Connect with us

Նորություններ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը

Ազգային ֆիլմերի վարձույթը պետք է իրականացվի ղազախերեն և, եթե անհրաժեշտ է, այլ լեզուներով:

Հրապարակվել է

Ինչպես հաղորդում է Tengrinews.kz կայքը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը:

Ֆիլմեր, որոնց վարձույթը և ցուցադրությունը իրականացվում է ոչ ղազախերեն, պետք է կրկնօրինակվեն, կամ ենթագրերով ապահովվեն, կամ ունենան ետկադրային հնչունավորում ղազախերեն լեզվով, բացառություն են կազմում ֆիլմերը որոնք ներկայացվում են սահմանափակ վարձույթում:

Ազգային ֆիլմերի վարձույթը պետք է իրականացվի ղազախերեն և, եթե անհրաժեշտ է, այլ լեզուներով: Նախկինում մշակույթի և սպորտի նախարար Արիստանբեկ Բուխամեդիուլին ասել էր, որ «Մշակույթի մասին» օրենքի գործող հոդվածը, որը առնչվում էր ֆիլմերի ղազախերեն պարտադիր կրկնօրինակմանը, դեկլարատիվ բնույթ էր կրում:

«Երկիր ներմուծվում է մոտ 300 ֆիլմ, փաստորեն ամբողջ կինովարձույթը իրականացվում է առանց ղազախերեն տարբերակի: Դրա հիմքում տարբեր խնդիրներ կան, որոնցից մեկն է ծախսատարությունը: Փաստացի պրոֆեսիոնալ կրկնօրինակման ծախսերը կարող են մի խանի անգամ ավելի գումար պահանջեն, քան կվերադարձնի այդ տարբերակների հասույթը: Չինաստանում, ԱՄՆ-ում ֆիլմերը ենթագրերով ապահովելը պարտադիր պայման է: Դա ամենա էֆեկտիվ տարբերակն է:» — պատմեց նախարարը, սենատում ելույթ ունենալու ժամանակ:

Օրենքով նաև արձանագրվում է ֆիլմերի տարիքային դասակարգումը (տարիքային սահմանափակում)

Համաձայն նոր օրենքին ֆիլմերի վարձույթը և ցուցադրությունը Ղազախստանի տարածքում իրականացվելու է միայն Պետական ռեգիստրում գրանցումից հետո և համաձայն տրամադրված վարձակալության վկայականի: Բացառություն են կազմում փառատոնային, սեմինարային, ռետրոսպեկտիվ ցուցադրությունները:

Ղազախստանի կրկնօրինակության պատմությունը սկսվեց 2010 թվականին «Մեքենաներ 2» անիմացիոն ֆիլմից: «Болашак» հիմնադրամի, Walt Disney Studios Sony Pictures Releasing և МЕЛОМАН ընկերություների համագործակցության արդյունքում ղազախերենը դարձել է Sony Pictures-ի 7 լեզուն և Disney-ի 39 լեզուն:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը ներկայացրել է Սինեֆոնդասիոն ծրագիրը

Հրապարակվել է

Հուլիսի 2-ին Կաննի փառատոնը ներկայացրեց Սինեֆոնդասիոն սեկցիայի ծրագիրը: Ավանդաբար ստուգատեսի այս մասը նվիրված է ուսանողական կինոյին եւ ներառում է կինոադպրոցի սովորողների նկարահանած ժապավենները:

Այս տարի ծրագրում ընդգրկվել է 17 ֆիլմ՝ 13 խաղարկային եւ 4 անիմացիոն՝ 14 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Արգենտինայից, Հունգարիայից, Ռումինիայից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից եւ Սլովենիայից: Ցուցակում հայ մասնակիցներ չկան:

Սինեֆոնդասիոն 23 մրցույթը նվիրված է Դեյվիդ Քեսլերի հիշատակին (1959-2020), որը երկար տարիներ աջակցել է այս սեկցիային:

Սինեֆոնդասիոն բաժնի ծրագիր

«Neurim» (Իսրայել, Թել Ավիվի համալսարանի Կինոյի եւ հեռուստատեսության դպրոց), ռեժիսոր Shaylee Atary

«Pile» (Մեծ Բրիտանիա, արվեստի թագավորական քոլեջ), ռեժիսոր Toby Auberg

«Muralla China» / «Chinese Wall» (Արգենտինա, կինոյի համալսարան), ռեժիսոր Santiago Barzi

«Agape» (Հունգարիա, Բուդապեշտի քաղաքային համալսարան), ռեժիսոր Márk Beleznai

«Сontraindicatii» / «Contraindications» (Ռումինիա, թատրոնի և կինոյի ազգային համալսարան «Ի. Լ. Կարաջալե»), ռեժիսոր Lucia Chicos

«Tamou» (Իսրայել, Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա), ռեժիսոր Tzor Edery

«Catdog» (Հնդկաստան, Հնդկաստանի կինոյի եւ հեռուստատեսության ինստիտուտ), ռեժիսոր Ashmita Guha Neogi

«Le chant de l’oiseau» / «Bird’s Song» (Շվեյցարիա, Ժնեւի արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոց), ռեժիսոր Sarah Imsand

«Nihče ni rekel, da te moram imeti rad» / « Nobody Said I Have to Love You» (Սլովենիա, UL AGRFT), ռեժիսոր Matjaž Jamnik

«Taipei suicide story» (ԱՄՆ, Նյու Յորքի Տիշ արվեստի դպրոց), ռեժիսոր KEFF

«Seonginsik» / «Twenty» (Հարավային Կորեա, Soongsil համալսարան), ռեժիսոր Kim Min-Ju

«Carcass» (Ֆրանսիա, La Fémis), ռեժիսոր Timothée Maubrey

«Ja i moja gruba dupa» / «My Fat Arse and I» (Լեհաստան, Լոձի ազգային կինոդպրոց), ռեժիսոր Yelyzaveta Pysmak

«Corte» (Պորտուգալիա, թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոց), ռեժիսոր Afonso & Bernardo Rapazote

«I want to return return return» (Գերմանիա, DFFB), ռեժիսոր Elsa Rosengren

«En avant» / «When We Leave» (Ֆրանսիա, La Poudrière), ռեժիսոր Mitchelle Tamariz

«dou zeoi gu si» / «The Last Ferry from Grass Island» (ԱՄՆ, Նյու Յորքի Տիշ արվեստի դպրոց), ռեժիսոր Zhang Linhan

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ֆիլմը դեռ չկա, բայց այրդեն վաճառած է. Ո՞վ է ներկայացնելու արքայադուստր Դիանայի մասին ֆիլմը Հայաստանում

Արքայադուստր Դիանայի մասին պատմող «Սփենսեր» ֆիլմը վաճառվել է ամբողջ աշխարհում

Հրապարակվել է

Նկարահանումներից շատ առաջ արքայադուստր Դիանայի մասին ֆիլմը Քրիստեն Ստյուարտի մասնակցությամբ վաճառվել է ամբողջ աշխարհում:

Արքայադուստր Դիանայի մասին չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2021 թվականի առաջին ամսից ոչ շուտ, իսկ «Սփենսեր» անվանումով Կաննի կինոշուկայում մեծ հետաքրքրություն առաջացրած նախագիծն արդեն վաճառվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներ:

Ամերիկյան FilmNation ընկերությունը գրեթե ամբողջությամբ վաճառել է նախագիծը՝ գործարքներ կնքելով Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բենիլյուքի (STX Entertainment), Գերմանիայի եւ Շվեյցարիայի (DCM), Ավստրալիայի / Նոր Զելանդիայի (Roadshow), Լատինական Ամերիկայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի (Sun), Հարավային Կորեայի (Green Narae) եւ Ճապոնիայի (Tohokushina) հետ:

Բացի այդ ֆիլմը վաճառվել է Սկանդինավիա (Scanbox), Կանադայում (Elevation), ԱՊՀ եւ Բալթյան երկրներում (Ցենտրալ Փարթներշիփ), Արեւելյան Եվրոպայում (Forum), Մերձավոր Արեւելքի (Italia), Պան Ասիա Pay TV (Disney), Սինգապուր (Sho), Հունաստան/Կիպրոս (Spentzos), Hong Kong (Golden Scene), Հնդկաստան/Պակիստան (Impact Films India), Իսրայելը (Lev), Թուրքիան (FilmArti), Հարավային Աֆրիկյան Հանրապետություն (Empire), Թայվան (Moviecloud) եւ Թայլանդ (M Pictures):

ԱՊՀ երկրների համար իրավունքները ձեռք է բերել «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերությունը, Հայաստանում այն ներկայացված է «Շարմ Փիքչերզի» կողմից, ԱՄՆ-ում ֆիլմը կթողարկեն Neon եւ Topic Studios կինոընկերությունները: Բոլոր խոշոր շուկաներից դեռեւս դիստրիբյուտոր չկա միայն Չինաստանում:

Նկարը ցույց կտա արքայադուստր Դիանայի կյանքը նրա համար վերջին Սուրբ Ծննդյան տոնը թագավորական ընտանիքի հետ հայտնի Սադրինգեմի կալվածքում: Գլխավոր դերը կխաղա Քրիստեն Ստյուարտը, սցենարը գրել է Սթիվեն Նայթը: Որպես պրոդյուսերներ հանդես են եկել Պաբլո Լարաինը, Խուան դե Դիոս Լարաինը, Յոնաս Դորնբախը, Յանինա Յակովսկին եւ Փոլ Ուեբսթերը:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Թողարկվել է «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ընկերությունը նախատեսում էր ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից, սակայն պրեմիերան հետաձգվեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆիլմը «Multart+» անիմացիոն ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է՝ «Անբան Հուռին» անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:

Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առաջ լինի»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս նախագծին հատկացրել էր 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն:

Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: