ամն

Մահացել է «Միմինո»-ի կոմպոզիտոր Գիա Կանչելին

Թբիլիսիում կյանքի 85-րդ տարում վախճանվել է հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելին, որը երաժշտություն է գրել «Միմինո», «Կին-ձա-ձա», «Մի վշտանա» և այլ ֆիլմերի համար: Այդ մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ հղում անելով ընտանիքի անդամներին: Հայտնի է, որ կոմպոզիտորը բուժվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում:

Գիա Կանչելին ծնվել է 1935 թվականի օգոստոսի 10-ին: Այնտեղ էլ ավարտել է երաժշտական դպրոցը, իսկ երկրաբանական համալսարանում սովորելուց հետո ընդունվել կոնսերվատորիա: Կյանքի մեծ մասն անցկացրել է Վրաստանում՝ երաժշտություն գրելով մի քանի տասնյակ ֆիլմերի, սերիալների եւ կարճամետրաժ ֆիլմերի համար: Նաև այլ խոշոր ստեղծագործությունների հեղինակ է:

Ստացել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչում: 1991 թվականից ապրել է Գերմանիայում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Ջենթլմենները». Թողարկվել է Գայ Ռիչիի քրեական կատակերգության առաջին թրեյլերը

«Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանումները Վրաստանում շարունակվում են