Connect with us

Հայաստան

Մահացել է Երվանդ Մանարյանը

Հրապարակվել է

Փետրվարի 19-ին մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:

Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946 թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թ.։

Որպես դերասան և ռեժիսոր՝ աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

1957-59 թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961 թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» (Ջուրը մեր հանապազօրյա) և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Հայաստան

Կայացավ Մարինե Զաքարյանի «Փասիանի Որսորդը» ֆիլմի համացանցային պրեմիերան

Հրապարակվել է

Մարտի 28-ին Մարինե Զաքարյանը ներկայացրեց իր դեբյուտային՝ «Փասիանի Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը:

Ռեժիսորի խոսքերով իր ֆիլմը տարբերվում է Սարոյանի գործերի նախկինում արված էկրանավորումներից: Այն ունի խոցելի տեղեր, սակայն այնպիսին է, ինչպիսին ցանկացել է տեսնել ռեժիսորը: «Փասիանի որսորդը», որի բյուջեն կազմում է 2 մլն դրամ, նկարահանվել է 4 օրում: Այն արժանացել է «Հայակ» Ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակին: Այժմ ռեժիսորը սպասում է նաև հանդիսատեսի գնահատականին:

Ֆիլմը պատմում է 14-ամյա Հովհաննեսի մասին, ով ցանկանում է փասիանի որս անել, և վերջապես հորից ստանում է հրացանը:

Ֆիլմն արտադրել է «Պարալլելս ֆիլմ» կինոընկերությունը: Պրեմիերան կայացել է 2012 թվականին: «Փասյանի Որսորդը» հանդիսանում է «Կիսալուսնի Ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի նովել:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը

Հրապարակվել է

Մեկնարկել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ webtv.am YouTube-յան մշակութային հեռուստաալիքում ստեղծվել է #ԱմենԻնչՄուլտիՄասին նախագիծը:

Արդեն իսկ 14 լավագույն հայկական մուլտեր եւ անիմացիոն ֆիլմեր կարող եք դիտել մեկ հարթակում: Ամեն օր մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկը կհամալրվի:

Ձեզ կմիանան նաեւ այդ ֆիլմերը ստեղծողները եւ այլ ստեղծագործողներ՝ ռեժիսորներ, օպերատորներ, կինոգետներ ու կպատմեն շատ հետաքրքիր պատմություններ:

Առաջինը մուլտարվեստի մասին ձեզ կպատմի հայկական անիմացիայի լավագույն անուններից մեկը՝ ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանը: Դուք շատ հետաքրքիր տեղեկություններ կիմանաք այդ զարմանահրաշ արվեստի մասին: Նաիրա Մուրադյանը ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Այս հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» եւ «Կիկո» հրաշալի գործերը:

Եվ ուրեմն՝ մնում եք տանը ու դասերից հետո վայելում հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ հարստացնելով ձեր գիտելիքներն ու իմացությունը»:

Շարունակել ընթերցումը

Հայաստան

Նաիրա Մուրադյանը հանրության դատին է ներկայացրել «Ֆիրդուս» անիմացիոն ֆիլմը

Հրապարակվել է

Նկարազարդող և անիմատոր Նաիրա Մուրադյանը, ով նաև «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակներից է և մանկությունն անցկացրել է Ֆիրդուսում, ոգեշնչվելով իր հիշողություններից՝ ստեղծել է այս կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը:

Ռեժիսորը ֆիլմի նկարագրությունում գրել է «իմ Երևանի մի կտորը»: «Ֆիրդուսը» անիմացիոն թարմ նկար է. արտադրությունը ավարտվել է 2020 թվականին: Նաիրա Մուրադյանը այն տեղադրել է հետևյալ մեկնաբանությամբ՝ «քանի որ փառատոները հերթով չեղարկվում են, Ֆիրդուսն էլ քանդում են նոր ֆիլմս դնում եմ օնլայն»:

2017 թվականին Հետքին տված իր հարցազրույցում անիմատորը ասել էր՝ «Ֆիրդուսի փողոցն է իմը։ Երբ շուկան հավաքում էին, հիշու՞մ ես՝ բորբոքումներ եղան, իսկ ինձ համար այդ շուկան միշտ ատելի է եղել, որովհետեւ «զավթել» էր իմ տարածքը։ Այդ տունը դեռ կա եւ երեւի շուտով կքանդվի, ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ քաղաքն օրգանիկ է, փոփոխությունների է ենթարկվում։»

Նաիրա Մուրադյանը ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1980 թվականից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: