Կիր. Օգս 18th, 2019

Մերիլ Սթրիփը կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին

Mandatory Credit: Photo by Mark Thomas/Shutterstock (10031752bg) Meryl Streep arrives for the film premiere of 'Mary Poppins Returns'. 'Mary Poppins Returns' Film Premiere, London, UK-12 Dec 2018

Հունիսի 26-ին հայտարարվել է, որ Օսկար մրցանակի եռակի դափնեկիր Մերիլ Սթրիփը TIFF Tribute Actor Award մրցանակին կարժանանա TIFF Tribute Gala Awards-ի գալա համերգին, որն առաջին անգամ տեղի կունենա Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում (2019 թվականի սեպտեմբերի 5-15-ը): Գալա համերգը կդառնա ամենամյա դրամահավաքի ծրագրի գագաթնակետը՝ TIFF-ի տարեկան ծրագրերի աջակցության համար:

«Մերիլ Սթրիփը, անկասկած, մեր ժամանակների ամենատաղանդավոր եւ բազմակողմանի դերասանուհիներից մեկն է: Նրա հսկայական ներդրումը կինոյի եւ հեռուստատեսության ընդգրկում է քառասուն տարի: Իսկ Մերիլ Սթրիփի փայլուն խաղացած կերպարները չեն հնանում: Մենք հպարտ ենք և հուզված: Նշենք, որ նման նշանավոր դերասանուհու վաստակը մեծ պատիվ է մեզ համար:», — ասել է TIFF համաղեկավար Ջոան Վիսենտեն:

TIFF-ում կկայանա Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատունը» ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան, որը նվիրված է Պանամական դոսյեի լրագրողական հետաքննությանը, որտեղ Մերիլ Սթրիփը խաղացել է գլխավոր դերերից մեկը:

X