխանատու է կորեական Lezhin ստուդիան, որը հայտնի է վեբտունների էկրանավորմամբ:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Daft Punk դուետը երաժշտություն կգրի Դարիո Արջենտոյի նոր ֆիլմի համար

Հրապարակվել է

Daft Punk երաժշտական դուետը «ԹՐՈՆ. Ժառանգություն»-ի թողարկումից 10 տարի անց պատրաստ է վերադառնալ կինոերաժշտությանը: Այս անգամ բախտը բերել է իտալացի լեգենդար ռեժիսոր Դարիո Արջենտոյին, ով պատրաստվում է նկարահանել Black Glasses ժապավենը:

Գլխավոր բեմադրիչի խոսքով՝ Daft Punk-ը նրա ստեղծագործության մեծ երկրպագուներ են, եւ հենց որ լսեցին իրենց ֆրանսիացի բարեկամներից նոր նախագծի մասին, անմիջապես կապի մեջ մտան համատեղ աշխատանքի առաջարկով:

Daft Punk-ն արդեն սկսել է գրել թրեքերը եւ այն բանից հետո, երբ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, անմիջապես կժամանեն Հռոմ՝ ռեժիսորի հետ զրուցելու համար:

Black Glasses-ը կդառնա Արջենտոյի վերադարձը քրեական թրիլերի ժանր. գլխավոր հերոսները՝ չինացի աղջիկն ու երեխան, փախչում են գիշերային Հռոմի արկածներից: Սյուժեի մանրամասները չեն բացահայտում, բայց սցենարն արդեն գրված է: Նկարահանումները նախատեսվում է սկսել սեպտեմբերին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: