Հունիսի 17-ից Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանում սկսվում է Առաջնահերթություն 2030 ռազմավարական ակադեմիական առաջնորդության ծրագրի շրջանակներում «Թվային տնտեսության մեջ տեսալսողական նախագծերի առաջխաղացման պրոդյուսերական կառավարում» թեմայով անվճար ուսուցման ծրագիր: Վերապատրաստման դասընթացներն նախատեսված են ունկնդիրների լայն շրջանակի համար:
36 ժամ ծավալով դասախոսությունները կանցկացվեն հունիսի 17-ից հուլիսի 2-ը՝ ռուսերեն լեզվով: Դասընթացներն անցկացվում են վեբինարների տեսքով՝ առցանց:
Հեռավար կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ առկա ուսուցման համար անհրաժեշտ է դիմել ոչ ուշ, քան հունիսի 12-ը: ՀՀ քաղաքացիները դիմումի հետ պետք է ներկայացնեն անձնագրի ռուսերեն թարգմանությունը:
Դասընթացի շրջանակներում ունկնդիրները ձեռք կբերեն գիտելիքներ հետևյալ թեմաներով՝
- Ժամանակակից կինոբիզնես. Տեսալսողական արտադրանքի ստեղծում, արտադրություն և առաջխաղացում;
- Տեսալսողական նախագծի առաջխաղացման ֆինանսավորման աղբյուրները և ռեսուրսային բազան.
- Տեսալսողական նախագծի արտադրության և առաջխաղացման պոտենցիալ գործընկերների համար նախագծերի ներկայացում.
- Գաղափարի, մտքի, սցենարի շուկայավարման ռազմավարության մշակում.
- Շուկայավարման ռազմավարությունը կինոարտադրության և մոնտաժի նախապատրաստական շրջանում և փուլերում.
- Վարձութային շուկայավարման և գովազդի ռազմավարություն.
- Մարքեթինգի և գովազդի ռազմավարությունը կինոցուցադրման փուլում.
- Կինոթատրոնային վարձույթ դուրս եկած լիամետրաժ նախագծերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) մարքեթինգային վերլուծություն
Ծրագրի հեղինակ և դասընթացի վարիչ՝ Ռոմոդանովսկայա Նինա Բորիսովնա
ՎԳԻԿ դոցենտ: 2007 թվականից դասավանդում է մարքեթինգ ՎԳԻԿ-ի դիստրիբյուցիայի և մարքեթինգի ամբիոնում և Կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դասընթացներում: Դասախոսություններ է կարդում Պիտսբուրգի համալսարանում, ԱՄՆ-ում, Մոսկվայի կինոյի դպրոցում, Կառավարման համալսարանում և այլն: Անցկացնում է կինոմարքեթինգի վարպետության դասեր տարբեր մասնագիտական հարթակներում: Մարկետոլոգների գիլդիայի անդամ:
Դասընթացի դասախոսներ՝ պրոդյուսերական ֆակուլտետի առաջատար մասնագետներ՝ Լանինա Լիլիա Անատոլիևնա, ֆակուլտետի դեկան, Մալիշև Անտոն Վլադիմիրովիչ, դիստրիբյուցիայի և մարքեթինգի ամբիոնի վարիչ, «ԿԻՆՈՊՐԱՅՄ» ժամանակակից կինոյի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Իվանով Անդրեյ Ալբերտովիչ, դիստրիբյուտորի և մարքեթինգի ամբիոնի դոցենտ: