Բրիտանացի դերասան Մարկ Սթրոնգը միացել է «Քրուելա» ֆիլմի դիսնեյյան քասթին՝ Էմմա Սթոունի հետ: Ըստ լուրերի՝ Սթրոնգը մարմնավորելու է հայտնի չարագործի հորը:
Ֆիլմը կպատմի Քրուելա Դե Վիլի կայացման եւ բծերի, դալմատիների եւ կաշեհանության նկատմամբ նրա անառողջ հետաքրքրության մասին: Գործողությունը տեղի կունենա 1970-ականներին Լոնդոնում: Սթրոնգի Բարոնի կերպարը The DisInsider-ի աղբյուրում նշված է որպես Քրուելայի հայր: Էմմա Թոմփսոնը մարմնավորելու է Բարոնուհուն, որի հետ, ըստ լուրերի, Քրուելան բարդ հարաբերություններ ունի:
«Քրուելայի» թողարկումը նախատեսված է 2021 թվականի մայիսին: Նկարահանումներն ավարտվել են մի քանի օր առաջ:
ԳՈՎԱԶԴ
ԳՈՎԱԶԴ