ամն ,

Հոակին Ֆենիքսը կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին

Սեպտեմբերի 5-15-ը Կանադայում տեղի կունենա Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնը / Toronto International Film Festival, որի համանախագահները՝ Ջոան Վիսենտեն եւ Քեմերոն Բեյլին, հայտարարել են, որ Օսկարի եռակի հավակնորդ Հոակին Ֆենիքսը կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին TIFF Tribute Gala Awards-ի գալա-համերգին, որն փառատոնի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա:

Իր 35-ամյա կարիերայի ընթացքում Ֆենիքսը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վարպետ», «Բնածին արատ», «Անցնել սահմանը», «Գլադիատորը» և «Նա»: Նա Օսկարի էր առաջադրվել «Գլադիատորը», «Վարպետ» եւ «Անցնել սահմանը» ֆիլմերում կատարած դերերի համար: Վերջինի համար նա ստացել է Ոսկե գլոբուս: Այս աշնանը վարձույթում կհայտնվի Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը, որում Ֆենիքսը գլխավոր դերակատարն է:

«Հոակին Ֆենիքսը, որն ունի ինչպես բնազդ, այնպես էլ անզուգական տեխնիկական հմտություններ, այսորվա լավագույն դերասաններից մեկն է, — ասաց Բեյլին: — Նա իր ողջ կարիերայի ընթացում ներդնում է յուրաքանչյուր դերի մեջ սուր ճշմարտություն: TIFF ուրախությամբ նշում է այս ականավոր գործչին»

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհի Մերիլ Սթրիփը նույնպես այս տարի կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

TIFF 2019: ֆիլմեր, որոնք ընդգրկված են Platform, Discovery, Midnight Madness, Cinematheque, «Գալա ծրագիր» եւ «Հատուկ ծրագիր» բաժիններում

Սբերբանկը կզբաղվի անիմացիայի արտադրությամբ