ամն ,

Մարգո Ռոբին ստացել է գլխավոր դերը «Բարբի» ֆիլմում:

Արդեն պաշտոնապես՝ Մարգո Ռոբին նկարահանվելու է «Բարբի» խաղարկային ֆիլմում և կհանդիսանա որպես ֆիլմի պրոդյուսեր: Նախկինում գլխավոր դերը պիտի խաղար Էն Հեթուեյը, բայց հետո իրավունքները Sony-ից փոխանցվեցին Warner Bros և նրան փոխարինեց Ռոբին:

Ֆիլմի սյուժեն պատմում է տիկնի (Ռոբի) մասին, ում վտարում են հիաքանչ «Բարբիլենդից» իր ոչ ստանդարտ արտաքինի համար: Թողնելով Բարբիների օթևանը, նա հայտնվում է իրական աշխարհում, որտեղ նրա գեղեցկությունը վերջապես գնահատում են:

«60 տարի Բարբին ոգեշնչում է երեխաներին երազել և առաջարկում է տարբեր դերային մոդելներ՝ արքայադուսրտից մինչև նախագահ: Ինձ համար մեծ պատիվ է նկարահանվել այս ֆիլմում, որը ես համարում եմ, որ լավ ազդեցություն կունենա երեխաների վրա:» — Մարգո Ռոբի

«Բարբիի» հեղինակները խոստանում են հետևել գեղեցկության այսօրվա տենդեցներին (ֆեմինիստիկ):

Թողարկման ամսաթիվը և «Բարբիի» այլ դերակատարների մասին տեղեկություն չի բացահայտվում: Մոտ ժամանակին Մարգո Ռոբին նկարահանվելու է «Վայրի թրչուններ» կինոկոմիքսում, որտեղ կրկին հանդես կգա Հարլի Քվինի դերում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Սպիտակ»՝ ողբերգության չընդհատվող հիշողությունը…

«Ֆավորիտուհին» պատմական տրագիկոմեդիան ընդգրկված է բրիտանական BAFTA պարգևի 12 անվանակարգերում: