Connect with us

Նորություններ

Մահացել է ռուսական կրկնօրինակման դերասան Սերգեյ Սմիրնովը՝ Ջեյմս Մակեվոյի եւ Սարդ-մարդու ձայնը

Հրապարակվել է

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուսական կրկնօրինակման հայտնի դերասան Սերգեյ Սմիրնովը, որը հնչեցրել է արտասահմանյան մոտ 400 կինոնկարների հերոսներին: Այս մասին հայտնում է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի կայքը: Պատճառը երկարատև հիվանդությունն էր:

Սերգեյ Սմիրնովը մեծ թվով հերոսներ է կրկնօրինակել հայտնի ֆիլմերում: Հենց նրա ձայնով են ռուսական կրկնօրինակման մեջ խոսում Ջեյմս Մակեվոյի բոլոր անձերը «Սպլիտում», Քրիստիան Գրեյը՝ «Մոխրագույնի 50 երանգներում», Սարդ-մարդը՝ Էնդրյու Գարֆիլդի կատարմամբ եւ «Տիեզերքների միջոցով» մուլտֆիլմում եւ այլ:

Բացի կրկնօրինակման աշխատելուց, Սերգեյը նաև մի քանի տասնյակ դեր է խաղացել թատրոնում և բեմադրել երկու ներկայացում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Ինտերնետ

Ուիլ Ֆերելը եւ Ռեյչել ՄաքԱդամսը «Եվրատեսիլի» հայտ են ներկայացրել

Հրապարակվել է

Netfix-ը շարունակում է իր մտադրությունների լրջությունը ցուցադրել առաջիկա «Եվրատեսիլ» կատակերգության՝ երգի միակ մրցույթի նկատմամբ, որը տեղի կունենա այս տարի: Նախօրեին հայտնվել է սանուդտրեքի առաջին ստեղծագործությունը, որը ձայնագրել է Ռեյչել ՄաքԱդամսի և Ուիլ Ֆերելի դուետը, ում իր ձայնն է նվիրել շվեդ երգչուհի Մոլլի Սանդենը:

Եվ ահա պաշտոնական տեսանյութ, որից հետո դուք չեք կարող հրաժարվել այս ֆիլմի դիտումից: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հոսքային ծառայությունում արդեն հունիսի 26-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:

Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինովարձույթ

«Ջոն Ուիք 4» պրեմիերան հետաձգվել է մեկ տարով

Հրապարակվել է

Պանդեմիայի պատճառով Lionsgate ստուդիան ճշգրտել է իր նախագծերի թողարկման ժամանակացույցը: Այսպես «Ջոն Ուիք» մարտաֆիլմի չորրորդ մասը՝ Կիանու Ռիվզի մասնակցությամբ, մեծ էկրաններին կհայտնվի 2022 թվականի մայիսին:

Ի սկզբանե ֆիլմը պետք է թողարկվեր 2021 թվականի մայիսի 21-ին, մեկ շաբաթում՝ չորրորդ «Մատրիցա»-ի հետ (որտեղ նույնպես զբաղված է Ռիվզը): Այժմ այդ օրը զբաղեցրել է «Սղոցի» վերագործարկումը Քրիս Ռոքի մասնակցությամբ: Բացի այդ, Lionsgate-ը «Մարդասպանի թիկնապահի» սիքվելն հետաձգել է մինչեւ 2021 թվականի օգոստոսի 28-ը:

Ստուդիայի պատրաստվող նախագծերը նույնպես ստացել են այս տարվա թողարկման ամսաթիվը` «Անտեբելում» sci-fi թրիլլեր՝ 2020 թվականի օգոստոսի 21, «Fatale» թրիլլեր՝ հոկտեմբերի 30-ին, «Ճանապարհորդներ» Քոլին Ֆարելի եւ Լիլի Ռոուզ-Դեփի մասնակցությամբ՝ նոյեմբերի 25-ին:

«Մարդասպան» մարտաֆիլմը Մայքլ Քիթոնի հետ, «Բարբ եւ Սթար գնում են Վիստա Դել Մար» կատակերգությունը պլանավորված է 2021 թվականի ապրիլ եւ հուլիս ամիսներին համապատասխանաբար:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: