ամն

Մահացել է ռեժիսոր Մարլեն Խուցիևը

MOSCOW, RUSSIA - SEPTEMBER 15, 2016: Russian film director Marlen Khutsiev pictured during the Pioneer Readings organized by Russian Pioneer magazine at the Museum of Russian Impressionism. Dmitry Serebryakov

Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում մահացել է ռեժիսոր Մարլեն Խուցիևը 94 տարեկան հասակում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունում:

«Մարլեն Մարտինովիչը մահացել է այսօր Մոսկվայի ժամանակով 07:00-ին Բոտկինի հիվանդանոցում», — ասել է գործակալության զրուցակիցը:

Միությունում հայտնել են, որ հրաժեշտի ամսաթվի և վայրի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Խուցիևը ծնվել է 1925 թվականին Թիֆլիսում (Թբիլիսի): 1952-ին ավարտել է ՎԳԻԿի ռեժիսորական ֆակուլտետը, աշխատել է Օդեսայի կինոստուդիայում, 1959-ից՝ Գորկու անվան կինոստուդիայում, 1965-ից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում:

Ռեժիսորի նկարահանած ֆիլմերից են «Գարունը Զարեչնայա փողոցում» (Ֆելիքս Միրոների հետ համատեղ), «Ես քսան տարեկան եմ», «Երկու Ֆյոդորներ» և այլն:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Netflix-ի ֆիլմերը կրկին չեն հայտնվի Կաննում:

Warner Bros. ընկերությունը զրկվել է ղեկավարից