Հունիսի 15-ից 24-ը Չինաստանում տեղի կունենա Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ տեղի կունենա ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը ներառվել է Միջազգային համայնապատկեր մրցութային ծրագրում:
«Սուսերով պարը» աշխարհի ամենակատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է, որը Արամ Խաչատրյանը գրել է ընդամենը ութ ժամում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին՝ Մոլոտով քաղաքում (Պերմ), որտեղ կոմպոզիտորը տարհանման մեջ է գտնվում Կիրովի անվան Լենինգրադի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ (Մարինյան թատրոն):
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/83a1ceb642cca4194ea75829bfb1fc16-1024x682.jpg)
«Ես մանկուց հետաքրքրվել եմ Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ: Նրա ստեղծագործություններում անհավանական հզորություն, ուժ և մեծություն կա: Սուսերով պարը՝ աշխարհի ամենակատարվող ստեղծագործություններից մեկն է, 20-րդ դարի յուրատեսակ ռինգտոն էր, ընդ որում ոչ միայն ժողովրդականությամբ, այլեւ բովանդակությամբ: Ուրախ ենք, որ չինացի հանդիսատեսը ևս հնարավորություն կունենա գնահատելու մեր աշխատանքը և ընկղմվելու բալետի և երաժշտության աշխարհում։ Չինական հանդիսատեսը ինձ համար հանելուկ է, շատ հետաքրքիր է, թե ինչպես նրանք կարձագանքեն ֆիլմին: Չէ որ հեղինակի ստեղծագործության վրա պետության ազդեցության թեման այս կինոնկարի կենտրոնում է: Այս հարցը միշտ եղել է եւ այժմ արդիական է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Չինաստանում: Այս ֆիլմը փորձ է հասկանալ հանճարեղ ստեղծագործությունների ծննդի ֆենոմենը՝ ստեղծագործողի եւ պետության միջեւ բարդ հարաբերությունների ռեժիմում», – ասում է Յուսուպ Ռազիկովը:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2019/05/11282b66b026ba915367c3796aef3a13-1024x682.jpg)
Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոցի դերասան Համբարձում Կաբանյանը: Ֆիլմում ներգրավված են նաեւ Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին-կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հայաստանում և Ռուսաստանում, այդ թվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապում: