«Հորիզոնին այդքան մոտ» գեռմանական ֆիլմը հանդիսանում է գերմանացի գրող Ջեսիկա Կոխի «Դենի» ինքնակենսագրական եռագրության առաջին մասը: Սերիայի բոլոր վեպերը բեսթսելեր են դարձել Գերմանիայում, եւ ահա արդեն գրական պատմությունը վերածվել է կինոֆիլմի:
Ռոմկոմի ռեժիսորն է Թիմ Տրախտեն, իսկ Կոխի վեպի սցենարը գրել է Արման Շրյոդերը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Յանիկ Շումանը (Դենի), Լունա Վեդլերը (Ջեսիկա) եւ Լուիզա Բեֆորտը (Թինա):
Նրանք միմյանց հանդիպեցին իրենց չափահաս կյանքի լուսաբացին, երբ զգացմունքները հաղթում էին վախերն ու հաղթահարում ցանկացած խոչընդոտներ։ Երիտասարդ սիրահարներն ամեն վայրկյան միասին էին, սակայն, սերն առաջին հայացքից չի կարող հավերժ տևել։
«Այդ ժամանակ ես չգիտեի, թե ինչ անկանխատեսելի կարող է լինել կյանքը, և որ խորը ցավն ու մեծ երջանկությունը կարող են այդքան մոտ լինել միմյանցից:»
Նկարն, ընդհանուր առմամբ, իրենից ներկայացնում է գեղեցիկ փաթեթավորմամբ եւ նույնատիպ միջուկով կոնֆետ: «Հորիզոնին այդքան մոտ» ֆիլմը իրականությանը մոտ հեքիաթացված ֆիլմ է: Վարդագույն խլիքները ամեն րոպե ծորում են էկրանի հակառակ կողմից: Այս անգամ պատմությունը մի քիչ այլ տեսք ունի՝ հիվանդ է տղան, աղջիկը տեղը չի գտնում:
Վերջերս շատ էին այս տիպի ֆիլմերը, հատկապես «Վոլգա» ընկերության կողմից՝ «Հետո», «Նրանց բաժանում է հինգ քայլ», հիմա «Հորիզոնին այդքան մոտ»: Եթե «Հետոն» անիմաստ ֆիլմ էր, ապա երկրորդը մելոդրամաների շարքում լավ տեղ է ամրագրել: «Հորիզոնին այդքան մոտ» ֆիլմը ավելի շատ նվիրված է վարդագույն խլինքների լղոզմանը… ու հա մի քանի բառով նկարագրում են թե ինչով է տարբերվում ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ից: Գուցե ֆիլմը ավելի ուժեղ լիներ, եթե ինչ-որ չափով նվիրված լիներ այդ թեմային, սակայն մենք տեսնում ենք երիտասարդների վազվզոցը ու անտեղի հրճվանքը:
Կարող եք գրկել ձեր ընկերուհուն կամ ընկերոջը և փորձել մի կաթիլ արցունք թափել կինոթատրոններում հունվարի 23-ից