ԵՐԵՎԱՆ — Հայ կինոյի օրվա նախաշեմին հայտնի դարձավ, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը գրանցել է հերթական հաջողությունը: Հայաստանի կինոյի հիմնադրամի (նախկին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ) կողմից ֆիլմի արտադրության նպատակով տրամադրված շուրջ 40 միլիոն դրամը ամբողջությամբ վերադարձվել է հիմնադրամի բյուջե։
Ֆիլմը հայկական կինոթատրոններում ցուցադրվել է 31 վարձութային շաբաթ շարունակ, որի ընթացքում վաստակել է 363 միլիոն դրամ: Այս տվյալները վերաբերում են միայն Երևանում և մի քանի խոշոր քաղաքներում գործող 6-7 կինոթատրոնների ցուցանիշներին։ Մարզային ցուցադրությունների տվյալները այս պահին հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2024 թվականին Աննա Մաքսիմի ընկերությանը տրամադրել էր 40 մլն. դրամ «Հոսանքին հակառակ» աշխատանքային անվանումով ֆիլմի արտադրության համար:
Ֆիլմի ֆինանսական հաջողությունը համարվում է բացառիկ դեպք հայկական կինոարդյունաբերության մեջ՝ հաստատելով, որ տեղական արտադրությունը կարող է ոչ միայն գեղարվեստական, այլ նաև կոմերցիոն հաջողություն ունենալ: