ամն

Մահացել է դերասան Վլադիմիր Էտուշը

Վլադիմիր Էտուշ © Վյաչեսլավ Պրոկոֆև/ՏԱՍՍ

Մոսկվայում 97 տարեկանում մահացել է դերասան Վլադիմիր Էտուշը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին։

«Վլադիմիր Աբրամովիչը մահացել է այսօր ժամը 12:30-ին հիվանդանոցում, ուր նրան տարել էին նախօրեին՝ ուրբաթ օրը», — հայտնել է Կրոկ գործակալությունը:

Վլադիմիր Էտուշը ծնվել է Մոսկվայում 1922 թվականին։ 1940 թվականին նա ընդունվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարան, սակայն շուտով կամավոր մեկնել է ռազմաճակատ:

1945 թվականից դերասանը աշխատել է Վախթանգովի անվան թատրոնում: Էտուշը ավելի քան հարյուր դեր է խաղացել թատրոնում եւ կինոյում: Կինոյում ամենահայտնի դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում են՝ «Կովկասի գերուհին» (Սաախով), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (ատամնաբույժ Անտոն Սեմյոնովիչ Շպակ), «12 աթոռ» (ինժեներ Անդրեյ Բրունս):

«Կովկասի գերուհին» (Սաախով)
«Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (ատամնաբույժ Անտոն Սեմյոնովիչ Շպակ)

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Կապիտան Մարվել». թեթև ֆիլմ ծանր ապագայի մասին

Էմմա Ուոթսոնը կարող է նկարահանվել Սև այրու մասին մենաֆիլմում