Connect with us

Վիդեո

«Մաթիաս և Մաքսիմ». թողարկվել է Քսավյե Դոլանի նոր ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

Կանադացի ռեժիսոր Քսավյե Դոլանի նոր ֆիլմն առաջին թրեյլերն է ստացել: ԱՊՀ-ում «Մաթիաս և Մաքսիմ» դրամայի թողարկումը պլանավորված է նոյեմբերի 14-ին:

Դոլանը նաև կատարել է գլխավոր դերը ֆիլմում և գրել է սցենարը: Սյուժեի համաձայն՝ մտերիմ ընկերներ Մաթիասը եւ Մաքսիմը հայտնվում են կարճամետրաժ ֆիլմի նկարահանման հրապարակում: Նրանք պետք է մասնակցեն մի վտանգավոր դրվագում, որը կփոխի հերոսների հաստատված պատկերացումները խաղաղության եւ սեփական կյանքի մասին:

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են նաեւ Գաբրիել Դ’Ալմեյդա Ֆրեիտասը, Էնն Դորվալը, Պիեռ Լյուկ-Ֆանկը, Անտուան-Օլիվյե Պիլոնը, Կատրին Բրունեն եւ Հարիս Դիկինսոնը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնի մրցույթում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Թրեյլեր

Թողարկվել է «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ընկերությունը նախատեսում էր ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից, սակայն պրեմիերան հետաձգվեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆիլմը «Multart+» անիմացիոն ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է՝ «Անբան Հուռին» անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:

Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առաջ լինի»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս նախագծին հատկացրել էր 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն:

Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Թողարկվել է Համլետ Դուլյանի «ՄԵՆՔ» ֆիլմի թիզերը

Ֆիլմը նկարահանվել է Եվգենի Զամյատինի համանուն հակաուտոպիայի հիման վրա:

Հրապարակվել է

2017 թվականի նոյեմբերի 29-ին ռուսական 104 կինոշուկայում «Կարոպրոկատ» դիստրիբյուտորի շնորհանդեսի շրջանակներում պրոդյուսերներ Անդրեասյան եղբայրների և Արմեն Անանիկյանի «Մեծ կինո» միացյալ ընկերությունը ներկայացրեց իրենց նախագծերը: Այդ նույն օրը ներկայացվեց Համլետ Դուլյանը, ով զբաղեցրեց «ՄԵՆՔ» ֆիլմի ռեժիսորական աթոռը:

Համլետ Դուլյանը 2017 թ-ի ռուսական կինոշուկայում ներկայացնում է «Մենք» նախագիծը

Օրերս Central Partnership ստուդիան ներկայացրել է «ՄԵՆՔ» ֆիլմի թիզերային թրեյլերը՝ ռուս գրող Եվգենի Զամյատինի հակաուտոպիայի հիման վրա։ Եվգենի Զամյատինը «ՄԵՆՔ» հրատարակել է 1920 թվականին: Գրքի գործողությունը ծավալվում է 20-րդ դարում ավերիչ պատերազմից հետո:

Ֆիլմի գլխավոր հերոսները Միացյալ Պետության բնակիչներ են, որտեղ յուրաքանչյուր բնակիչ ունի իր հերթական համարը, համազգեստը, ապակե տները, իսկ սեքսը տեղի է ունենում ըստ ժամանակացույցի:

Համլետ Դուլյանի ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Եգոր Կորեշկովը, Ելենա Պոդկամինսկայան եւ Ֆիլիպ Յանկովսկին: Դուլյանը ավարտել է պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Հաճախել է նաև «Օստանկինո»-ի կինոյի և հեռուստատեսության դասընթացին, Ա. Միտտայի ռեժիսորների և սցենարիստների սեմինարին, ARTkino-ի ռեժիսորական դասընթացին, Ռ. Մքքիի սցենարական վարպետության դասերին: Նրա «Ընկղմում կրակի մեջ» ֆիլմը ցուցադրվել է շատ կինոփառատոներում, ինչպես նաև ընդգրկվել Կաննի ՄԿՓ-ի «Կարճամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում:

Շարունակել ընթերցումը

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: