Հայաստանում 2018 թվականին ավարտվել են հին Հայաստանի՝ Ուրարտու պետության մասին պատմաճանաչողական ֆիլմի նկարահանումները: «Ուրարտու. Նոյի մոռացված թագավորությունը» նկարահանվել է Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ և փաստագրական դրամայի ժանրում առաջին ֆիլմն է, որը ներկայացնում է Ուրարտուի պետության պատմությունը ծագման պահից մինչև դրա անկումը:
Ինչպես «Հայաստանի զրուցակից» պարբերականին ասել էր ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Տիգրան Մանասյանը «2018-ի աշնանը ֆիլմը պատրաստ կլինի, սակայն պրեմիերան նախատեսված է 2019-ին»:
Նախագծի արտադրողն է հայկական PARA TV ընկերությունը: Ֆիլմում նկարահանվել են հայտնի հայ դերասաններ, իսկ Ուրարտու պետության խոշորագույն թագավորներից մեկը՝ Սարդուրի Ա թագավորին մարմնավորել է Միքայել Պողոսյանը:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/06/61688212_479562929540121_7101019311950528512_n.jpg)