Կիր. Օգս 18th, 2019

HBO-ն թողարկել է «Մութ նյութեր» սերիալի առաջին թրեյլերը

HBO-ն հույս ունի լրացնել այն բացը, որը մնացել է «Գահերի խաղ»-ի ավարտից հետո, «Մութ նյութեր» (His Dark Materials) կոչվող նոր ֆենտեզի սերիալիով: Այս շաբաթ հեռուստատեսային ցանցը կիսվել է Ֆիլիպ Փուլմանի համանուն եռերգության վրա հիմնված սերիալի առաջին լիամետրաժ թրեյլերը:

«Մութ նյութեր»-ում Դաֆնա Կինը («Լոգան») կմարմնավորի գլխավոր հերոսուհուն՝ Լիրա Բելակվային, ով ապրում է այլ աշխարհում: Իր առեւանգված ընկերոջ որոնման ժամանակ նա իմանում է երեխաների անհետացման համար պատասխանատու կազմակերպության մասին: Լիրայի որոնումները անցնում են բազմաթիվ աշխարհների, այդ թվում մեր սեփական: Լիրային միանում է խիզախ տղա՝ Ուիլը: Նրանց ճամբորդությունը կբացահայտի գախտնիքների մի եծ շղթա:

Ջեյմս Մաքէոյը, Ռութ Ուիլսոնը եւ Լին-Մանուել Միրանդան նույնպես կազմում «Մութ նյութեր» սերիալի մի մաս, որը դուրս կգա այս աշնանը:

X